Press "Enter" to skip to content

NewsՀաբ webisode 031 — Էդգար Բարսեղյան

NewsՀաբ Newshab

NewsՀաբի հերթական վեբիզոդը պատրաստ է: Subscribe եղեք նաև CivilNet.TV- ալիքին Youtube-ում թողարկումները բաց չթողնելու համար: Դիտեք այս թողարկման մեջ`

  • Հյուրը` Էդգար Բարսեղյան
  • Խաչիկ Ասրյանը և հայոց ճտերը,
  • ՀԱԿ-ՀՀԿ ցիվիլ զրույց
  • Վալեքսի հոգևոր կտուրը
  • Հաճույքաճխտիկը
  • և այլն

27 Comments

  1. dabavog dabavog Հունվարի 25, 2012

    կրպակատերին պետք ա պատգամավոր դարձնել

  2. Suzanna Barseghyan via Facebook Հունվարի 25, 2012

    Ի դեպ, հարցումները սոցիալական չեն լինում, այլ՝ սոցիոլոգիական:)

  3. Mari Mari Հունվարի 25, 2012

    էն համամասնական էր, մեծամասնական էր…………ինչ որոշեցին???? տեսնենք մեր ԿՐՊԱԿԱՏԵՐԻՆ ոնց ենք պատգամավոր սարքում:
    Թող խորհրդարանում ուղիղ դեմքներին ասի 🙂

    • Narek Narek Հունվարի 25, 2012

      առաջադրե՞նք

      • Mari Mari Հունվարի 25, 2012

        այո !!! մնումա թեկնածույին խաբար անենք……. ԻՆՔԸ գիտի, որ էդքան սիրվածա?

  4. Vazgen Torosyan via Facebook Հունվարի 25, 2012

    Կրպակը շատ լավն էր: Բայց տղերք զգույշ եղեք դեմքներդ չհիշի, հաջորդ անգամ որ մոտենաք կարող ա մեջից դուրս գա: ))))

  5. BlogNews BlogNews Հունվարի 26, 2012

    Բարև Ձեզ
    Ձեր նյութը ավելացված է մեր կայքում՝
    http://blognews.am/arm/news/550/newshab-webisode-031-%E2%80%93-edgar-barsexyan.html. Խնդրում ենք հետագա նյութերում տառասխալների հանդեպ ավելի ուշադիր լինել, որպեսզի հոդվածների տեղափոխման հետ խնդիրներ չառաջանան: Շնորհակալություն:

    • Narek Narek Հունվարի 26, 2012

      Էս ինչ խստապահանջ դուրս եկաք: Բնականաբար աշխատում ենք տառասխալներ չանել, սակայն մի փոքր զարմացած եմ Ձեր խնդրանքի ձևակերպումից: Քանի որ արդեն պատրաստի նյութ եք վերցնում կարծում եմ շատ նորմալ ա, որ մի հատ էլ վրայով անցնեք ))) հա ու ընդեղ հղում ու բացատ կար, որը Ձեր մոտ չկար

      • BlogNews BlogNews Հունվարի 26, 2012

        Հղումները մենք ենք հանել, իսկ աշխատելը կարծում եմ քիչ է, մենք չենք ուզում նյութերը վերցնելուց հետո մեկ անգամ էլ վրայով անցնենք, դա շատ ժամանակ կպահանջի, որը այս պահին չունենք:

        • BlogNews BlogNews Հունվարի 26, 2012

          Հուսով եմ իրար հասկացանք:

          • Narek Narek Հունվարի 26, 2012

            «Երեկ» բացված ագրեգատորի համար բավականին մեծամիտ եք ու անթուլատրելի տոնով եք հաղորդակցում: Խնդրում եմ էլ երբեք-երբեք ձեր նորաստեղծ ագրեգատորում չտեղադրել մեր նյութերը: Կանխավ անչափ շնորհակալ եմ:

  6. BlogNews BlogNews Հունվարի 26, 2012

    Խնդրում եմ չվիրավորել: Իսկ նյութերը տեղադրելը Ձեզանից կախված չէ, մենք օրենք չենք խախտում:

    • Գրիշ Գրիշ Հունվարի 27, 2012

      Իսկ անձի ազատ կամքի՞ մասին օրենքը կամ ինտելեկտուալ սեփականության հեղինակային իրավունքների պահպանմա՞ն մասին օրենքը:

    • Bayandur Pogosyan (@songoffall) Bayandur Pogosyan (@songoffall) Հունվարի 28, 2012

