Press "Enter" to skip to content

Հայկ Գևորգյանի տանը հայտնաբերվել է զենք, զինամթերք, թմրամիջոցներ, Իսրայելի դրոշ և Աթաթուրքի հսկա նկար

Խուզարկությունը նորանոր ապօրինության ապացույցներ է գնտում Գևորգյանի տանը

ԵՐԵՎԱՆ — Ոստիկանության կենտրոնական բաժնի փոխանցմամբ` «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանի տանը հայտնաբերվել են ապօրինի թմրամիջոցներ, հրազեն և հայատյացության բազմաթիվ պիտույքներ: Մեր աղբյուրների պնդմամբ` նրա տանը հայտնաբերվել է նաև Լիլիթ Կարապետյանի բազմամյա հետախուզման մեջ գտվող սկանդալային պոռնոկասետը:

Ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, ՀԺ լրգագրող Հայկ Գևորգյանը (հանցագործ աշխարհում ավելի հայտնի որպես “Վրաերթ Հայկ”) անցած շաբաթ երեքից չորս անգամ մեքենայով ճխլել է իր համար պաղպաղակ ուտելով քայլող և ոչ մի բանի մասին չկասկածող անհատ քաղաքացի և մտավորական Աշոտ Ֆրանգուլյանին: Ականատես ոստիկանների պնդմամբ` Գևորգյանը լարվել էր զոհի հետևից Շրջանայինից և վերջապես վրաերթի ենթարկել Հանրապետության հրապարակի մեջտեղում` մի քանի անգամ տրորելով նրա բոլոր ոտքերը:

Ոստիկանները ահազանգում են Գևորգյանի դաժանության մասին, որը, ըստ կառավարության շենքի` ֆոռտչկայից տեսած պաշտոնյաների, վրաերթից հետո դուրս եկավ մեքենայից, հանեց բեռնախցիկից կացին հիշեցնող առարկա և ծառահատում հիշեցնող շարժումով մի քանի անգամ բռնության ենթարկեց մինչև վերջին պահը ոչ մի բան չկասկածող և պաղպաղակ ուտող քաղաքացի Ֆրանգուլյանին:

«Ես իրեն խնդրում էի, ասում էի` մի՛ խփի, մի՛ խփի… Բայց ինքը հա ասում էր` չէ, պտի խփեմ, պտի խփեմ…», — ոստիկանության իր ցուցմունքներում մանրամասնում է գործով տուժած քաղաքացին:

«Խնդրում ենք ոստիկանություն դիմել Հայկ Գևորգյանի կողմից տուժած բոլոր քաղաքացիներին»,- Վ. Գասպարյան

Չնայած Գևորգյանը կատարել էր այդ խուլիգանությունը հունվարի 13-ին` ոստիկանությունը կարողացավ նրան ձերբակալել միայն երկու շաբաթ անց, ինչը ոստիկանությունը պայմանավորում է բենզինի խնդիրներով: «Ցավոք, Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի հասցրած վնասը դեռ իրեն զգացնել է տալիս, և մեր օպերատիվ խումբը կարողացավ Հայկ Գևորգյանի տուն հասնելու վառելիք ճարել միայն հաջորդ ամսվա սկզբին»,- նշում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Ձերբակալումից անմիջապես հետո ոստիկանությունը խուզարկեց դաժան խուլիգանություն կատարած Գևորգյանի տունը, ինչը տվեց ապշեցուցիչ արդյունքներ: «Խուզարկության արդյունքում Գևորգյանի տան հյուրասենյակում հայտնաբերվել է չորս կիլոգրամ կոկաին, կես տոննա հաշիշ, երկու կալաշնիկով, “Իգլա” մակնիշի հրթիռացրիչ և երկաթե երեք ձող, որոնցով նա հեշտությամբ կարող էր վնասել իրավապահներին»,- հայտարարեց ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բաժնի ատենապետը:

Բացի գործին առնչվող նյութերից` ոստիկանությունը բացահայտեց նաև ավելի հրեշային հանգամանք. կասկածյալի տանը հայտնաբերվեց նաև իսրայելական դրոշի մեջ փաթաթած Քեմալ Աթաթուրքի մեծ չափերի հասնող նկար, ինչպես նաև Լիլիթ Կարապետյանի` 90-ականներին արված պոռնոտեսաերիզը, որն արդեն 15 տարի գտնվում է հետախուզման մեջ հայ երիտասարդության կողմից:

Չնայած Հայկ «Վրաերթ» Գևորգյանը պայմանականորեն ազատ է արձակվել երկուշաբթի առավոտյան` իրավապահները խոստանում են, որ կպատժեն նրան օրենքի ողջ ճկունությամբ:

16 Comments

  1. yervand yervand Փետրվարի 6, 2012

    esel tarm comment im egum dzer texadrvac dzer nyuti masn!!!!))

