ԵՐԵՎԱՆ — ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը և նախագահի աշխատակազմի ղեկավարը զգալի առաջընթաց են արձանագրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների իրականացրած դիտորդության մեջ: Գնահատականը նաև պարունակում է որոշ առաջարկություններ առավել հետաքրքիր և իմաստալից դարձնելու դիտորդության առաքելությունները` կոչ անելով այցելել նոր տեսարժան վայրեր:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտարարել է. «ԵԱՀԿ դիտորդությունը անցել է հիմնականում խաղաղ և մրցակցային պայմաններում պայմաններում: Իհարկե, առկա էին որոշ թերացումներ, սակայն դրանք չէին կարող ազդել զեկույցի վերջնական արդյունքի վրա»:
Պաշտոնյան նաև գոհ է քարոզարշավի ընթացքում դիտորդների ցուցաբերած աշխատանքից և լուսաբանումից. «Շատ կարևոր էր, որ այս առաքելությունը ավելի ուշադիր և խորքային էր կատարում իր պարտականությունները: Օրինակ` Գառնի-Գեղարդ գնալիս այս խումբը ակնհայտ գրառումներ էր անում, լսում էր ուղեկցողի բացատրությունները: Իսկ նախորդը շատ պասիվ էր այդ հարցում ու հիմնականում շեշտը դնում էր մի կտոր հաց անուշ անելու վրա»:
Սարգսյանը նաև նշեց, որ դիտորդության բոլոր մասնակիցները ստացել են հավասար լուսաբանում անկախ նրանից, թե որ երկրից էին ժամանել կամ որքանով սեքսոտ արտաքին ունեին:
Արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը ևս կարծում է այս դիտորդական առաքելություն որակապես տարբերվում էր նախորդից. «Այս խումբը շատ ավելի ոգևորված էր և կենսուրախ, քան նախորդը: Զգացվում էր, որ պատվիրակության ղեկավարը փորձում է ինչ-որ օգտակար բան անել և ընթացքում շատ դիպուկ հարցեր էր տալիս` մանավանդ Խոր Վիրապ այցելության ժամանակ»:
Ականատեսների հաղորդմամբ դիտորդներից երեքը առաքելության վերջում նույնիսկ կարողացել են հիշել մի քանի կուսակցությունների անուն: Փարձագետները նկատել են նաև, որ դիտորդները անկեղծորեն հուզվում էին այն փաստից, որ տեղամասերում արյունահեղություններ տեղի չէին ունենում:
Ընդդիմությունը ևս բարձր է գնահատել ԵԱՀԿ դիտորդների աշխատանքը և ներհայաստանյան գործընթացների խորքային ընկալումը: ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը առավել շռայլ գովասանք է հնչեցրել դիտորդների հասցեին. «Ես հիացած եմ. դիտորդների ճնշող մեծամասնությունը տեղյակ էր, թե որ երկրում է գտնվում դիտորդության պահին: Մի քանիսը նույնիսկ կարողանում էին արտասանել «Արմենիա» բառը` այն չխառնելով Ռումինիայի հետ»:
Մյուս կողմից բուն ԵԱՀԿ դիտորդները իրենց հերթին բարձր են գնահատել իրենց աշխատանքի վերաբերյալ ՀՀ իշխանության բարձր գնահատականը: Դիտորդական առաքելության առաջնորդ Ֆրանսուա-Խավիեր դե Դոնը վստահ է որ Հայստանի իշխանությունն ու հասարակությունը կարողացել է ճիշտ գնահատել դիտորդների գործունեությունը.
«Կարծում եմ, որ իշխանությունները և ընդդիմությունը ճիշտ ուղու վրա են և կարողանում են ճշգրիտ գնահատականներ տալ մեր առաքելությանը: Սա լուրջ քայլ առաջ է համեմատած նախորդ ընտրություններին մեզ տված գնահատականի հետ: Եվ չնայած ՀՀ իշխանության գնահատականի մեջ կային թերացումներ, բայց դրանք չէին կարող ազդել այդ գնահատականի վերջնական արդյունքի վրա», — նշեց դե Դոնը:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer
ArmComedy jan, arajarkumem sa tagmanel angleren ev taracel! Karoxem ajakcel te targmanelu te taracelu gorcum! Inch kaseq?
մտածում էի դա մասին ճիշտն ասած) կթարգմանեմ հեսա
Բա ե՞րբ է լինելու սրա անգլերենը
դիտորդները իրենց հերթին բարձր են գնահատել իրենց աշխատանքի վերաբերյալ ՀՀ իշխանության բարձր գնահատականը — — — — — — verjna , es satkelem
Ընենց տպավորությունա, որ “բոլորը” ավելի շատ սպասում էին արդար դիտորդական առաքելության, քան արդար ընտրությունների: