Հայ օլիգարխները մեկնաբանում են Սթիվ Ջոբսի հրաժարականը

Ցե

Apple ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսի հրաժարականը ցնցեց առանց այդ էլ հեշտ ցնցվող համաշխարային ֆինանսական շուկան և դարձավ միջազգային մամուլի ամենաքննարկվող թեման: Մենք փորձեցինք պարզել, թե ինչպես են նրա հեռանալուն վերաբերվում հայ օլիգարխները:

Շատ-շատ գոլդ համարով (Beeline, բայց 093-ով) կատարված հեռախոսազանգի ընթացքում պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայտնեց, որ Սթիվ Ջոբսի հրաժարականը բավականին կանխատեսելի էր: «Ինչ թաքցնեմ, Սթիվը Գագիկ Ծառուկյանից շատ փող ունի: Բայց իմ մոտ տպավորություն էր, որ իրա օլիգարխի դերի մեջ լիովին չէր կարողանում մտնել: Տենց նիհար-միհար, շորերը վրեն լեն կախված, միշտ նույն բոթասներով…Գագիկ Ծառուկյանը կարծում ա, որ ճիշտ որոշում էր, թող գնա մի տեղ սուս-փուս ապրի, օլիգարխի իմիջը չփչացնի», – ասաց Գագիկ Ծառուկյանը:

Շաքարի տիրակալ Սամվել Ալեքսանյանը վրդովված էր առհասարակ Սթիվ Ջոբսի անձով` «Ջոբսը ընտիր օրինակ ա, որ ապացուցում ա, որ լրագրողները հեչ օբյեկտիվ չեն ու իմ դեմ ատամ ունեն: Ես շաքարի միակ ներմուծողն եմ, Ջոբսը Apple կոմպյուտերների: Իրա մասին մի օր վատ բան չասեցին` չասեցին, որ մենաշնորհ ա, չասեցին որ այֆոնի գները անկապ թռցնում ա: Հըլը ես մենակ Հայաստանում եմ շաքարի մտերիմ գործընկերը, իսկ նա ամբողջ աշխարհում ա Apple վաճառում: Ֆրանսիայում մի քանի հոգի ուզում էին էդ բիզնեսի մեջ մտնել, բոլորին խեղդեց»:

АрмКомеди иногда очень серьезний сайт

Ռուսաստանում հայ համայնքի նախագահ Արա Աբրահամյանը ևս ասելիք ուներ` “Я очень однозначно знаком со Стивджобсу — достаточно очень хороший бизнесмен. Как говорил филос Санаксимендр: “никогда не рано закончить неотдых и начать отдых. Все мы тоже в наши годы незначительно уставаем, поэтому я желаю Стивджобс поскорее отдохнуть и накопить новый сила”.

«Տաշիր» ընկերության տնօրեն Սամվել Կարապետյանը մի փոքր շտապում էր` «Էդ ո՞վ ա: Արագ խոսացեք, զբաղված եմ… եթե հայ ա մյուս Տաշիրին մի հատ բնակարան կտանք իրան…չէ, Բութանիայում»:

Իսկ Խաչատուր Սուքիասյանը ամփոփեց, թե ինչ դասեր կարելի է քաղել Սթիվ Ջոբսի կյանքից` «Իհարկե, հիանալի բարձրունքների է հասել Ջոբսը որպես բիզնեսմեն, և մի քանի բան կա, որ պետք է նրանից սովորել: Առաջինը` Սթիվը երբեք ընդդիմադիր քաղաքական ուժի բացեիբաց չի սատարել, երկրորդը` Սթիվը երբեք ակնհայտ չի սատարել ընդդիմությանը, և երրորդն ու ամենակարևորը` Սթիվ Ջոբսը երբեք ընդդիմադիր քաղաքական ուժերից ոչ մեկին հրապարակային չի սատարել: Սա շատ կարևոր է երկարատև օլիգարխիայի համար»:

Հիշեցնենք, որ Սթիվ Ջոբսը մեծացել է հայկական ընտանիքում` նրա խորթ մոր անունն է Կլարա Հակոբյան: Հայաստանցու համար սա ամենակարևոր փաստն է նրա կենսագրությունից, որը ցանկացած խոսակցության ժամանակ կարող եք մտցնել յուրաքանչյուր արտասահմանցու աչքը:

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

12 Responses to Հայ օլիգարխները մեկնաբանում են Սթիվ Ջոբսի հրաժարականը

  1. Lilit says:

    аааааааа, очен атлични статья!!! :D

  2. Ara Abrahamyani mas@ – eto nechto :D

  3. Как говорил филос Санаксимендр: “никогда не рано закончить неотдых и начать отдых. Все мы тоже в наши годы незначительно уставаем, поэтому я желаю Стивджобс поскорее отдохнуть и накопить новый сила”. :) )))))))))))))

  4. vay? Clara Hagopian_adoptive mother
    հպարտանանք ^_^հեհե

  5. Клара Хачиковнан а?:)

  6. Suzanna says:

    անչափ անչափ Ձեզ շնորհակալ եմ ……. Դուք ինձ պարգևեցիք հոյակապ տրամադրություն մեկ շաբաթվա համար: Հիանում եմ Ձեր հումորի զգացումով ….. ի դեպ, հետաքրքիր կլիներ իմանալ «օլիգարխ» Կճոյանի կառծիքն էլ :D

  7. Ani Smbatyan says:

    Այ մարդ հայի բախտը չի բերում, հենց գործից հելավ, նոր իմացանք, որ հայի արյուն կա մեջը, թե չէ սաղ ազգով կգնային մի հատ այֆոն կուզեինք…

  8. Artashes Vardanian via Facebook says:

    Առաջինը Սթիվը երբեք ընդդիմադիր քաղաքական ուժի բացեիբաց չի սատարել, երկրորդը Սթիվը երբեք ակնհայտ չի սատարել ընդդիմությանը, և երրորդն ու ամենակարևորը` Սթիվ Ջոբսը երբեք ընդդիմադիր քաղաքական ուժերից ոչ մեկին հրապարակային չի սատարել: Սա շատ կարևոր է երկարատև օլիգարխիայի համար»:
    >>> ))))))))))

  9. dabavog says:

    լավն էր ՃՃՃ
    Հետաքրքիր ա, մեր կառավարությունը ոնց արձագանքեց

  10. Armen says:

    լավն էր, ուրախություն պատճառեց :)

  11. Berdetsi says:

    Լուսանկարները դուր եկան, իրենց վերնագրերով: Հատկապես ցեն. ավելի կարճ չէր էլ ճարվի: Մնացածների դեմքերը չտեսանք: Ափսոս: Ծառուկյանին էլ կարելի էր ռուսերեն խոսցնել. նրա ռուսերեն հումորը ավելի հումորով է: Նկարները ուղարկել եմ…)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>