    Margarita Mnacakanyan իսկ ինչ վերաբերվում ա նիկոլի ու լեևոնի կողքին կանգնած մարդուն ես չէի զարմանա, որ նրա տնից իսկապես հայտնաբերեին ,,զենք, զինամթերք, թմրամիջոցներ, Իսրայելի դրոշ և Աթաթուրքի հսկա նկար…..,, դրանք ամեն ինչի են ընդունակ, մարդիկ ովքեր առաջնորդվում են` ,, ով մեզ հետ չէ մեր թշնամին է,, նշանաբանով ……..
    12 minutes ago · Like

    • Mariamik Mariamik Փետրվարի 6, 2012

      Margarita Frangulyan 😀

  2. X40 X40 Փետրվարի 6, 2012

    “օրենքի ողջ ճկունությամբ”
    Ուժեղա :D:D

  3. Tatevik Movsisyan via Facebook Tatevik Movsisyan via Facebook Փետրվարի 6, 2012

    “օրենքի ողջ ճկունությամբ” 🙂

  4. Lana Lana Փետրվարի 6, 2012

    ”Վրաերթ Հայկ ”:))))))))

  5. Gevorg Gevorgyan via Facebook Փետրվարի 6, 2012

    շնորհակալություն… նյութն ինձ ստիպեց արտասվել… ծիծաղից

  6. Madlen Madlen Փետրվարի 7, 2012

    Ես սկզբում կլորացած աչքերով էի կարդում….մինչև “կես տոննա” հաաշիշը :))

  7. svejk-am svejk-am Փետրվարի 7, 2012

    «Վրայերթ Հայկ» մականունը էսա կկպնի:
    Իսկ մետաղական ոզնիներ չեն հայտնաբերել:

  8. Zed Zed Փետրվարի 7, 2012

    «Օրենքի ողջ ՃԿՈՒՆՈՒԹՅԱՄԲ…»(c) :)))))))))))))))))))
    Արտակարգ էր!!!

  9. աա աա Փետրվարի 7, 2012

    ես նկարից անմիջապես ճանաչեցի այդ վրաերթ կոչեցյալ հանցագործին: նա սովորական վրաերթ անող չի, այլ սերիալային վրաերթչի է: մի կես տարի առաջ էլ ինձ է վրաերթի ենթարկել, երբ ես էլ էի գնացել պաղպաղակի: մեքենայով մի քանի անգամ վրայովս գնաց-եկավ, գնաց -եկավ: երբ վերջում հարցրի՝ ընկեր, ինչու այդպես արեցիր, ասաց՝ երեխա ժամանակ պաղպաղակից գլաններս ուռել էին, ու հիմա որ տեսնում եմ պաղպաղակ ուրիշի ձեռքին, ցավերս հիշում եմ ու ինձ կորցնում: ես,ասաց, ոչ թե քեզ, այլ պաղպաղակն էի ուզում ճխլել:
    այնպես որ նրան ազատելը ես համարում եմ մեծ սխալ:

  10. David David Փետրվարի 7, 2012

    պետքա ծանոթ գտնել ոստիկանության արխիվներում ու Լիլիթ ԿԱրապետյանի վիդեոն վերցնել: գոնե մի 20 րոպեով

  11. Aaaaza Aaaaza Փետրվարի 7, 2012

    ՆՅՈՒՍՀԱԲԸ ԻՆՉ ԵՂԱՎ?/////////////?????????? ՍՊԱՍՈՒՄԵՆՔ!!!)))

    • Aaaaza Aaaaza Փետրվարի 7, 2012

      ՖԵՅՍՊԱԼՄԻ ՊՈՌՏԿՈՒՄ ՅՈՒԹՈՒԲՈՒՄ

  12. Ashot Ashot Մարտի 11, 2012

    Ի վերջո տուժողի ձեռքերը և բերանը չէին վնասվել և հնարավոր էր հանգիստ պաղպաղակը վայելել, միաժամանակ վրաերթի ենթարկվել, հետո էլ կացնահարվել… ՞մարդիկ՞ բավականին մեղմ են գտնվել և բոլոր գազանությունները չեն ներկայացրել, որ պաղպաղակ ուտող տուժողը զգաց իր մարմնի տարբեր մասերի վրա՝ արիաբար մինչև վերջ վայելելով պաղպաղակի անզուգական համը…

Մեկնաբանությունները փակ են.