• Հիմնական
  • Բոլոր թողարկումները
  • Ֆիլմեր
  • Stand Up ելույթներ
  • Գրքեր
  • Հետադարձ կապ
  • Հերքում

ArmComedy

ավելի քան 80% ճշմարտություն

  • Լուրեր
  • Քաղաքական
  • Տնտեսություն
  • Սոցիալական
  • Միջազգային
  • ShowBiz
  • Նկարներ
  • English

Հարուստ պաշտոնյաներ թալանող միակ բանդան ձերբակալվեց

September 27, 2011 by Sergey

Ոստիկանությունը վերջ դրեց ազգի սիրված հանցախմբին

Երևանի ոստիկանության հատուկ խմբի անակնկալ ջանքերով խափանվել և բերման է ենթարկվել աղմկահարույց գողություններ կազմակերպած հրոսակախումբը: Չնայած խմբի կատարած հանցագործություններին, քաղաքացիների զգալի մասը խառնված զգացմունքներով և մասամբ թախիծով են ընդունել միակ բանդայի խափանումը, որը թալանում էր պաշտոն ունեցած և այդ ժամանակ հարստացած մարդկանց բնակարանները:

«Հա, հասկանում եմ, որ հանցագործ էին, որ բազմիցս դատված էին, բայց.. ես իմ.. սրտովս էին աշխատում: Հիանալի թիրախային խումբ էին ընտրել »,- նշում է ԵՊՀ մաթեմատիկայի դասախոս Մարտին Պետրոսյանը: «Հայաստանը չունի Superman կամ Batman… նույնիսկ Spiderman չկա… և նրանք մի տեսակ լրացնում էին այդ բացը… օգնում էին մարդկանց հավատալ, որ վատ բաներ կարող են լինել նաև վատ մարդկանց հետ` թեկուզ վատ մեթոդով»:

Ոստիկանությունն արդեն  օպերացիան ներկայացրել է որպես վերջին տարիների խոշորագույն հաջողություն, սակայն Արաբկիր շրջանի բնակիչ Արիստակեսյանների ընտանիքը դա համարում է հիասթափություն: Արմեն Արիստակեսյան` 38 տարեկան, ինժեներ. «Այս հանցախումբը մեր ընտանիքի միակ հույսն էր, որ մի օր կարող են պատժվել օլիգարխները, կաշառակեր պաշտոնյաները… և այլ վատ մարդիկ… Հասկանում ենք, որ նրանք հանցագործ են, բայց, ի տարբերություն իշխանությունների, նրանք գոնե աղքատ մարդկանցից չէին գողանում…»

Ոստիկանության փոխանցմամբ հանցախումբը արդեն ծրագրել էր թալանել մաքսային ծառայության ղեկավարներից մեկի տունը, ինչը նրանց չի հաջողվել` իրավապահների անտակտ ու անքթիծակ միջամտության պատճառով:

«Նրանք խոստացել էին թալանել նաև Երևան Սիթին... ինչու՞ նրանց բռնեցին... դա արդար չէ...», - Վահանչիկ

Ոստիկանության մամլո ծառայության պետ կապիտան Մինասյանը հաստատեց հանցախմբի 16 անդամների ձերբակալումը. «Մենք հասկանում ենք քաղաքացիների հիասթափությունը, սակայն պետք է հասկանալ, որ սա մեր աշխատանքն է: Ժողովուրդը պետք է կենտրոնանա հանցախմբի` հանցավոր լինելու փաստի վրա, այլ ոչ թե նրանց` համայնքային օգտակար ծառայությունների, արդարության զգացում արթնացնող հարձակումների և արդարացի հասարակական ուրախություն պարգևող թալանների վրա:»

Բերման ենթարկելուց անմիջապես հետո քաղաքում տարածվեցին լուրեր բանդայում պաշտոնյաների զավակների ներգրավվածության մասին, որը սակայն դեռևս չի հաստատվել: Աղբյուրների պնդմամբ`  պատգամավորների և իրավապահ պաշտոնյաների ավելի քան 40%-ը որևէ կապ չուներ տվյալ հանցախմբի հետ, սակայն այդ տեղեկությունները այժմ ճշտվում են:

