
Ժողովուրդ ջան`
Սեպտեմբերի 2-ին մեր կայքը դառնում է երկու տարեկան: Այդ կապակցությամբ հրավիրում ենք բոլոր ցանկացողներին ինչ-որ տեղ էլիտար ու մասամբ աննախադեպ միջոցառման` ArmComedy-ի ծնունդին: Սեպտեմբերի 2-ին, ժամը 7-ին հավաքվում ենք Հյուսիսային պողոտա 1 շենքի 9-րդ հարկում /հայտնի է նաև որպես ՌՈՍԳՈՍՍՏՌԱԽ-ի շենք/: Եթե չգտնեք, զանգեք 094 479714
Ուրեմն ինչ կա օրակարգում`
- Շնորհավորում ենք մեզ
- Էքսկուրսիա ենք ունենում CivilNet նորաստեղծ ալիքի ստուդիայում
- Նկարում ենք NewsՀաբ-ի պիլոտային վեբիզոդը, բոլորովին LIVE, դուք էլ հանդիսատես եք լինում
- Վայելում ենք գարեջուր
- Խմում ենք BarCamp Արցախ գնացածների կենացը
- Շփվում ենք, նոր մտքեր ենք քննարկում, ասում խոսում ուրախանում
- Գնում ենք տներով
Բայց կա մի պայման` խնդրում ենք գալու մասին անպայման տեղեկացնել այստեղ կամ Ֆեյսբուքում comment թողնելով: Ու դե չենք ուշանում: Բոլորիդ սպասում ենք գրկաբաց, ոտնկայս ու լիաթոք:
BYOB te pativ eq talis?
@Edgar
Պատիվ ու հարգանք
Подтверждаю (: