• Հիմնական
  • Բոլոր թողարկումները
  • Ֆիլմեր
  • Stand Up ելույթներ
  • Գրքեր
  • Հետադարձ կապ
  • Հերքում

ArmComedy

ավելի քան 80% ճշմարտություն

  • Լուրեր
  • Քաղաքական
  • Տնտեսություն
  • Սոցիալական
  • Միջազգային
  • ShowBiz
  • Նկարներ
  • English

Իշխանությունները ստիպում են ատել օտարերկյա նախագահներին

October 7, 2011 by Narek

Սարկոզիի ականջները կանչում էին

ԵՐԵՎԱՆ – Այս առավոտ Երևանն արթնացավ կաթվածահար եղած: Առաջին հայացքից պատճառը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պաշտոնական այցն էր: Երկրորդ հայացքից պատճառը «էդ անտեր Ֆրանսիացի նախագահի» այցն էր: Երրորդ հայացքից պատճառը «%*@$  ^!@» Սարկոզին էր: Սակայն անկախ վերլուծաբանները նայեցին խնդրին չորրորդ անգամ և հայտնաբերեցին որոշակի թաքնված հետևողականություն: Բանն այն է, որ յուրաքանչյուր անգամ, երբ Հայաստան է այցելում բարձրաստիճան պաշտոնյա, երթևեկությունը կաթվածահար է լինում: «Սա քաղաքական PR աճպարարություն է. իշխանությունները մեզ ստիպում են ատել օտար երկրների նախագահներին, ինչի արդյունքում իրենք մի փոքր ավելի լավ են երևում ժողովրդի աչքերում», – ասում է սև PR-ի մասնագետ Վրեժ Սևոյանը: Տեխնոլոգիան մշակվել է Ռուսաստանում` Բիլ Քլինթոնի այցի ժամանակ, երբ իշխանությունները ստիպեցին ժողովրդին ատել ամերիկացիներին` հայտնի 18 ժամյա մոսկովյան խցանման միջոցով: Երբ ժողովրդի նեգատիվ Էներգիան ուղղվեց Քլինթոնին ատելուն, Ելցինի ընկած վարկանիշը մի փոքր բարձրացավ, որքան էլ դա առաջին հայացքից անտրամաբանական էր:

Լսեցինք նաև պետավտոտեսչության ներկայացուցիչներին. «Ժողովուրդը մեր իրավիճակի մեջ չի մտնում, մենք պատրաստված չենք ապահովել նախագահի անվտանգությունը` փակելով միայն մի փողոց մի 20 րոպեով: Դրա համար փակում ենք ամբողջ քաղաքը` մի 3-4 ժամով, ու կարող ենք հաստատ վստահ լինել, որ ոչ մի ՉՊ չի լինի», – ասաց ավագ տեսուչ Գրպանյանը:

Մենք փորձեցինք պարզել` ինչ էին ապրում խցանման պատճառով գործից ուշացած հասարակ հայ վարորդները: «-Ես, իհարկե, կասկած չունեմ, որ մեր պետավտոտեսչության մեղքն ա սա` իրանք շատ լավ կարողանում են միայն խախտումներ նկատել ու տուգանել, իսկ երթևեկության ղեկավարման հարցում խայտառակ ոչ կոմպետենտ են:  Բայց, նույնիսկ այդ ամենը գիտակցելով, ուզում էի մի քանի անգամ ուժեղ հարվածել Սարկոզիի քթին: Ճիշտա նա մեղավոր չէ, շատ լավ մարդա երևում, բաց մի հատ մռթին կտայի», – ասաց Գոլֆ 3-ի վարորդ Աշոտը: «-40 րոպե Կոմիտասի վրա կանգնած` մտքում անպատվում էի մեր գաիշնիկներին ու իշխանություններին, բայց որ տեսա Բաղրամյանն էլ ա փակ, սկսեցի հիշատակել նաև Սարկոզիին` իր բարեկամներով հանդերձ: Լավա, որ եկավ Հայաստան, Ռոդենի ցավն էլ տանեմ,  բայց մի տեսակ տհաճ նստվածք մնաց մոտս», – ասաց Միհրանը, Օպել Վեկտրա Բ: «-Շատ արագ քշեցի անցա, ոչ մի տեղ էլ երկար չեմ սպասել, ի՞նչ պռոբկա», – Վրույր, BMW X6:

Մեր աղբյուրների համաձայն, ինքը` Սարկոզին, զարմացել է Երևանում ավտոմեքենաների սակավաթվությամբ և այդ փաստն անվանել «լուրջ էլկոլոգիական ձեռքբերում»:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

  • Tweet
  • WhatsApp
  • Email

Filed Under: Լուրեր Tagged With: Nicolas Sarkozy, Սարկոզի, խցանում, վարորդ, Ռոդեն, Երևան

Comments

  1. Nora Faryan via Facebook says

    October 7, 2011 at 11:46

    lavn er

  2. Armen Mkrtchyan says

    October 7, 2011 at 13:33

    Սարկոզին, զարմացել է Երևանում ավտոմեքենաների սակավաթվությամբ և այդ փաստն անվանել «լուրջ էլկոլոգիական ձեռքբերում»: :)))

  3. tiko says

    April 29, 2012 at 01:12

    avag tesuch Grpanyany? :))) es vor darna? votex ek tesel korumpacvac avtotesuch?

 Facebook Twitter YouTube RSS

Ամենաթարմ թողարկումը



Եղանակ

23.04.2018 °C

Ամենաընթերցվածը

  • Մադոննան մոտենում է Հայաստանում համերգ տալու տարիքին
  • Օրինաց Երկիրը կրկին կվերանվանվի Հայկական Վերածնունդ
  • Ձախլիկ մերսողների մուտքը Հայաստան կարգելվի
Կայքի նյութերի տպագիր հրատարակումը թույլատրվում է միմիայն հեղինակների համաձայնության պարագայում: Էլեկտրոնային հրատարակման (repost)-ի դեպքում թույլատրվում է օգտագործել նյութի կեսը, իսկ նյութը ամբողջովին ընթերցելու համար ակտիվ (hyperlink) հղում տալ www.armcomedy.com կայքին:
ArmComedy-ն երգիծական լուրերի կայք է: Նյութերում նշված բոլոր կերպարները, մարդիկ, երկիրները, պետական մարմինները, կազմակերպությունները, ընկերությունները, կուսակցությունները, դեպքերը մոգոնված են իսկ նմանությունը` զարմանալի զուգադիպություն:

Copyright © 2018 · Magazine Pro Theme on Genesis Framework · WordPress · Log in

loading Cancel
Post was not sent - check your email addresses!
Email check failed, please try again
Sorry, your blog cannot share posts by email.