XEROX ընկերությունը պարգևատրում է հայկական բուհերին

Ashotyan աշոտյան

Աշոտյան` «մեր մոտ Cannon-ն էլ ա Xerox»

Հանրահայտ Xerox ընկերությունը հատուկ մրցանակ է պատրաստել հայկական բուհերի և կրթության նախարարության համար: Ոսկե Xerox-ը Հայաստան կուղարկվի մոտ օրերիս, որպես Xerox բրենդի հավատարիմ հաճախորդ լինելու երախտապարտության նշան:

«Մենք չափազանց զգացված ենք, որ Հայաստանը տարիներ շարունակ նախընտրում է օգտվել մեր սարքերից, գրքեր տպելու փոխարեն: Բնականաբար գիրք տպելը 100 անգամ ավելի էժան կնստեր այդ փոքր, բայց հպարտ պետության վրա, սակայն հայերը լոյալ են մնում մեր բրենդին և համառորեն պատճենահանում են», – ասաց ընկերության տնօրեն Ուրսուլա Բըրնսը:

Բացի պատճենահանման ծավալներից, Xerox-ի տնօրինությանը շատ էր ոգևորել այն փաստը, որ իրենց արտադրանքը այնքան ամուր է մտել հասարակ հայի կյանքի մեջ, որ նույնիսկ մրցակից ընկերությունների մեքենաները (Canon, HP) նույնպես անվանվում են Xerox: Իսկ հայոց լեզվում վաղուց իրենց տեղն են գտել «դասերը քսերոքսել», «դասախոսը քսերոքսախեղդ արեց» արտահայտությունները: «Դրանից լավ գովազդ չէինք էլ կարող պատկերացնել», – շարունակում է հիանալ Որսուլա Բըրնսը:

«Ես անգամ ունեմ մի քսերոքսի քսերոքս, որը արել եմ մի ուրիշ քսերոքսից, որն էլ արվել էր մեկ այլ քսերոքսից ու էդպես մինչև 1996թ.», – խոստովանեց պոլիտեխնիկի ուսանողուհի Հրաչուհին.  «Ճիշտա, զզվելի, անհասկանալի բանա, բայց դե չեմ ուզում շղթան ընդհատել, կարողա թոռներիս էլ էս քսեռոքսները պետք գան»:

Քանի որ ոսկե Xerox-ը մեկն է, իսկ այն վաստակած հաստատությունները շատ` որոշում կայացվեց այն մեկ տարի պահել կրթության և գիտության նախարարությունում, այնուհետև, ամեն տարի փոխանցել նոր համալսարանի: ԿԳ Նախարար Արմեն Աշոտյանը մեծ ոգևորությամբ է սպասում նոր մրցանակին. «Իհարկե մեր նախարարության շնորհքը կա այս մրցանակը ստանալու մեջ: Մենք, հաղթահարելով տարատեսակ խոչընդոտներ, համառորեն չենք հաստատել և տպագրել գրքեր բուհերի համար: Սակայն պետք չէ մոռանալ նաև բուհերի ներդրումը, որոնց արդեն 20 տարի է հաջողվում է չմշակել վերջնական կրթական ծրագիր և մի կերպ պահպանում են քաոսային վիճակը»:

ԱրմՔոմեդիի եվրոպական կառույցներին անհարմար մոտ կանգնած աղբյուրը այսօր հաղորդեց, որ մրցանակը նաև գրավեց ՅՈՒՆԵՍԿՈ-ի ուշադրությունը և կարող ենք հպարտությամբ ասել, որ 2012թ. Հայաստանը կհռչակվի «Քսերոքսի մայրաքաղաք»:

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

6 Responses to XEROX ընկերությունը պարգևատրում է հայկական բուհերին

  1. Xelgen says:

    Լավն էր :)

    Հ․Գ․ Որ, օտար լեզվով անվանումները հայերեն տարադարձնեիք, մի հատ էլ խինկալի կպատիվ կտայի։ Իսկ սենց մաքսիմում լիմոնադ :)

  2. 2012թ. Հայաստանը կհռչակվի «Քսերոքսի մայրաքաղաք»…..:D:D…hancharex er!!!

  3. Lucy says:

    meraaaa

  4. Tatev says:

    ծանոթներիցս մեկն էլ «սոնոգրաֆիա»ին է <> ասում :D :D :D

  5. Tatev says:

    ծանոթներիցս մեկն էլ «սոնոգրաֆիա»ին է “քսերոքս” ասում :D :D :D

  6. Artak says:

    Լավն եր: ՈՒսանղական տարիներս հիշեցի: Բայց ախր տառասխալներով եք գրում ժողովուրդ. Էն տպավորությունն ա որ ռւսական կրթություն ունեք: Համ էլ Cannon չի, Canon ա. Թնդանոթով քսեռոքս չեն անում