Press "Enter" to skip to content

Ռուս ընտրակեղծարարները «թրեյնինգներ» են առաջարկում

Աբրա-կադաբրա` ոչ մի ձայն մյուս կուսակցություններին

ՄՈՍԿՎԱ — Ռուսաստանի Դաշնության ընտրակեղծարարների միությունը (կրճատ` Եդինայա Ռոսիա) ընտրություններից առաջ Հայաստանին առաջարկում է իր փորձագիտական աջակցությունը: Մասնագետները պնդում են, որ ոչ միայն տիրապետում են ընտրակեղծիքների ողջ զինանոցին, այլ նաև պատենտավորել են 100-ից ավել նորարար ընտրակեղծիքներ: Եդինայա Ռոսիան խոսք է տալիս, որ, եթե հայկական կողմն ընդունի առաջարկը, Հայաստան կժամանեն լավագույն կեղծարարները, այլ ոչ թե երկրորդ կարգի ճխտող-լցոնողները:

«Մենք ունենք շրջաններ, որտեղ Եդինայա Ռոսիան 99,47% է հավաքել` ինչը խոսում է մեր հանձնաժողովների վարպետության աստիճանի մասին: Նրանք կարողացել են էնպես կեղծել, որ վերջում ստիպված մի երկու կտոր քվեաթերթիկ էին քցել կոմունիստների ու Ժիրիկի համար, որ շատ չնեղվեն», — կիսվում է հաջողություններով Եդինայա Ռոսիայի կեղծագետ Պավել Պոդտասովկինը:

Մասնագետը հավելեց` «Քանի որ Հայաստանը մեր լավ բարեկամն է, պատրաստ ենք առանց գումարի անցկացնել մեր «թրեյնինգները»: Վերջում ինչ գործարան տաք` ձեր պատիվն ա»: Պոդտասովկինի պնդմամբ` ռուս կեղծարարների հաջողության գրավականը ընտրություններն անկաշկանդ և անամոթ կեղծելն է: «Եթե ընտրություններից հետո շատ վստահ ասեք, որ փայլուն անցել են, ահագին մարդ իսկապես կհավատա»:

Կեղծարարների գուրուն մի քանի խորհուրդ տվեց նախքան Երևան ժամանելը` «Նախ, պետք է վերջապես ազատվեք այդ թափանցիկ քվեատուփերից` մենք միշտ էլ օգտագործել ենք ոչ թափանցիկ տուփեր: Դրանք` ա. թաքցնում են ակնհայտ կույտերով լցոնված քվեաթերթիկները, բ. սիմվոլիկ «մեսիջ» են ուղարկում աշխարհին մեր ընտրությունների մասին: Քանի որ հանձնաժողովների անդամները հիմնականում ուսուցչուհիներ են, կարող եք նրանց հավեսով ահաբեկել: Ու, ամենակարևորը, ստեղծեք արագ կեղծման ջոկատներ, որոնց ավտոբուսներով տեղամասից տեղամաս կֆռռացնեք…բայց մանրամասները հենց բուն «թրեյնինգին» կպատմենք»:

Մենք հարցրեցինք թիվ 42 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կարծիքը առաջարկված ուսուցանումների մասին: «Թող գան, թող գան էդ ռուսները, տեսնեմ էդ ինչ պտի սովորացնեն: Մի քանի բան էլ կարողա դեռ սովորեն», — քմծիծաղով հավելեց ընտրական վետերանը:

Ամեն դեպքում, ռուսական կողմը մեկնել է կեղծարար ձեռքը, մնում է սպասել և տեսնել, արդյոք Հայաստանը կընդունի աջակցությունը:

  • Ինչպես կեղծել կնիքները եփած ձվի օգնությամբ:
  • Ինչպես բացել զմրսված ծրարները վարսահարդարչի օգնությամբ:
  • Ինչպես 2000 հոգանոց ընտրատեղամասում հավաքել 6000 ձայն:

Այս ամենը և ավելին` միայն Եդինայա Ռոսիայի «թրեյնինգի» ժամանակ:

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

15 Comments

  1. Simptom Simptom 05/12/2011

    ճխտող-լցոնողները)))),ընտրական վետերանը))))

  2. Ruben Armnasyan Ruben Armnasyan 05/12/2011

    voch menak kasperskin — nod nela block qcum …. inch iframeq ogtagorcum?

    • Narek Narek Post author | 05/12/2011

      Գիտեմ որ iframe չկա ու ctrl f5-ից հետո էլ չի բողոքում ոչ նոդը ոչ կասպեռը

  3. Մենակ վիրուսի համար Մակի վրա անցնել չարժե: Հետո եթե բոլորը տենց մտածելով անցնեն Մակի, ու դա տարածված դառնա, ճիշտը կդառնա Windows-ը 🙂

  4. yervand yervand 06/12/2011

    hakernerin el putyovka en anelu hayastan

  5. Olya Olya 15/12/2011

    արագ կեղծման ջոկատներ ))))))))))))))))))))))

Մեկնաբանությունները փակ են.