Հինգշաբթի օրը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի օրակարգ մտավ վերջին մի քանի տարվա ամենաէմոցիոնալ բանաձևը, որը կարող է Ադրբեջանին պաշտոնապես ճանաչել քյալ: Բանաձևը նախագծվել է, որպես արձագանք շաբաթվա սկզբին Ադրբեջանի կողմից անօդաչու ինքնաթիռ բաց թողնելու անհաջող փորձին:
ԼՂՀ տարածքում ոչնչացված ադրբեջանական թռչող ռոբոտի ոչնչացումից հետո, ադրբեջանական կողմը հերքել էր իր կապն այդ սարքի հետ, որից հետո չի ներկայացվել ոչ մի մեկնաբանություն: Փաստը ապացուցող լուսանկարները լրջորեն բարդացրեցին Ադրբեջանի` որևէ բանական դիրքերում հանդես գալու որևէ հեռանկար:
Ադրբեջանին քյալ ճանաչելու նախաձեռնությամբ հանդես է եկել ֆինլանդական պատվիրակությունը, որը պատահականորեն հետևում էր շաբաթվա լրահոսին: Պատվիրակության ղեկավար Յուքա Սկարգենը ցավով է մեկնաբանել միջադեպը. «Անկեղծ ասած, մեր պատվիրակությունը երեք օր փորձում էր իրավաբանական տերմին գտնել ադրբեջանական կողմի վարքին, և ամենամոտ ձևակերպումը ընդունվեց ոչ ավանդական, բայց միակ տերմինը այս դեպքում` քյալություն»:
Ֆինլանդական նախաձեռնությունը գրեթե միաձայն հավանություն ստացավ նախնական փուլում, սակայն դեռ քննարկումներ են գնում թուրքական պատվիրակության հետ, որը առաջարկում է մեղմացնել ձևակերպումը: Թուրքական պատվիրակության ղեկավար Բուջօղլուն կարծում է, որ Ադրբեջանին քյալ ճանաչելը չի օգնի հարցի կարգավորմանը:
«Մենք կիսում ենք ԵԽ-ի մեր գործընկերների մտահոգությունը, բայց չենք կարծում, որ կան լուրջ հիմքեր նրանց (Ադրբեջանին — խմբ.) քյալ ճանաչելու համար: Դա միայն կնվաստացնի մեր ազերի գործընկերներին և չի տա լուրջ արդյունքներ: Մենք առաջարկում ենք այս անգամ սահմանափակվել դամբուլ ձևակերպմամբ, որը ավելի ընդունելի է բոլոր կողմերի համար,» — նշել է թուրք դիվանագետը:
Միջազգային փորձագետների կարծիքով բանաձևի ընդունումը լուրջ վնաս կարող է հասցնել Ադրբեջանի հեղինակությանն ու դիվանագիտությանը: ԱՄՆ փորձագետ Թոմաս դե Վալը համարում է, որ Եվրոպան հայտնվել է պատային իրավիճակում: «Մի կողմից Եվրոպան չի ուզենա նեղացնել իր նավթաշատ գործընկեր Ադրբեջանին, սակայն մյուս կողմից միջազգային նորմերը և իրավական ակտերը հստակորեն պահանջում են նման վարքը ճանաչել քյալություն»:
ԼՂՀ զինված ուժերի մեջ այս միջադեպը ևս առաջացրել է զգալի աշխույժություն: ԼՂՀ հակաօդային ուժերի պդնմամբ անօդաչու սարքն ունի նաև դրական կողմ` դրա հայտնվելը և ոչնչացումը խախտեց մի քանի տարի տևած հակամարտության լոքշը: «Մեր միակ մտավախությունն այն է, որ ԵԽ բանաձևի ընդունման արդյունքում Ադրբեջանը այլևս չի ուրախացնի մեզ իր կրեատիվ թռչող բաներով,» — նշում է կապիտան Գևորգյանը: «Բացի դրանից մեզ պետք է առնվազն ևս երեք նման անօդաչու ինքնաթիռ շարքից դուսր եկած մեր մագնիտաֆոնը նորոգելու համար…»:
Ադրբեջանի ԵԽ պատվիրակությունը որպես արձագանք, ներկայացրել է «հայկական ագրեսիան և հայերի կողմից Ադրբեջանի 20%-ի զավթումը» Power Point պրեզենտացիան, որը զգալիորեն արագացրեց “քյալության” բանաձևի շուրջ համաձայնությունը ԵԽ անդամների շարքում: Պրեզենտացիայի ավարտին Թուրքիան նույնպես ետ վերցրեց իր այլընտրանքային մեղմացնող դամբուլ տարբերակը:
Բանաձևի վերջնական քննարկումը նախատեսված է հաջորդ շաբաթ, որից հետո ԵԽ-ն հնարավոր է ունենա իր առաջին պաշտոնապես և միջազգայնորեն ճանաչված քյալ անդամ-երկիրը:
Պրեզենտացիայի ավարտին Թուրքիան նույնպես ետ վերցրեց իր այլընտրանքային մեղմացնող դամբուլ տարբերակը: ))))))))))))))
🙂
Ադրբեջանակն օդուժի զորավարժություններ :))) http://www.youtube.com/watch?v=d0rj8WVfR9I&feature=related
«Բացի դրանից մեզ պետք է առնվազն ևս երեք նման անօդաչու ինքնաթիռ շարքից դուսր եկած մեր մագնիտաֆոնը նորոգելու համար…»:
ahhahhhaaa 😀
[…] ԵԽ-ի օրակարգ է մտել բանաձև, որով հնարավոր է Ադրբեջանը պաշտոնապես ճանաչվի քյալ: Լուրջ նորություններիղ հետո մեկ-մեկ պետք է կարդալ ոչ այնքան լուրջ, բայց շատ հետաքրքիր նորություններ և շարժվել առաջ: ԵԽ-ն չգիտեմ, բայց ArmToday.Net-ը պաշտոնապես ճանաչում է Ադրբեջանին Դե Քյալո: Չի կարելի հարբած թռչող ռոբոտներ ուղարկել, նրանց խփելու պատրաստ տեղեր: (աղբյուր) […]