Press "Enter" to skip to content

Կարեն Կարապետյանի հրաժարականի Top 10 վարկածներ

Ինչի մասին դեռ չի գրել մամուլը

ԵՐԵՎԱՆ — Հայկական մամուլը շարունակում է քննարկել քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի վարկածներն ու պատճառները: Քանի որ բուն հրաժարականը դեռ չի եղել, հայ լրագրողները ստեղծագործական ազատություն են ստացել  և մեզ կերակրել անհիմն, չստուգված ֆանտազիայի արդյունք դարձած  հոդվածներով ու վերլուծականներով, այն էլ` սովորականից ավելի մեծ չափաբաժնով: Մենք էլ որոշեցինք միանալ խրախճանքին: ԵՎ այսպես` Top 10 վարկածներ:

10 Կարեն Կարապետյանը երբեք չի էլ եղել, Երևանում քաղաքապետություն է արել Ճապոնիաից բերած ամենավերջին թողարկման  Drive KK-03 անդրոյիդը: Սակայն լիցքավորումը սպառվել է, և անդրոիդին անհրաժեշտ է ուղարկել Ճապոնիա` լիցքավորելու: Հնարավոր է, որ մեկ ամիս հետո նա վերադառնա վարչապետի տեսքով:

9 Կարեն Կարապետյանին հրավիրել են մասնակցել Deep Purple խմբի նոր շրջագայությանը` որպես բեք վոկալիստ:

8 Կարեն Կարապետյանը որոշել է ստուգել` արդյոք երևանցիները իրոք օգտագործում են QR կոդերը: Հեռանալուց հետո նա մի քանի QR կոդ հանելուկներ է թողել: Եթե երևանցիները դրանք ճիշտ ապակոդավորեն, ապա կգտնեն իրենց սիրելի քաղաքապետին, ու նա կվերադառնա:

7 Կարեն Կարապետյանը Գերմանիա է մեկնել դրայվի վերականգնման լրջագույն վիրահատություն անցնելու համար: Բժիշկները լավատեսորեն են տրամադրված:

Երևանի սուպերհերոսը

6 Կարեն Կարապետյանը մեկնում է Տիբեթ, որպեսզի գտնի իր  կուսակցական «եսը»: Չի բացառվում, որ վանականները նրան սովորեցնեն մահացու մարտարվեստներ, ու վերադառնալուն պես Կարեն Կարապետյանը սկսի գիշերները պայքարել հանցագործների, կորուպցիայի և աղբոտող քաղաքացիների դեմ: Քաղաքապետարանի մոտի մարմնավաճառուհիները կարող են հանգիստ լինել` նրանց էլի ձեռք չեն տա:

5 Կարեն Կարապետյանը միշտ էլ եղել է «Լևոնի մարդը»: Հանրապետականի վերևները վերջերս են դրա մասին տեղեկություն ստացել և փորձում են քաղաքապետարանից հանել միակ ՀԱԿ ներկայացուցչին:

4 Երևանը երբեք էլ քաղաքապետ չի ունեցել. դա գրանտակեր ՀԿ-ների կողմից կազմակերպված ուղեղների լվացման հոլյուցինագեն արդյունք էր: Դա արվել էր բացառապես Սորոսի, մասոնների և Եհովայի վկաների փողերով:

3 Կարեն Կարապետյանի հրաժարականը լուրջ մեսիջ է Մարիամ Թեղուտի Սուխուդյանին: Նա պահանջում է դադարեցնել «կանաչ» տեռորը:

2 Կարեն Կարապետյանին պատանդ է վերցրել կրպակատերերից կազմված բանդան: Նրանք պահանջում են Օպերայի շենքի տեղում հսկայական կրպակ կառուցելու թույլատրություն, հակառակ դեպքում մենք էլ երբեք չենք տեսնի Կարեն Կարապետյանին:

Քաղաքապետարանը այստեղից չի երևում

1 Կարեն Կարապետյանի պայմանագիրը սպառվեց, և նա վերադարձավ մայրենի Յուպիտեր մոլորակ: Այնտեղ նա կշարունակի իր տոհմի ավանդական փողկապերի բիզնեսը: Նա երբեմն տվայտանքով կնայի գիշերային երկնքի կապույտ մոլորակին և կտրվի երևանյան հուշերին:

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

7 Comments

  1. Shoghik Vardanyan via Facebook Հոկտեմբերի 28, 2011

    դուք խմբագիր, սրբագրիչ, կամ գոնե ուղղագրությում իմացող մարդ չունեք? Իսկ ընդհանրապես լավն էր :)))

  2. Izabelle Abgaryan via Facebook Հոկտեմբերի 28, 2011

    Կարեն Կարապետյանը Գերմանիա է մեկնել դրայվի վերականգնման լրջագույն վիրահատություն անցնելու համար: Բժիշկները լավատեսորեն են տրամադրված::)))))))))))))))))))))))))))))))))))))))))

  3. Հասմիկ Ասատրյան via Facebook Հոկտեմբերի 28, 2011

    7 Կարեն Կարապետյանը Գերմանիա է մեկնել դրայվի վերականգնման լրջագույն վիրահատություն անցնելու համար: Բժիշկները լավատեսորեն են տրամադրված: verjn a )))))))))))))))))))

  4. Pigh Pigh Հոկտեմբերի 28, 2011

    Էս ինչ բոցել եք բոցում:)))

  5. Gayane Gayane Հոկտեմբերի 28, 2011

    6 Կարեն Կարապետյանը մեկնում է Տիբեթ, որպեսզի գտնի իր կուսակցական «եսը»: Չի բացառվում, որ վանականները նրան սովորեցնեն մահացու մարտարվեստներ, ու վերադառնալուն պես Կարեն Կարապետյանը սկսի գիշերները պայքարել հանցագործների, կորուպցիայի և աղբոտող քաղաքացիների դեմ: Քաղաքապետարանի մոտի մարմնավաճառուհիները կարող են հանգիստ լինել` նրանց էլի ձեռք չեն տա:

  6. Mher Mher Հոկտեմբերի 29, 2011

    es 10rd-@ bomb er!!!!!!!!!

    10 Կարեն Կարապետյանը երբեք չի էլ եղել, Երևանում քաղաքապետություն է արել Ճապոնիաից բերած ամենավերջին թողարկման Drive KK-03 անդրոյիդը: Սակայն լիցքավորումը սպառվել է, և անդրոիդին անհրաժեշտ է ուղարկել Ճապոնիա` լիցքավորելու: Հնարավոր է, որ մեկ ամիս հետո նա վերադառնա վարչապետի տեսքով:

Մեկնաբանությունները փակ են.