Press "Enter" to skip to content

ՀՀԿ-ն խոստանում է լավ ընտրություններ` ոչ ոք կեղծիքներ չի նկատի

Էդվին Շարմազենկո. «Մենք կանենք ամեն ինչ, որ ժողովուրդը ոչ մի լցոնում, ոչ մի խախտում և ոչ մի խարդախություն չնկատի»:

Գա­լիք խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի շուրջ բարձ­րաց­ված աղ­մու­կը և կաս­կած­նե­րը փա­րա­տող հայ­տա­րա­րու­թյամբ է հան­դես ե­կել Հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյու­նը: Կու­սակ­ցու­թյան խոս­նակ և ԱԺ փոխ­խոս­նակ Էդ­վին Շար­մա­զեն­կոն վստա­հեց­նում է, որ 2012թ. մա­յի­սի ընտ­րու­թյուն­նե­րը լի­նե­լու են «լա­վա­գույ­նը Հա­յաս­տա­նի պատ­մու­թյան մեջ»:

Ե­րեք­շաբ­թի հրա­վիր­ված ա­սու­լի­սին ՀՀԿ խոս­նա­կը դեմ­քի լուրջ ար­տա­հայ­տու­թյամբ և մի բա­ժակ ալ­յուր խնդրող հարևա­նի դեմ­քի ջեր­մու­թյամբ ներ­կա­յաց­րեց իր կու­սակ­ցու­թյան ծրագ­րե­րը ա­ռա­ջի­կա ընտ­րու­թյուն­նե­րը չկեղ­ծե­լու վե­րա­բեր­յալ:

«Կար­ծում եմ՝ բո­լո­րի հա­մար հաս­կա­նա­լի է, որ Հա­յաս­տա­նի և մեր կու­սակ­ցու­թյան շա­հե­րից է բխում խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը կազ­մա­կեր­պել ա­մե­նատ­պա­վո­րիչ մա­կար­դա­կով: Ես պաշ­տո­նա­պես վստա­հեց­նում եմ, որ մենք կա­նենք ա­մեն ինչ, որ­ ժո­ղո­վուր­դը ոչ մի լցո­նում, ոչ մի խախ­տում և ոչ մի խար­դա­խու­թյուն չնկա­տի: Էլ չեմ խո­սում ԵԱՀԿ-ենց մա­սին. նրանք ընդ­հան­րա­պես չեն զգա, թե ինչ է կա­տար­վում,»- նշեց Շար­մա­զեն­կոն:

Ընդ­դի­մու­թյու­նը կասկամտորեն արձագանքել է իշ­խա­նու­թյան հայ­տա­րա­րու­թյա­նը. «Ի­հար­կե, զգաց­վում է մեծ աշ­խա­տան­քը, ո­րը կա­տա­րել է ՀՀԿ-ն՝ խոս­տու­մը ձևա­կեր­պե­լու և ներ­կա­յաց­նե­լու վրա, սա­կայն մեզ, միև­նույն է, ա­վե­լի շատ դուր են գա­լիս նրանց 2007թ. և 2003թ. խոս­տում­նե­րը: Այն ժա­մա­նակ մի տե­սակ ա­վե­լի աստ­ղով էին խոս­տա­նում,» — նշեց Լևոն Զուրաբինը:

«Թե՛ մի­մի­կա­յի, թե՛ ժե­ստի­կուլ­յա­ցիա­յի ա­ռու­մով՝ նա­խորդ ընտ­րու­թյուն­նե­րից ա­ռաջ ա­վե­լի հա­ջող և ներշն­չող էին խոս­տա­նում ո­րակ­յալ ընտ­րու­թյուն­ներ: Իսկ այս ան­գամ մենք կու­զե­նա­յինք տես­նել ավելի շատ խոս­տում­ներ ընտ­րու­թյուն­նե­րի ար­դա­րու­թյան և թա­փան­ցի­կու­թյան թե­մա­յով»:

Քա­ղա­քա­գետ Արթուր Ավթանդիլենկոն վստահ է, որ ՀՀԿ-ն կա­րող էր ա­վե­լի հա­ջող հան­դես գալ խոս­տում­նե­րի հար­ցում: «Կար­ծում եմ՝ ա­վե­լի տպա­վո­րիչ խոս­տում ներ­կա­յաց­նե­լու հա­մար հան­րա­պե­տա­կան­նե­րը պետք է առն­վազն ե­րեք հո­գով հան­դես գա­յին ա­սու­լի­սին, և լավ կլի­ներ, որ նաև երդ­վեին Նժ­դե­հի արևով»,– ա­սաց նա:

Ինչպես կարելի է նայել նրա աչքերի մեջ և չհավատալ?... ախր շատ համով էր խոստանում...

«Ա­մեն դեպ­քում Շար­մա­զեն­կո­յի հո­գե­սույզ հա­յաց­քը իր հա­մո­զիչ գոր­ծը կա­նի, բայց կար­ծում եմ՝ ժո­ղո­վուր­դը հա­սու­նա­ցել է շատ ա­վե­լի ին­տե­րակ­տիվ և խո­շոր խոս­տում­նե­րի հա­մար»,- նշեց քա­ղա­քա­գե­տը:

44 տա­րե­կան գրա­դա­րա­նա­վա­րու­հի Ան­նա Մարզ­պետ­յանն էլ հուզ­վել է Շար­մա­զեն­կո­յի խոս­քից: «Ան­կեղծ ա­սած՝ ես ար­տաս­վե­ցի, երբ Շար­մա­զեն­կոն նա­յեց կա­մե­րա­յի մեջ իր ան­կեղծ, շի­տակ աչ­քե­րով և ա­սաց՝ «Չենք կեղ­ծե­լու»… մայ­րիկս, ո­րը կող­քի սեն­յա­կում նա­յում էր «Ան­նա» սե­րիա­լը, ա­րագ վա­զեց մոտս, և եր­կու­սով սկսե­ցինք հալ­չել ՀՀԿ խոս­նա­կի սևե­ռուն հայացքի ջեր­մու­թյան տակ»,-  ա­սաց նա:

ՀՀԿ նա­խընտ­րա­կան շտա­բի պետ և ԱԺ նախ­կին նա­խա­գահ Հով­հան­նես Աբ­րա­համ­յա­նը մեր թղթակ­ցի հետ զրույ­ցում կիսվեց նա­խընտ­րա­կան պլան­նե­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյամբ: «Տե­սե՛ք, այս տա­րի ի­րոք մենք չու­նենք ընտ­րու­թյուն­նե­րի կեղծ­ման որևէ հստակ ձևա­կերպ­ված ծրա­գիր: Գի­տեմ, որ դժվար կլի­նի հա­վա­տալ, բայց ես՝ որ­պես մարդ, խնդրում եմ՝ հա­վա­տաք… այս ան­գամ ի­րոք ա­ռանց կեղ­ծե­լու ենք հաս­նե­լու ջախ­ջա­խիչ 53-տո­կո­սա­նոց հաղ­թա­նա­կի», – ա­սաց նա:

Մեր լրագ­րո­ղի այն հար­ցին, թե արդ­յոք պատ­րաստ է երդ­վել իր 3-4 ա­ռա­վել մոտ ազ­գա­կան­նե­րի արևով, որ ընտ­րու­թյուն­նե­րը չեն կեղծ­վե­լու, պա­րոն Աբ­րա­համ­յա­նը պա­տաս­խա­նեց՝ ո՛չ:

4 Comments

  1. Սիրանույշ Օհանյան via Facebook Սիրանույշ Օհանյան via Facebook Հունվարի 16, 2012

    Ես պաշ­տո­նա­պես վստա­հեց­նում եմ, որ մենք կա­նենք ա­մեն ինչ, որ­ ժո­ղո­վուր­դը ոչ մի լցո­նում, ոչ մի խախ­տում և ոչ մի խար­դա­խու­թյուն չնկա­տի: Էլ չեմ խո­սում ԵԱՀԿ-ենց մա­սին. նրանք ընդ­հան­րա­պես չեն զգա, թե ինչ է կա­տար­վում,»- նշեց Շար­մա­զեն­կոն:

  2. Simptom Simptom Հունվարի 16, 2012

    Շարմազադե,Շարմազիաշվիլի,Շարմազչուկ ՃՃ հնչում են բոլորը

  3. Gourgen Ayvazyan via Facebook Gourgen Ayvazyan via Facebook Հունվարի 16, 2012

    Chen nkati… Aysinqn sax nenc takic akuratni kanen vor vochmek chzga

  4. Robert Melikyan via Facebook Robert Melikyan via Facebook Հունվարի 17, 2012

    haha lavn er :DDDD

Մեկնաբանությունները փակ են.