Press "Enter" to skip to content

Նոր միջադեպ. Սյունիքի մարզպետը «Մարիոթ»-ում ծեծեց Ձմեռ պապիկին

«Ես էդ մարզպետը չեմ, որ Ձմեռ պապուն ծեծեմ: Դա ուղղակի... միջադեպ էր, որը անցավ գնաց», - մարզպետ

ԵՐԵՎԱՆ – «Մարիոթ» հյուրանոցի ղեկավարությունը նախօրոք տեղեկացվել էր, որ ուրբաթ առավոտ իրենց այցելելու է մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, և հասցրել էր էվակուացրել են հյուրանոցից բոլոր կանանց և երեխաներին, ինչպես նաև տարհանել էր հյուրանոցի հարակից փողոցներից իգական սեռի բոլոր գործարարներին: Սակայն անախորժությոնից խուսափել չստացվեց մոտակայքում պատահական քայլող Ձմեռ պապիկի պատճառով:

Ուրբաթ` առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում, «Մարիոթ»-ում հանրապետական մարզպետը հանդիպեց մուտքի մոտ կանգնած Ձմեռ պապիկին և առանց որևէ բան ասելու` մի քանի հարված հասցրեց նրա գլխին, մեջքին, փորին, հետո նորից գլխին:

Միջադեպից ժամեր անց Ձմեռ պապիկը հրավիրեց մամլո ասուլիս, որտեղ խոստացավ դատի տալ մարզպետին, եթե նա հրապարակային ներողություն չխնդրի և չվերադարձնի խաղալիքները:

Հիշեցնենք, որ միջադեպից մի քանի օր առաջ Ձմեռ պապիկը հրավիրել էր մամլո ասուլիս, որտեղ Սյունիքի մարզպետին մեղադրել էր իր` նվերներով պարկը գողանալու մեջ:

«Հազարավոր երեխաներ մնալու են առանց նվերի այս տարի, եթե Սուրիկ Խաչատրյանը չվերադարձնի մանուկների համար նախատեսված 22 միլիոն դրամի նվերները»,- նշել էր Պապը:

Ի տարբերություն նախորդ նման միջադեպի, երբ մարզպետը տփել էր կին գործարարի, այս դեպքում ստացվել էին լուրջ վնասվածքներ. մարզպետը կոտրել է Պապիկի ոտքը և պոկել մորուքը:

«Ինչու՞ չեք խոսում նրա մասին, որ ՀՀԿ մարզպետների ճնշող մեծամասնությունը ընդհանրապես մարդ չեն տփում,» - Շարմազինսկի

Մարզպետը հայտարարել է, որ Ձմեռ պապիկից նվերները չի վերցրել: «Դա Ձմեռ պապիկի հերթական սուտն է… Ես վերադարձնելու խնդիր չունեմ, քանի որ ոչ մի բան չեմ վերցրել այդ մարդուց: Բացի այդ` Պապիկը ուռճացնում է այդ նվերների գինը. այնտեղ հազիվ 500 հազար դրամի բան էր, և բավական տուֆտա նվերներ էին»,– նշեց մարզպետը նախքան խորհրդականի մոտենալը և ականջին ինչ-որ բան փսփսալը:

Սյունիքի մարզպետին զորակցություն է հայտնել նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը. «Նախ, մի՛ մոռացեք, որ ազգաբնակչության մեծ մասը` 80%-ը, չի հավատում Ձմեռ պապիկին, հետևաբար` ինչպե՞ս կարող էր մարզպետը ծեծել ինչ-որ մեկին, ով հավանաբար գոյություն չունի»:

Հանրապետական կուսակցությունը առայժմ որևէ որոշում չի կայացրել այս հարցում` սպասելով հետաքննության ավարտին: ՀՀԿ խոսնակ Էդմոնդ Շարմազինսկին հայտարարել է, որ կուսակցությունը մեծ հարգանքով է մոտենում Ձմեռ պապիկի ինստիտուտին, և այդ միջադեպը համարում է «ընդդիմության պրովոկացիա»:

