Press "Enter" to skip to content

Ազգայնամոլ խմբերը դատապարտում են օնանիստներին և առաջարկում են արգելել ձեռքերի ապազգային կիրառումը

Ազգայնամոլները փորձել են հրկիզել նեո-օնանիստների հավաքատեղի-հուշարձանը:

ԵՐԵՎԱՆ — Երեքշաբթի Երևանի կենտրոնում անցկացված անոնիզմի շքերթը լուրջ հակազդեցություն է ստացել ազգայնական` «Սև ճնճղուկներ» խմբարորումից, որը անհանդուրժող կոչերով է հանդես եկել և կոչ արել ազգին չտրվել արևմտյան այլասերումներին:

Ազգայնամոլների հիմնական փաստարկն այն է, որ անոնիզմը ոչ նորմալ սեքսի ձև է և մեծ սպառնալիք է ազգային անվտանգության համար, քանի որ այդ կողմնորոշման սեքսի միջոցով հնարավոր չէ բազմանալ: Ճնղուկների ղեկավարը առաջնային է  համարում անոնիզմի քարոզի դեմ պայքարը.

«Հայը պետք է ձեռնպահ մնա օնանիզմից: Այդ ձեռամոլ կենդանիներին պետք է վառել, նրանք պղծում են մեր ազգային արժեքները իրենց անբարո ձեռքերով, որոնցով հետ նաև փորձում են բարևել մարդկանց: Տղամարդը պետք է լինի կնոջ հետ, այլ ոչ թե իր ձեռքերից որևէ մեկի հետ», — նշեց շարժման ղեկավար Պավել Բազուկյանը:

Հանրապետական կուսակցույունը և Դաշնակցությունը ողջունել են ետիրասարդ ձեռնատյացների ընդվզումը «ձեռնամոլ փոքրամասնության դեմ»:  Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց.

«Մենք ձեռնամուխ ենք լինելու նույնաձեռամոլության արմատախիլ անելուն: Հայի ձեռքերը չպետք է ապազգային շարժումներ անեն», - Շարմազենկո

«Ես անձամբ և որպես պատգամավոր ողջունում եմ այդ հակամաստուրբացիոն շարժումը: Կարծում եմ նման ապազգային ուղղվածությունը հարիր չէ մեր ազգի բազմաչարչար ձեռքերին: Եվ թող այդ նեո-օնանիստները չթաքնվեն սահմանադրության հետևում տուզիկների նման»:

Դաշնակցական պատգամավորը ահազանգում է, որ անիմաստ ձեռնաչարաշահման արդյունքում ամեն օր Հայաստանը կորցնում է  1-1,5 միլիոն պոտենցիալ անմեղ հայրենակիցների, որոնց 10%-ը պոտենցիալ դաշնակցական են: «Դա հստակ հակադաշնակցական գռանտակեր զբաղմունք է», — վստահ է Մինասյանը:

«Նույնաձեռականների պաշտպանության» ՀԿ-ն իր հերթին կոչ է անում քաղաքական ուժերին դատապարտել ձեռաֆոբիան և պաշպտանել օրենքը: «Ամոթ է 21-րդ դարում պետական մակարդակով քարոզել ձեռաֆոբիա: Պետք է, ի վերջո, հասկանանք, որ բոլորս հավասար ենք օրենքի առջև, բացառենք բռնությունը, լինենք հանդուրժող և գնդակահարենք բոլոր ձեռաֆոբներին կամ բուժել ազգը», — նշեց Արտյոմ Բռունցքյանը:

Փորձագետները հիշեցնում են, որ նույնաձեռականները միշտ եղել են և դա կյանքի փաստ է, որը լինելու է անկախ առանձին խմբերի ցանկությունից: «Մարդը սկսել է ձեռնամուխ լինել դեռ նախնադարյան շրջանից երբ առաջին անգամ ալարեց կնոջ վրա ժամանակ ծախսել և ծաղիկներ առնել», — նշում է Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Դա ամենահին զբաղմունքներից է, և դրա դեմ պայքարելը անիմաստ է: Մեր տվյալներով, նույնիսկ Վարդան Մամիկոնյանն է այդ առումով բավական առատաձեռն եղել, ինչը չի խանգարել նրան լինել հայրենասեր զորավար: Ուրիշ բան` սահմանափակել այդ երևույթի գովազդելը, օրինակ` պարտադրել միաձեռականներին կրել ձեռնոցներ հանրային վայրերում», — պարզաբանում է փորձագետը:

Մինչ կողմերը բանավիճում են ձեռքերի ազատության աստիճանի մասին, ուլտրա-ազգայնականները խոստանում են շարունակել իրենց պայքարը ազգի մաքրության համար: Ակնկալվում է, որ պայքարի շեշտը դրվելու է առավել այլասերված համարվող ձախլիկ նույնաձեռականների վրա:

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

8 Comments

  1. armenia armenia Մայիսի 24, 2012

    :))))))

    Ev verjum temain verabervox hin videoboc:

    “Используй то, что под рукой, и не ищи себе другой”

  2. ani ani Մայիսի 25, 2012

    Karevor@ dzernamux linel-chlinel@ chi. karevor@ aj dzerk@ chimana dzax@ inch a anum.

  3. Christine Marg-yan via Facebook Մայիսի 25, 2012

    Ays inch mtqerov en mardik amen inchin nayum, khaytarakutyun:D))) hayacqneri mej el maqrutyun chi mnacel))))). Lav klini ayd ardzani vra mi vanak pakcnen` nshelov dra khorhurde ev nshanakutyune tarber lezunerov.

  4. Mushegh Ghulyan via Facebook Մայիսի 25, 2012

    Հումոր եք անում հասկացանք. բա Քրիստոսի ձեռքերի նկարը խի՞ եք դրել

    • Doctor Zlo Doctor Zlo Մայիսի 30, 2012

      Քրիստոսի ձեռքերի նկարը որտեղ տեսաք? Արձանի հետ եք? Բայց դա հեչ կապ չունի Քրիստոսի հետ:

  5. Armen Arzumanyan via Facebook Armen Arzumanyan via Facebook Մայիսի 25, 2012

    մի հատ սեքսի հետ կապված նորությունա լինում, կապ չունի ինչ, մեկ էլ տեսնում ես օնանիստներն ու կույսերը ոչ հայեցի լոզունգներով հարձակումներ են գործում:)))))

  6. Gevorg Gevorgyan via Facebook Մայիսի 25, 2012

    Ես մեռա….:ՃՃՃՃՃՃՃ
    Դաշնակցական պատգամավորը ահազանգում է, որ անիմաստ ձեռնաչարաշահման արդյունքում ամեն օր Հայաստանը կորցնում է 1-1,5 միլիոն պոտենցիալ անմեղ հայրենակիցների, որոնց 10%-ը պոտենցիալ դաշնակցական են:

  7. Արշակ Իկիլիկյան Արշակ Իկիլիկյան Մայիսի 25, 2012

    Մի կուշտ խնդացել եմ։ Շատ լավն է(ափսոս, որ վռազնալուց շատ տառեր իրենց տեղերից փախած–պրծած են)։

Մեկնաբանությունները փակ են.