Press "Enter" to skip to content

Մոսկվայում կբացվի «Անդրանիկ Նիկողոսյան» ակումբ

Վլադիմիր Պուտին. «Նիկողոսյան» ակումբների բացումը իմ վաղեմի երազանքն էր:

Ռուսաստանի երիտասարդական կազմակերպությունների առաջնորդների առաջարկությամբ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության երիտասարդական խորհուրդը որոշել է մարտի 2-ին Մոսկվայի «Հայկական գրքի» տանը բացել «Անդրանիկ Նիկողոսյան» ակումբ: Նախաձեռնության տակ ստորագրել են մի շարք ռուսաստանյան ՀԿ-ներ, Պետդումայի մի քանի պատգամավոր, Ձկնորսների ասոցիացիան, «Մեկ արջ» դաշինքը, «Խարտյաշ ուժեր» միությունը, Յակուտիայի հաշվապահների միությունը, Սևաֆիլների և խաչիկասերների ասոցիացիան և մի շարք երթուղային տաքսիստներ:

Ակումբի ստեղծումը հնարավոր է դարձել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի ջանքերով, որն ընդառաջ է գնացել ռուս երիտասարդության կոչերին: «Մենք ուրախ ենք վերջապես Մոսկվայում բացել «Անդրանիկ Նիկողոսյան» ակումբը, ինչը ռուս երիտասարդության բազմամյա պահանջն էր իշխանություններից»:

«Վերջապես ռուս հասարակությունը կունենա մի կենտրոն, որտեղ երիտասարդները կկարողանան հավաքվել և մեծարել մեր օրերի Չե Գևարային: Մենք պատրաստվում ենք այս ակումբում անցկացնել նիկողոսյանական ընթերցումներ, սեմինարներ և այլ մշակութային միջոցառումներ, որոնք ավելի հասկանալի կդարձնեն Անդրանիկ Նիկողոսյանի ֆենոմենը ռուս հասարակության համար»,– նշել է Ռուսաստանի հաջորդ նախագահը:

Վլադիմիր Պուտինի պնդմամբ՝ ակումբի նպատակը կլինի «հանրայնացնել Անդրանիկ Նիկողոսյանի գաղափարները և հայացքները հայ-ռուսական բարեկամության, միասնական պատմության և միասնական հաղթանակների բնագավառներում»:

«Ռուս հասարակությունը պարզապես չի պատկերացնում իր զարգացումը առանց Նիկողոսյանի անմիջական մասնակցության»,– ասել է Միհրանյանը:

Նախաձեռնության աջակիցներից «Անդրկովկասյան ինտեգրացիա» ՀԿ նախագահ Մստիսլավ Կրեստիկովը նշում է, որ ռուսաստանյան հասարակությունը և մասնավորապես բլոգերային երիտասարդությունը արդեն մեկ տասնամյակից ավելի դիմում էին իրենց նման ակումբի բացման խնդրանքներով:

«Վերջին քսան տարվա ընթացքում ռուս հասարակությունը հասկացել է, որ մեր ապագան ոչ թե Եվրոպաներն են կամ Ամերիկաները, որոնք փորձում են քայքայել և այլասերել մեր հասարակությունը, այլ Անդրկովկասն է: Մենք կապված ենք Հայաստանի հետ խոր արմատներով և հաստ մշակութային պորտով և պետք է հստակ հայտարարենք, որ Ռուսաստանի արտաքին ինտեգրման գերակա ուղղությունը Հայաստանն է իր Վրաստանով ու… դե առայժմ էդ երկուսը, իսկ հետո կերևա»,- նշել է այդ տղան:

Ռուսաստանում նախաձեռնությունը մեծ արձագանքներ է ստացել: Դրանց ճնշող մեծամասնությունը ողջունել է «Նիկողոսյան» ակումբների ստեղծումը, շատերն էլ կոչ են արել անհապաղ մտնել Հայաստանի կազմի մեջ՝ դաշնության սկզբունքով:

Նիկողոսյանը դեռ չի արձագանքել նախաձեռնությանը, բայց Պուտինի պնդմամբ նրան փորձել են տեղեկացնել

Ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը դրական է գնահատում ակումբների գաղափարը: «Ակնհայտ է, որ Հայաստանի ապագան Անդրանիկ Նիկողոսյանն է, և եթե այսօրվանից չսկսենք ինչ-որ մերձեցման քայլեր կատարել, ապա վաղը կարող է ուշ լինել: Ռուս հասարակությունը պարզապես չի պատկերացնում իր զարգացումը առանց Նիկողոսյանի անմիջական մասնակցության»,– ասել է նա:

Աղբյուրների հաղորդմամբ՝ մինչև տարեվերջ «Նիկողոսյան» ակումբներ կբացվեն Ռուսաստանի մի շարք քաղաքներում և գյուղերում: Իսկ Ռուսաստանի երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությամբ «Նիկողոսյան» արժումը կարող է տարածվել նաև Ուկրաինայում, Բելառուսում և Ղազախստանում:

10 Comments

  1. Armen Yesayants via Facebook Armen Yesayants via Facebook Փետրվարի 10, 2012

    :)))))))))))) բայց ինձ թվումա պետք է լիներ ոչ թե «մեծարել մեր օրերի Չե Գևարային»… այլ Չե Գևարին :)))))

  2. Karen Karen Փետրվարի 10, 2012

    Անդրանիկ Նիկողոսյան խնդրում եմ կախվի էլի դու…
    Ախր որտեղից են բուսնում քո նման լոբիները մեր ազգում, ախր դու շատ ահավոր ես է

  3. Anushik Avetisyan via Facebook Anushik Avetisyan via Facebook Փետրվարի 10, 2012

    erexeeeq!!! es sirum em dzez! mera cicaxic, es dzer dzerov em gnalu 😀 😀 😀 shat lavn er shaaaaaaaaaat!

  4. Lana Lana Փետրվարի 10, 2012

    Երեխեք, ես էլ եմ ձեզ շաաաաաաաաաաաատ սիրում: Ամաչում եմ ասել, բայց ձեր մասին բոլորովին վերջերս եմ իմացել: Լավ, մի հումորով մարդ չկար? որ ինձ ձեր տեղը ասեր: Ես՝ օրինակ, շատերին արդեն տեղեկացել եմ:
    Շատ լավն եք ու հենց նման ԱՌՈՂՋ քաղաքական /ու ոչ միայն/ հումորի պակաս էի ես զգում :
    Ապրեք, ապրեք, ապրեք!!!!!!!!!!

  5. Արմեն Արմեն Փետրվարի 12, 2012

    Նիկողոսյանը Պուտինին նման չէ: Նա գանգրահեր, սև աչքերով տղա է եղել, իրեն ծննդատանն են փոխս գցել:

  6. Lana Lana Փետրվարի 13, 2012

    Էդ Նիկողոսյանի դեմքը….ոնց ասեմ…ну просто,
    воняет.

  7. Օրինակ հետաքրքիր կլինի տեղեկանալ նաև հոգևորականների ռեակցիաներին: Չէ՞ որ Սահմանադրությունը նշում է, որ մենք քրիստոնյա առաքելական ազգային գումարտակ ենք :))) Ասենք Сюдавон Лжеслав-ը չի՞ նշել, որ հայ մալականների համար Հայաստան գաղափարը հանարժեք է Ռուսաստան գաղափարին: Իսկ Գռփուլես տեր Այսաինձտուրյանն այս առթիվ չի՞ արտահայտվել ;)))

Մեկնաբանությունները փակ են.