Ձմեռ պապիկը դեռ չի որոշել իր հետագա քայլերը, բայց լրատվամիջոցներում արդեն լուրեր են շրջանառվում, որ գործի անարդար եզրափակման դեպքում նա իր գործունեությունը կարող է տեղափոխել Վրաստան կամ Եվրոպա:

 

16 Comments

  1. Anushik Avetisyan via Facebook Anushik Avetisyan via Facebook Դեկտեմբերի 16, 2011

    lav eli erexeeeq 😀 😀 😀 karevor@ mard chimana, te um masin er 😉

  2. Ռեյ ձաձա via Facebook Դեկտեմբերի 16, 2011

    Հա, էլի, սուրիկն էլ էր խնդրում, որ մոռանանք, մոռանանք ու մոռանանք դրա մասին, էլի: Է՞ ‘: Մարը ազգից մի բան խնդրեց՝ սաղս նեղվեցինք: Մոռացեք էլի, ախպոր պես: Է՞ ‘. Չէ, մոռացեք-մոռացեք, էլի… Չի եղել ձմեռ պաիպին, է՞ ‘. Մարդու աչքին վատ բան ա երևացել. նա էլ ինքնադրսևորվորավովորավորվել ա… Է՞ ‘

  3. Victoria Victoria Դեկտեմբերի 16, 2011

    ՀՀԿ խոսնակ Էդմոնդ Շարմազինսկին հայտարարել է, որ կուսակցությունը մեծ հարգանքով է մոտենում Ձմեռ պապիկի ինստիտուտին 😀

  4. TrollFace TrollFace Դեկտեմբերի 16, 2011

    boceeeeeeee

  5. Sona Sona Դեկտեմբերի 16, 2011

    Ձմեռ պապի ինստիտուտն ու շարմազինսկին անպատմելի լավն են

  6. Արտակ Արտակ Դեկտեմբերի 16, 2011

    Ի պաշտպանություն Սուրիկ Խաչատրյանի իր ձայնն են բարձրացրել “Խփիր Շամշյանին” հասարակական շարժման անդամները, մասնավորապես իրենց ֆեյսբուքյան էջում նշելով, որ Ձմեռ Պապիները շատ են, Շամշյանն է միակ: Շարժման մամլո խոսնակ Քացի Դմբուզյանը չմոռացավ հավելել, որ իրենց գործը ի տարբերություն մարզպետի, ավելի բարդ է, քանի որ մարզպետը կարող է խլել փափուկ խաղալիքներ, զանազան անիմաստ պրիբամբասներ, վերջապես շարիկով պիստալետ, իսկ Շամշից հնարավոր չե խլել նույնիսկ մի կոտրած ֆոտոխցիկ!!!

  7. Արտակ Արտակ Դեկտեմբերի 16, 2011

    Իսկ Բեգլարյանը իր հերթական մաստեր կլասի ժամանակ մանրամասնորեն ցուցադրեց “պրեզիդենտական արարողակարգի պատասխանատու”-ների թույլ ու խոցելի կետերը, հատկապես տենորների համերգներից հետո:

  8. Arpy Manusyan Arpy Manusyan Դեկտեմբերի 17, 2011

    Ինչպես գիտենք Ձմեռ պապի հեքիաթը ևս ներմուծել են արևմտյան հասարակությունները, պրոպագանդվում են գրանտակեր ՀԿ-ների կողմից՝ խարխլելու հայ մանուկների հոգին՝ ստիպելով նրանց հավատալ, որ այս աշխարհում ինչ-որ լավ բաներ կան:

  9. Lusine Lusine Դեկտեմբերի 18, 2011

    Խայտառակություն, լավ էդ մառզպետը ընդհնարապես բարոյական արժեքներից զուրկ է, ,,տուֆտա նվերներ,, ամենամեծ տուֆտեն դու ես, երեխեքի նվերներն ես վերցնում: ԱՄՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԷԹ……

  10. Lucy Lucy Հունվարի 17, 2012

    shat lav er, tramadrutyuns barcracrec, vaxuc senc sur humor chei kardacel!!

Մեկնաբանությունները փակ են.