ԵՐԵՎԱՆ — Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կարող է քաղաքականություն վերադառնալ «ջղայնության կառավարման» դասընթացին մեկ տարի մասնակցելուց հետո: Այն ավարտվում է դեկտեմբերի 8-ին: Ինչպես հաղորդել են քաղաքապետարանին երեկոյան ժամերին մոտ կանգնած աղբյուրները, նա արդեն մի քանի անգամ այցելել է հին աշխատատեղ և ժպտալով դուրս եկել:
Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետի հանրային իմիջը զգալի վնաս կրեց 2010թ. վերջին` նախագահական նստավայրի աշխատակիցներից մեկին տփելու արդյունքում: Միջադեպին հետևվեց «ջղայնության կառավարման» մեկ տարվա դասընթաց, որտեղ ոլորտի լավագույն մասնագետները փորձում էին ՀՀԿ բարձրաստիճան պաշտոնյային հետ սովորեցնել մարդկանց տփելուց:
«Պարոն Բեգլարյանը լուրջ առաջընթաց է գրանցել մարդկանց վրա չհարձակվելու հարցում, և կարծում եմ` մինչև տարվա վերջ արդեն լիարժեք կկարողանա զբաղվել կարևոր պետական գործերով առանց այլ գերատեսչությունների աշխատակիցներին ֆիզիկական վնաս պատճառելու»,- նշում է դասընթացների համակարգող, հոգեբան Կարինե Նալչաջյանը:
«Նա լուրջ հաջողությունների է հասել և դասընթացի երկրորդ ամսից սկսած` արդեն չէր հարձակվում դասախոսների վրա, իսկ վերջերս չի ծեծում նույնիսկ պահակին: Կարծում եմ` նա պատրաստ է վերադառնալ երկրի շենացման աշխատանքներին»,- կիսվում է հոգեբանը:
Սակայն քաղաքական տեխնոլոգների կարծիքով` նրան դեռ անհրաժեշտ է որոշակի վերաբրենդավորում` ավելի բարի կերպար ստեղծելու համար: Փի-Առ-ի մասնագետները մշակել են իմիջային փոփոխության 4 քայլ, որոնք դրական ասոցիացիաների միջոցով կհեշտացնեն նրա վերադարձը մեծ քաղաքականություն.
1. Նախատեսվում է նոր, ավելի բաց լուսային գամմայի հետ ասոցացվող մականուն, որպեսզի այդքան ակնհայտորեն չասոցացվի չարիքի հետ:
2. Նա պետք է անընդհատ երևա ժպտացող և իրենից չսարսափող երեխաների ֆոնին, որպեսզի մարդկանց մոտ ստեղծվի տպավորորություն, որ նրա մեջ կա ինչ-որ լավ բան:
3. Հաջորդ փուլում նա պետք է ամրապնդի մարդկանց մեջ այն համոզմունքը, որ նրա մեջ ինչ-որ լավ բան կա` այրվող տնից փրկելով մի քանի երեխա, մեկ տատիկ և ցանկալի է նաև առնվազն մեկ փոքրիկ փիսոյի:
4. Այս փուլում նա պետք է այցելի Պլասիդո Դոմինգոյի հաջորդ համերգին, որի ավարտին դեմոնստրատիվ չծեծի ոչ մեկին:
Անընդհատ իրենց վայրը փոխող աղբյուրների հաղորդմամբ` Գագիկ Բեգլարյանի իմիջային թիմը կարող է ավելացնել նաև 5-երորդ տարր ` պատրկերել նրան գիրք կարդալիս` սերմանելու նաև ինտելեկտուալ աշխարհի հետ կապի ասոցիացիան:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer
Աաաաաաաաաաաաա … «քաղաքապետարանին երեկոյան ժամերին մոտ կանգնած աղբյուրները» :)))))))
«Պարոն Բեգլարյանը լուրջ առաջընթաց է գրանցել մարդկանց վրա չհարձակվելու հարցում, և կարծում եմ` մինչև տարվա վերջ արդեն լիարժեք կկարողանա զբաղվել կարևոր պետական գործերով առանց այլ գերատեսչությունների աշխատակիցներին ֆիզիկական վնաս պատճառելու» )))
Եթե այս անգամ էլ Դոմինգոյի համերգից հետո ինչ-որ մեկին չծեծի, ուրեմն հալալ ա Նալչաջյանին…
Էս Փի-Առ տեղնոլոգիան շատ հայտնի ա, սկզբից գունային գամման են լուսավորում, հետո սարքում են քնքուշ, բարի, հետո էլ թողում են երեխաների հետ խաղա, խաղա, խաղա….
Բայց վերջը լավ չի լինում:
Խնդրում եմ ոտնկայս հիշենք Մայքլ Ջեքսոնին
մեր քաղաքական գործիչներն ավելի լավա նման խառնվածքով լինեն, քան քծնվող ու փափկասուն… հետո էլ հազար անգամ ասեցին, որ չի տփել, այլ ապտակելա:))))