Press "Enter" to skip to content

Աղբյուրները չեն բացառում, որ ԲՀԿ-ն կլքի իր ավանդական ընդդիմադիր դաշտը

Աղբյուրները վստահ են, որ հարկային արտոնությունների քաղցրությունը կբերի ԲՀԿ-ին Կոալիցիա

ԵՐԵՎԱՆ — Աղբյուրների փոխանցմամբ ԲՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել քաղաքական դաշտի հարցում, բայց շարունակում է լսել կարծիքներ: Աղբյուրները չեն բացառում ԲՀԿ-ի անցումը իշխանական դաշտ:

Երեքշաբթի աղբյուրների կազմակերպած ասուլիսին հնչեցվեցին ԲՀԿ-ի քաղաքական ապագային վերաբերող թարմ նորությունները, որոնց համաձայն դեռ առանձնապես նոր բան չկա ԲՀԿ-ի հարցում: Այնուամենայնիվ աղբյուրների ունեցած տեղեկությունները, որոնց աղբյուրը չպարզաբանվեց, նրանց թույլ են տալիս ենթադրել, որ ԲՀԿ-ն կարող է անսպասելիորեն անցնել իշխանական դաշտ:

Աղբյուրներից մեկը մեզ հետ հարցազրույցում բացատրեց, որ ստեղծված իրավիճակում ԲՀԿ-ն կարող է դիմել ամենաանսպասելի քայլերի. «Անկեղծ ասած ես չեմ բացառում ամենաանհավանական սցենարները ընդհուպ մինչև ԲՀԿ-ի Կոալիցիա մտնելը: Դա իհարկե կարող է հիասթափեցնել ԲՀԿ-ի շուրջ ստեղծված համաժողովրդական ընդդիմադիր շարժմանը, բայց մեր աղբյորները նրանց այդ հարցում ոչ մի բանով չեն կարող օգնել…»:

Աղբյուրների համաձայն ԲՀԿ-ի հնարավոր մերձեցումը իշխանությունների հետ զգալի եռանդով ողջունել է ՕԵԿ-ը: Կուսակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը հայտնել է. «Իշխանական կոալիցիան ունի ընդդիմադիր ուժեր ներառելու բարի ավանդույթներ և այդ առումով նույնիսկ ԲՀԿ-ի նման ընդդիմադիր ուժ կարող է գտնել իր արժանապատիվ տեղը Օրինաց Երկրի կողքին»:

«Մենք բացառում ենք, որ ընդդիմության գոհարը` ԲՀԿ-ն, դուրս գա ընդիմադիր դաշինքից», - Զուրաբյան:

ՕԵԿ-ը նաև կոչ է արել ԲՀԿ-ին միանալ Կոալիցիային` գրառում թողնելով www.yevista.am կայքում, որտեղ Կոալիցիային տվել է 5 աստղ և նկարագրել որպես «քաղաքական ուժի համար ամենահարմարավետ, բարձրորակ սպասարկմամբ և հարկային արտոնություններ ընձեռող օբյեկտ»:

Ընդդիմադիր դաշտը, մյուս կողմից, վստահ է, որ ԲՀԿ-ն կմնա իր ավանդական ընդդիմադիր դիրքերում: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը չի պատկերացնում ընդդիմադիր դաշտը առանց ԲՀԿ-ի. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն արմատական ընդդիմության շարժիչ ուժն է և այն խոսակցությունները, թե պարոն Ծառուկյանը կարող է միանալ հանցավոր ռեժիմին պարզապես անհիմն են: Թեթև տարեք»:

Չնայած աղբյուրները առայժմ վստահ չեն, երբ է հստակություն տմցվելու այս հարցում, սակայն նրանց մեծ մասը ակնարկում է մայիսի վերջ-հունիսի սկիզբ: Աղբյուրներից մեկը նաև ասել է “օգոստոս”:

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

3 Comments

  1. ArmComedy.com via Facebook Մայիսի 16, 2012

    ճիշտն ասած չհասկացա` սա կոմպլիմենտ ա, թե քլնգոց?))

Մեկնաբանությունները փակ են.