Press "Enter" to skip to content

Ճարտարապետական ջիհադ Երևանի կենտրոնում

Նախագծի վրա աշխատել են լավագույն երիտճարտարապետները

ԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱՅՆՔ — Երևանի կենտրոնում նախատեսվում է կառուցել կեղտի հսկայական գունդ: 50-հարկանի կեղտի գնդի նախագիծը ստեղծել է իրանցի Արյան Շահաբիանը, իսկ իրականացնելու է իրանական Al-Shitty Constructions ընկերությունը: «Կլոնձ Towers» անվամբ շինությունը կտեղադրվի «Մոսկվա» կինոթատրոնի և նկարիչների տան հետնամասում, եթե, իհարկե, Երևանի բնակիչները դեմ չարտահայտվեն: Հարցի շուրջ երկար խորհրդակցեց ճարտարապետների խորհուրդը, սակայն չգտավ վիթխարի կեղտի կտորի կառուցմանը խանգարող հիմնավորված պատճառներ:

«Մենք երևի էս մեկի մեջ չենք խառնվի: Թող քաղաքի բնակիչները որոշեն, ուզում են ամեն անգամ կենտրոնով անցնելիս տեսնել այդ հսկայական…բանը, թե չեն ուզում: Մենք սուս ենք մնում»,- ասաց խորհրդի անդամ, ճարտարապետ Սամվել Լեգոյանը:

Մենք հետևեցինք ճարտարապետի խորհրդին և դուրս եկանք փողոցներ` պարզելու մեր համաքաղաքացիների տրամադրությունները: «Հմմ…մի կողմից կարող ենք ունենալ գարգանտյուական կեղտի կույտ, մյուս կողմից` մեր Աբովյան փողոցի գեղեցիկ տեսարանը…սպասեք մտածեմ…հասկանո՞ւմ եք չէ, որ սարկազմով եմ ասում»,- կիսվեց ԱրմՔոմեդիի հետ Լուսինեն, 32 տարեկան:

«Ճարտարապետական ջիհադ» ֆրազի հեղինակը

«Պարսիկները ուզում են ճարտարապետական ջիհադ անել մեր դեմ: Ուրիշ անուն չեմ գտնում պարսիկների նախագծի համար»,- ասաց հրապարակախոս Արտեմ Մինասյանը:

«Բայց ի՞նչի հենց կենտրոնում: Թող մասիվներից մեկում սարքեն իրանց «Կլոնձ Towers»-ը կամ մալաթիաներում: Պատկերացնո՞ւմ եք տրանսպորտի վիճակը, եթե 50 հարկ ընկերություն առավոտյան 9-ին գնա գործի»,- ասաց #7  երթուղայինի մշտական ուղևոր Նինա Կարապետյանը:

Մեր  կողմից հարցված երևանցիների մեծ մասը վիրավորված էր զգում, որ նման հարց ենք տալիս. մի բժշկուհի անգամ փորձեց ստուգել մեր լրագրողի ջերմությունը:

Մենք փորձեցինք նաև կապնվել Al-Shitty Constructions ընկերության հետ: Նրանց պնդմամբ` շինությունը ոչ թե ահռելի մեծ կեղտի կտոր է, այլ երկնաքեր, որի մի մասը կլինի բնակելի, մյուս մասը կզբաղեցնեն բիզնեսները: Այն կունենա ամենաժամանակակից տեխնոլոգիաները` կայանում, մարզասրահ, խանութներ և նույնիսկ շուրջօրյա ջրամատակարարում: «Շատ շատ մեծ կեղտի կտորի հետ նմանությունը զուտ թյուրիմացության արդյունք է»,- ասաց երիտճարտարապետ Ահմեդ Բին Լադենը:

Քաղաքապետի խոսնակի հաղորդմամբ` հատուկ հանրաքվե չի անցկացվելու երևանցիների ցանկությունը պարզելու համար: «Մենք կզգանք` եթե երևանցիները իսկապես սրտանց դեմ լինեն մեր կենտրոնում ահռելի կեղտի կտորի կառուցմանը, մենք անպայման դա կզգանք.. ինտուիցիայով»,- ասաց քաղաքապետի մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը:

Այս հոդվածը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

10 Comments

  1. masivnern u malatianern el en mer qaxaqi mi mas@ kazmum! tox qaxaqic durs karucen, liq@ choler kan eli, kam @ndhanrapes chkarucen …poqrik parskastan chenq darnalu

  2. If building permit is granted, this would truly be a JIHAD if an earthquake should hit us. We already have enough concrete in the Northern Avenue to cover us all!

  3. Հետո կուզեն մզկիթ կառուցել, էն էլ՝ մի քանի հատ (հաշվի առնելով պարսիկ բնակչության սրընթաց աճը մեր երկրում): Եվ ամեն օր Երևանի օդում կթևածի մոլլայի «նամազը»: Է՞ս ենք ուզում:

  4. Էմիլ Էմիլ 21/11/2011

    Ես էլ գիտեի Երևանի կենտրոնում, հին շենքերի արանքներում էլ ոչմի կեղտելու տեղ չի մնացել:

  5. Երևանով մեկ Al-Shitty-ներ և «Կլոնձ Tower» -ներ սարքողները հենց հայերն են: «Ինտուիցիայով եմ զգում» :)))

  6. Aram Aram 22/11/2011

    bayc icnhi malatyaner kam masivner???????????????????????et erevani masnik@ chen ha erevi hargeli xmbagir?te dzer kyanq@ kentronova sahmanapakvum erevannum????????

  7. Ani Ani 22/11/2011

    hate it!

  8. Ani Ani 22/11/2011

    Ինչ կապ ունի էս հիմարությունը Երևանիս հետ???

  9. Hagop Hagop 22/11/2011

    This project cannot proceed. Already enough harm has been done to central Yerevan & Tamanian’s plan.
    We must stop it !

Մեկնաբանությունները փակ են.