Փորձագետները չեն բացառում, որ հանցախմբին դատելու ժամանակ որպես մեղմացուցիչ հանգամանք կարող է հաշվի առնվել նրանց ներդնումը հասարակական կյանքի մեջ: Երևանի ռազմահայրենասիրական կենտրոնի տնօրեն Ստեփան Դանիելյանը վստահ է, որ հասարակական ճնշումը կարող է լուրջ դեր խաղալ գալիք դատավարության ժամանակ:

«Երևանը կորցրեց վերջին հանցախումբը, որը փորձում էր ինչ-որ բան փոխել այս երկրում… Կարծում եմ, որ սա մեծ հարված էր հակակոռուպցիոն պայքարին: Վերացավ ևս մեկ զսպող մեխանիզմ, որն անհանգստացնում էր կաշառակեր և կասկածելիորեն հարուստ մարդկանց»,- նշում է փորձագետը: «Կարծում եմ` ժողովրդի հիասթափությունը այս հաջող օպերացիայի կապակցությամբ ի վերջո կխաղա իր դերը:»

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer 

 

 

  • Tweet
  • WhatsApp
  • Email

Filed Under: Սոցիալական Tagged With: հանցախումբ, հատուկ ջոկատ, հարձակում, Ալիկ Սարգսյան, ոստիկանության օպերացիա, ոստիկանություն

Comments

  1. Armen Danielyan via Facebook says

    September 27, 2011 at 10:04

    Robin Hood-ը հանգստանում ա :))))

  2. lusi says

    September 27, 2011 at 11:12

    մեծ ափսոսանքով ընդունեցի այդ լուրը: առանց կատակի

  3. Անի says

    September 27, 2011 at 13:05

    Լյուսի մի տխրիր, այս գիշեր էլի գողություն է կատարվել, Նոյ թաղամասում, հայտնի գործաարարի տունն են թալանել, նույն սցենարով. մեր հերոսները ազատության մեջ են:)))))

  4. Ծովինար says

    September 28, 2011 at 18:06

    :))))))) «պատգամավորների և իրավապահ պաշտոնյաների ավելի քան 40%-ը որևէ կապ չուներ տվյալ հանցախմբի հետ»

    Ճիշտ եք՝ 60%-ը կապ ունի :))))

  5. Անի Սմբատյան says

    September 29, 2011 at 01:03

    համաձայն եմ Վահանչիկի հետ…:Դ

  6. TARON ABRAHAMYAN says

    September 29, 2011 at 01:45

    NKARNER@ TEGHADREQ **FACEBOOKU*———–VOR BOLOR@ >TESNEN>>MIGUCE AYL “”GORTSER EL I HAYT GAN

 Facebook Twitter YouTube RSS

Ամենաթարմ թողարկումը



Եղանակ

19.04.2018 °C

Ամենաընթերցվածը

  • Խաղալիքների խանութներում կարգելվի աջ ղեկով մեքենաների վաճառքը
  • Մադոննան մոտենում է Հայաստանում համերգ տալու տարիքին
  • Օրինաց Երկիրը կրկին կվերանվանվի Հայկական Վերածնունդ
  • Ձախլիկ մերսողների մուտքը Հայաստան կարգելվի
Կայքի նյութերի տպագիր հրատարակումը թույլատրվում է միմիայն հեղինակների համաձայնության պարագայում: Էլեկտրոնային հրատարակման (repost)-ի դեպքում թույլատրվում է օգտագործել նյութի կեսը, իսկ նյութը ամբողջովին ընթերցելու համար ակտիվ (hyperlink) հղում տալ www.armcomedy.com կայքին:
ArmComedy-ն երգիծական լուրերի կայք է: Նյութերում նշված բոլոր կերպարները, մարդիկ, երկիրները, պետական մարմինները, կազմակերպությունները, ընկերությունները, կուսակցությունները, դեպքերը մոգոնված են իսկ նմանությունը` զարմանալի զուգադիպություն:

Copyright © 2018 · Magazine Pro Theme on Genesis Framework · WordPress · Log in

loading Cancel
Post was not sent - check your email addresses!
Email check failed, please try again
Sorry, your blog cannot share posts by email.