      Խախտում եք հեղինակային իրավունքի մասին օրենքը: Հետո՝ ձեր կայքն իրական ագրեգատոր չի, այլ ավելի շուտ՝ պորտալ, որովհետև փոխանակ օրիգինալ գրառման հղումը տեղադրի, տեղադրում է հոդվածն ամբողջությամբ: Փաստորեն, բլոգները, որոնց նյութերը դուք տեղադրում եք, ոչ միայն ոչինչ ձեռք չեն բերում, այլ նաև տուժում են՝ ընթերցողներ կորցնելով: Ըստ այդմ, ձեր կայքը հասարակ պարազիտ է:

  7. Arxangelo Arxangelo Հունվարի 26, 2012

    Տղեք դուք էլ էս թյուրիմացությանը հանդիպեսի՞ք blognnews.ամ անունով 🙂
    Միացե՛ք մեզ վերացնենք սրանց առհավետ, իրանց հետ մարդավարի լեզվով բանակցել չի լինում:
    Իրանց գործունեության մանրամասներին ծանոթացեք այստեղ և իհարկե նայեք բազմաթիվ մարդկանց կարծիքները մեկնաբանություններում, որոնք սրանց կողմից անտեսվում են.
    http://arxangelo.info/stop-plagiarism/

    • Aram Aram Հունվարի 26, 2012

      Ահա և http://www.BlogNews.am-ը վարկաբեկելու անհաջող փորձի հեինակն իրեն բացահայտեց: Arxangelo ցավում եմ համակիրներ ձեռք բերելու համար նման միջոցների եք դիմում:
      Ինչևէ ես մեր խմբագրական անձնակազմի անունից արդեն ներեղություն եմ խնդրել տղաներից և զգուշացրել, որ ինչ որ մեկը մեր անվան տակ է հանդես գալիս:

      • Arxangelo Arxangelo Հունվարի 26, 2012

        Դուք ինքներդ եք Ձեզ վարկաբեկել մարդկանց ապօրինաբար առանց կարծիք և համաձայնություն հարցնելու խցկելով ձեր վայկայքի հեղինակների ցուցակ ու հետո նորից ապօրինաբար, նորից առանց համաձայնության նրանց գրառումները ամբողջությամբ արտատպելով:
        Քանի՞ անգամ ես ձեզ խնդրել, այնուհետև տեսնելով որ խնդրանք բառը ձեզ ծանոթ չի, պահանջել որպեսզի ինձ հեռացնեք ձեր վայկայքի հեղինակների ցուցակից և բոլոր գրառումներս նույնպես ջնջեք: Եվ ի՞նչ պատասխան ստացա ես: Նույնը.

        Խնդրում եմ չվիրավորել: Իսկ նյութերը տեղադրելը Ձեզանից կախված չէ, մենք օրենք չենք խախտում:

        Իսկ արդյո՞ք օրենք խախտում եք թե ոչ դրանով արդեն զբաղվում են համապատասխան մարմինները և նրանք էլ դա կպարզեն:

  8. Արթուր Արթուր Հունվարի 26, 2012

    Ժողովուրդ ինչ եք գլուխ դնում ու ներվ փչացնում, փըշտ արեք, թող փախչեն 🙂

    • Arxangelo Arxangelo Հունվարի 26, 2012

      փշտից էլ չեն փախնում Արթուր ջան 🙂

      • Hasmik Hasmik Հունվարի 26, 2012

        Ինձ թվում է մենք`մարդ կոչված արարածներս,տարբերվւմ ենք այլ կենդանի արարածներից ամենակարևոր հատկությունով `մտածելու,վերլուծելու…Ես շատ զարմացած եմ `ականատեսը լինելով ստեղծված իրավիճակի:

  9. Գրիշ Գրիշ Հունվարի 27, 2012

    Էդգարի պատմածը բոց ա, պատկերացնում եմ, եթե “հաճույքաճղտիքը” հորինելուց հետո նույն աղջկան նորից հանդիպի, ինչ պետք ա ասի` խոսքի “Շատ հաճույքաճղտելի ես”:
    Ինչ վերաբերվում է հեղինակային իրավունքների խախտմանը` չէի ցանկանա, որ այս խնդրի դեմ պայքար մղվեր տեխնիկական միջոցներով, առավել ևս, երբ դրանք կիրառվելու են կայքերից օգտվելու հարմարության հաշվին, բայց քանի որ այլ կերպ չի ստացվում, կարելի է որոնողական համակարգերին հարցում ուղարկել, որպեսզի գրագողությամբ զբաղվող կայքերը, բլոգները հեռացնեն իրենց ինդեքսներից:

  10. MMAT MMAT Հունվարի 28, 2012

    Դաաաաա, սոցհարցում… տոկոսն էլի ընկավ: Սերգեյ ջան ասում եք որտեղ եք թերացել… նենց հումորով-բանով բայց փաստորեն մեկը չկար հա, որ ասեր ՀՀԿ կամ ԲՀԿ…հումորը լավ քողարկման միջող եք ընտրել…. առաջ Նյուզ ՀԱԲ

Մեկնաբանությունները փակ են.