ԵՐԵՎԱՆ — Մի քանի օր առաջ «Մարիոտ» հյուրանոցում Սյունիքի մարզպետի և կին գործարարի միջև տեղի ունեցած ֆիզիկական միջադեպը նոր զարգացումներ է ստանում: Հիշեցնենք, որ տեսնելով հյուրանոցում գործարար Սիլվա Համբարձումյանին` ՀՀԿ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը էմոցիոնալ իրարանցման մեջ է հայտնվել, որի արդյունքում տեղի են ունեցել ոտքով և ձեռքով հարվածներ կնոջ ուղղությամբ:
ՀՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական մարմինն արդեն սկսել է գործի ուսումնասիրությունը և պարզել, որ հարվածներն ավելի շատ խրատաքննադատական բնույթ են կրել:
«Հասկանալի է, որ անծանոթ մարդու, մանավանդ` եվրոպացու համար կնոջը տփելը կարող էր ինչ-որ տեղ կոպիտ թվալ: Սակայն այս գործն ունի բազմաթիվ շերտեր, որոնք ակնհայտ են դարձնում, որ մարզպետին մեղադրելն արդարացի չէ»,- բացատրեց ավագ քննիչ Ահարոն Չարաբաստյանը:
«Նախ` կնոջ դեմքին դնգցնելիս պարոն Խաչատրյանի ձեռքը լուրջ վնասվել է կնոջ` անզուշորեն բարձրացրած արմունկի պատճառով: Այսինքն` երկու կողմերն էլ միմյանց վնաս են հասցրել: Էլ չեմ ասում, որ մինչև հիմա Խաչատրյանի ձեռքը ահավոր մզզում է ցավից»,- ավելացրեց քննիչը:
Բացի դրանից` իրավապահները ծեծկռտուքը դիտարկում են Սիլվա Համբարձումյանի` մի քանի օր առաջ արած հայտարարությունների լույսի ներքո, ինչը «գործն անմիջապես բերում է հայրական ապտակի համատեքստ»:
Սկանդալը մեկնաբանել է ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը, որը կնոջ մեղադրանքը սև ՓիԱռ է անվանել:
«Եկեք չմոռանանք, որ մենք պահպանողական ազգ ենք և ընդամենը 20 տարվա անկախ երկիր ենք»,- նշել է պատգամավորը: «Իդեալական մարդ գոյություն չունի… Մարզպետը պարզապես իր դժգոհությունն է արտահայտել կնոջ մեղադրանքների նկատմամբ… Գուցե մի փոքր էմոցիոնալ է դա արել, բայց դա դասական հայրական ապտակի սահմաններից դուրս չէր: Ասեմ ավելին` մարզպետն արդեն 2 տարի է, ինչ դաժանորեն մարդ չի ծեծել»:
Քաղաքական փորձագետ Գրիգոր Դանիելյանը կարծում է, որ միջադեպը դժվար ընտրության առաջ է կանգնեցրել ՀՀԿ-ին. «Իհարկե, միջադեպը հայրական ապտակի հետ կապելը գայթակղիչ է, բայց եկեք չմոռանանք նաև ոտքով հարվածի մասին, ինչը միանգամից հարցը տեղափոխում է ‘հարբած ամուսնու ապտակի’ ֆորմատ, իսկ սա արդեն ավելի լուրջ է»:
«Մյուս կողմից` ՀՀԿ-ն կարող է որոշել ևս մեկ հոգով համալրել նախընտրական շտաբը, որը դարձել է պաշտոնյաներին անկյուն կանգնեցնելու հիմնական վայրը»:
Աղբյուրների համաձայն` գործը կարող է վերաորակավորվել որպես «ինքնապաշտպանություն», եթե քննչական մարմինները Սիլվա Համբարձումյանի վրա գտնեն սուր զարդեր կամ գռեհիկ զգեստ, որը կարող էր սադրել հանրապետական մարզպետին:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer
Հահահահա….կարոտել էի հհ հոգեբան նալչաջյանին…:D:D:D
հիմա կասեք շողոքորթում եմ :Դ բայց ախր շաաաաաաաաաատ լավն եք!!!! Ամեն հաջորդը ավելի եմ հավանում: Միշտ սուր հումոր, միշտ թարմ , դե արի մի ասա միշտ ԴՌԱՅՎ-ով!!! ԱՊՐԵԵԵՔ!
մերսի, Անուշիկ ջան, ու մի զսպի տենց էմոցիաները, դա մեզ ոգեշնչում ա)
i tem ne menee Rafik ni v chyom ne vinavat )
Լավ կնոջը շաբաթը մեկ ծեծելա պետք,-ասում էր պապս: Հնենց որ դա կոմպլիմենտա, որ ինքը լավ կինա :-Ճ
դուք բոց եք, հալալա !!!!
Ավանդույթները պետք ա հարգել, բայց հաշվի առնելով ժամանակի հրամայականը, ռեժիմով ծեծը քաշը ավելացնելու վտանգ ա պարունակում, իսկ դա ժամանակակից կնոջ համար ավելի մեծ ստրես ու վիրավորանք ա քան ռիտուալնի ծեծը…