Press "Enter" to skip to content

«Երևան Ջուր»-ը ազատում է երևանցիներին ջրի կախվածությունից

«Երևան Ջրի» ապագա գովազդային հոլովակից

«Երևան Ջուր» ընկերությունը որոշել է պարզել քանի օր կարող է ապրել միջին վիճակագրական երևանցին առանց ջրի: Գիտական փորձի ընթացքում տարբեր ժամկետներով պետք է ջրազրկվեն Երևանի տարբեր համայնքներ, այնուհետ մասնագետները կստուգեն, թե քանի օր կարող են համայնքի բնակիչները չլողանալ, չսափրվել և զուգարանի ջուրը չքաշել: «Մեզ իրոք հետաքրիր ա իմանալ, որքանով է երևանցին կախված ջրից: Այն այսօր ամենահաճախ օգտագործվող թմրամիջոցն է և պետք է սկսենք պայքարել դրա դեմ: Եթե պարզվեց, որ երևանցու համար ջուրը այդքան էլ էական չէ, գուցե փոխենք ընկերության ուղղվածությունը և զբաղվենք օրինակ թթվածնով», — պատմեց «Երևան Ջրի» զարրգացման և անջատման գծով տնօրեն Գագիկ Վթարյանը:

Փորձի առաջին փուլում 3 օրով ջրազրկվեց Քանաքեռ-Զեյթուն համայնքը ինչը հանգեցրեց սուպերմարկետներում «Նոյերի» և «Ապարանների» վաճառքի բումի: Բնակիչների մեծ մասը դիմադրեց լողանալու ցանկությանը, իսկ առավել ապահովվածները լվացվեցին «Նոյերով»:  Հնարամիտ զեյթունցիները կարողացան դիմադրել նաև զուգարանի ջուրը քաշելու գայթակղությանը` նրանք պարզապես քիչ էին ուտում և, իհարկե, քիչ խմում, իսկ ծայրահեղ դեպքերում հյուր էին գնում այլ համայնքների բարեկամների տուն:

Գիտական փորձի երկրորդ փուլում «Երևան Ջուր»-ը ջրազրկեց Ավան վարչական շրջանը արդեն 6 օրով: Մինչ առաջադեմ ավանցիները բողոքական ստատուսներ էին գրում Ֆեյսբուքում, մնացածը ապարդյուն փորձում էին զանգահարել «Երևան Ջուր» ընկերության հաճախորդների սպասարկման թեժ գիծ:  «Բնականաբար այնպես էինք արել, որ անհնար լինի զանգել: Թմրամոլը միշտ փորձում է բողոքել: Նաև հետաքրիր էր տեսնել թե քանի անգամ մարդ կարող է զանգել, տեսնել, որ զբաղված է, կրկին զանգել, մինչև իր հաստ գլուխը մտնի, որ անհույս է: Պարզվում է` 18 անգամ», — հեռախոսների խռոնիկ զբախվածությունը մեկնաբանեց Վթարյանը: Իսկ ավանցիները ստիպված չարաշահում էին այլ համայնքներում բնակվող բարեկամների համբերությունը: «Երբ 7-րդ օրը ջուրը տվեցին, ես չհավատացի: Այս օրերի ընթացքում մի քանի անգամ միրաժներ եղել էին ու հիմար իրավիճակում էի միշտ հայտնվել: Այս անգամ դյուրահավատ էի», — կիսվեց Ավանի բնակիչ Արբակը: «Միրաժների պահը իրոք հետաքրիր էր, օրինակ, զեյթունցիներին այդքան չտանջեցինք: Ավելի հետաքրիր է դառնում ինչ կլինի 3-րդ փուլում», — ասաց Վթարյանը:

Իսկ երրորդ փուլում մի անհայտ վարչական շրջան ջրազրկվելու է 9 օրով: «Երևան Ջուր»-ը դիտավորյալ չի նշում շրջանի անունը, որպեսզի բնակիչները չհասցնեն պատրաստվել: Զարգացման և անջատման գծով տնօրենի կարծիքով անսպասելիությունը շատ կարևոր է, քանի որ, մասնագետների կանխատեսումներով,  լոգարանում սապոնված մնացած քաղաքացին առավել հետաքրիր է արձագանքելու ջրի 9-օրյա անջատումներին. չեն բացառվում արտագաղթի և ինքնասպանության դեպքեր: «Եթե գոնե 100 երևանցի ազատվեն իրենց ջրից կախվածությունից, այս ամենը իզուր չի լինի», — անկեղծացավ Վթարյանը:

Ընկերությունը, որը վերջերս ազատեց մի խումբ աշխատակիցների, նախատեսում է առավել տհաճեցնել իր ծառայությունները արդեն աշնանը: «Մեզ պետք չի ունենալ մեծ ընկերություն, որը շուրջօրյա ջուր կմատակարարի թմրամոլ բնակիչներին: Մենք ուզում ենք կտրել մարդկանց այդ չարիքից: Արդեն տեղադրել ենք ջրաչափեր ամեն բնակարանում` այսինքն որքան ջուր մատակարարենք, այնքան էլ կգանձենք: Իդեալական տարբերակում մենք կունենաք մի աշխատակակից, որը պատասխանատու կլինի ջուր մատակարարել մի 10-15 բնակարանների, բայց դա 2013թ. ոչ շուտ: Այնուհետ կկարողանանք լիովին կենտրոնանալ թթվածնի բնագավառի վրա, որից կախվածությունը շատ ավելի սուր է», — ամփոփեց պարոն Վթարյանը:

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

4 Comments

  1. Ծովինար Ծովինար 07/07/2011

    Այո, կապիտալիստական հարվածային աշխատանքով վերջ տանք պրոլետարիատի ջրամոլությանը, որն աղավաղում է մեր ազգային դիմագիծը եւ հարվածում շշալցված ջրի վաճառքին :)) Ի վերջո, ինչ կլինի եթե մարշուտկաներում այս շոգին մաքուր հոտ գա… Մենք լիովին կկորցնենք մեր ազգային ավանդույթները :P))

  2. Ani Ani 09/07/2011

    Ankap u ANhumor hodavc er, vabshe cicaxs chkeav, erevi hexinak@ giti te inq@ shat humorova, bayc charachar sxalvuma….

  3. Aram Aram 10/07/2011

    Ani, achqis dzer jrer@ chen anjatum. Im mot enpisi tpavoruthyun a, vor Jrmughi ashxatoghner@ henc es hodvatsov en ajarnordvum es 1 amis a, hemenayd depq Arabkirum…

Մեկնաբանությունները փակ են.