ԵՐԵՎԱՆ — Հինգշաբթի Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ որոշում է կայացվել առավել նպատակահարմար պաշտոնի տեղափոխել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանին: ԱԳՆ-ն ընդգծել է, որ խոսքը ռետրո առաքելության մասին է դեպի 30-ականների Գերմանիա:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ԱԳՆ լավագույն փորձագետները աշխատում են ժամանակային տարբերությունների խնդրի վրա: «Կարևորն այն է, որ սկզբունքային որոշումն արդեն ընդունված է: Դեսպան նշանակելու հարցում սա մեր նախարարության երևի ամենատրամաբանական որոշումն է»,– ասել է Նալբանդյանը:
Նախարարի խոսքով՝ «չափազանց ափսոս է վատնել Ասրյանի նացիոնալ-սոցիալիստական տաղանդը սպորտային այդ հիմնարկում»:
Որոշումը քննադատության է արժանացել ԱՄՆ պետքարտուղարության կողմից, որտեղ շեշտում են Երրորդ Ռեյխի հետ դիվանագիտական հարաբերությունների անթույլատրելիությունը, սակայն քաղաքական փորձագետ Ալեքսանդր իսկանդարյանը դա բնական է համարում:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Պետքարտուղարության դիրքորոշումը բնական է համարում: «Естественно, պետք է հիշել, որ Վաշինգտոնը լարված հարաբերություններ ունի մի շարք երկրների հետ, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայի, Իրանի և 30-ականների Գերմանիայի, բայց դա մեզ չի խանգարում բարիդրացիական հարաբերություններ ունենալ նույն Իրանի հետ,– ասել է նա և շարունակել:– Ունենալով նման պատրաստված կադր՝ ափսոս է առնվազն լավ մշակութային հարաբերություններ չունենալ Ռեյխի հետ: Մնում է միայն այդ ժամանակային տարբերության խնդիրը լուծել»:
ԱԳՆ որոշմանը, սակայն, բավական անսպասելի և կտրուկ է արձագանքել դեսպանի պաշտոնում նշանակված թեկնածուն: Խաչիկ Ասրյանը նշել է. «Ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ պոտենցիալ են տեսել իմ մեջ Երրորդ ռեյխում դեսպան նշանակելու համար»:
Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարը նշել է, թե իր համար անընդունելի է, որ իրեն համեմատում են Ադոլֆ Հիտլերի հետ: «Ինձ համար ծիծաղելի և անընդունելի է, որ բոլորի մոտ ստեղծվել է անհեթեթ տպավորություն, որ ես որևէ կապ կամ նմանություն ունեմ Գերմանիայի 1930-ականների կանցլեր, խարիզմատիկ հռետոր և ուժեղ առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ:
Բայցևայնպես, Ասրյանը հայտարարել է, որ եթե այդ նշանակումը նպաստելու է Հայաստանի շահերի առաջխաղացմանը, ապա ինքը պատրաստ է լինել թեկուզ Երրորդ ռեյխի դարպասապահը: «Միայն թե այդ ժամանակի տարբերության հարցը լուծվի իհարկե»,– ասել է նա:
«ԱրմՔոմեդի»-ի աղբյուրների համաձայն՝ եթե հարցը արագ լուծում չստանա, և ժամանակային տաբերության խնդիրը չլուծվի, Ասրյանը կարող է դեսպան նշանակվել Հյուսիսային Կորեայում կամ ՀՀ հյուպատոս Արգենտինայի գերմանաբնակ համայնքներում:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer
en “bernard show”-n el arman bardumyan anounov yargichin er kpel, araj anceq 😀
Ընտիր էր: Մնում ա ոմն ԿԳ նախարարի նշանակել հյուպատոս կրոմանյոնյան միջին չափսի քարանձավներից մեկում )):
Բայց կարող է էս Ասրյան կոչվածը դա ինքը’ վերակենդանացած Հիթլերն է????, լավ ասնեք ինքն է, բայց նայես ինչի համար է վերակենդանացել????, ասենք էն ժամանակ հիթլերը ուզում էր հրեաների վերջը բերել, հիմա որ ազգի վերջն է ուզում բերել, դէ կարելի է կռահել, էն ժամանակ երեվի հայերը խանգարեցին հիթլերին, էս անգամ ուզում է գործը գլխից բռնել…,
vor textov norutyunner eq grum (tipa Turqian chi chanachum Whitney Houstoni mahy), inchi takic vazogh toghov cheq grum? tenc aveli shat knmanvi iskakan lureri 🙂
lav e , es mardun hangist toxeq ay mard, hayrenaser marda halala iran !
Դավիթ դուք լուրջ եք ասում թե կատակում եք
Willkommen in Deutschland -կասեր օղորմածիկ Հիտլերը