Press "Enter" to skip to content

Այսօր 12:37 մշակույթի նախարարի դեմքին ժպիտ է նկատվել

Մասնագետների 67% համաձայն են, որ սա ժպիտ է

ԵՐԵՎԱՆ – Այսօր, ուղիղ 12:37 ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի դեմքին նկատվել է ժպիտ։ Բոլոր լրատվամիջոցներով տարածված թեժ լուրը աննախադեպ քննարկումների առարկա է դարձել, քանի որ նման զարգացում չէր սպասում ոչ մի վերլուծաբան։ Թերթերն ու լրատվական կայքերը առաջարկում են իրենց սեփական վարկածները կատարվածի մասին: «Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ մշակույթի նախարարի ժպիտը պայմանավորված է մոտ ապագայում քաղբանտարկյալների ազատ արձակման հետ։ «Կասկած չկա, որ նախարարն էլ է հոգու խորքում ընդդիմադիր, ուստի ուրախանում է ռեժիմի մոտ օրերին կամ ամիսներին (կամ տարիներին) սպասվող տապալման կապակծությամբ», – հայտնում է «Հայկական ժամանակը»։
«Հայլուրի» հատուկ և արտակարգ թողարկումը զարմանալիորեն հակասող կարծիք հայտնեց՝ «Անկասկած օրեցօր աճող տնտեսությունն ու երկրի ընդհանուր ֆանտաստիկ լավ իրավիճակը չեն կարող չուրախացնել երկրի քաղաքացիներին։ Իսկ նախարարը բոլորիս պես ՀՀ քաղաքացի է և, ի տարբերություն որոշ ընդդիմադիր ուժերի, շատ ադեկվատ է վերաբերվում երկրի ժողովրդավարացմանն ու բարգավաճմանը™»։
Նախարարի արարքը խիստ քննադատեցին ազգասեր և ավանդապաշտ ուժերը։ Հայ Արիական Միաբանության երիտթևի ներկայացուցիչ Սարիբեկ Յուգենդյանի կարծիքով «հայ նախարարին ժպտալը չի սազում»։ «Մենք մինչ օրս սատարել էինք տիկին Պողոսյանին, քանի որ նա միշտ կարողանում էր գրագետ արտացոլել ազգային դժբախտությունն ու ողբը՝ նույնիսկ շատ ուրախ միջացառումներին նա չէր ժպտում կամ, աստվածները հեռու պահեն, ծիծաղում։ Սակայն ստեղծված իրավիճակում մենք երևի պահանջենք անհապաղ հրաժարական»։

 

Արդեն տեղի ունեցած դեպքերից հետո ամեն կանխատեսում Նոստրադամուսին վերագրող լրատվամիջոցները հայտնաբերել են 1559թ․ գրված հետևյալ քառյակը, որն ապացուցում է, որ Միշել Նոստրադամուսը անդրադարձել էր նաև Պողոսյանին՝
Femina quae no smilicus
Culturis ministris Armeniaca
Smilicue dolce publcus
Ad Jovedi 12:37

'Սա էլ, օրինակ, ժպիտ չի'

Իրավիճակը փորձեց փրկել հոգեկենսաբան Մարինե Նալչաջյանը, ում կարծիքով տեղի ունեցածը ընդհանրապես ժպիտ չէր։ «Հնարավոր է, որ որոշակի լուսավորության տակ, դեմքի մկանների այս պատահական շարժումը, որոշ սենսացիա փնտրող լրագրողներ մեկնաբանեն որպես ժպիտ։ Իմ կարծիքով, սա մեր մշակույթի նախարարին վարկաբեկելու և սադրելու փորձ է՝ նեյրոլեզվաբանական ծրագրավորման դասական օրինակ, ուստի պետք է բոլորս խորը շունչ քաշենք․․․ազատենք մտքերը․․․պատկերացնենք արև, ջրվեժ․․․ »։

 

Մշակույթի նախարարությունը պատրաստել է պաշտոնական հերքում, որի վերջին էջում ասվում է՝ «Եթե իսկապես ժպիտ տեղի ունեցած լիներ, ապա այն մի քանի վայրկյան կտևեր և ավելի համոզիչ ապացույցներ կլինեին։ Սակայն ոչ մի տեսագրություն այդպես էլ ի հայտ չի եկել: Կա ընդամենը մի լուսանկար, իսկ այս տեխնոլոգիաների դարում գիտենք, որ լուսանկարները հմուտ մասնագետները շատ հեշտ կեղծում են հայտնի Paintbrush ծրագրի օգնությամբ»։

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

13 Comments

  1. Manana Manana Մայիսի 19, 2011

    Erekheq, duq AHAVOR eq!!! amenalav imastov:):):):):):))::)):)::)

  2. Edgar Edgar Մայիսի 19, 2011

    Lavn er.

  3. Genio Genio Մայիսի 19, 2011

    Մարդու վրա ինչ ՇԱՌ ասես չեն անի…

    Քիչա մնում բամբասեն, որ մեր նախարարը ասենք շաբաթ երեկոյան կամ ցանկացած այլ Աստծո օր
    ՄՏԱԾԵԼԱ ինչ-որ բանի մասին…

    կարևոր չի թե ինչի մասին, թեկուզ նորաձևության կամ անհետացող ամուրյան վագրերի խնդրի…

    Ստեղ կարևորը էնա, որ հանգիստ կարող են ՇԱՌ անել, որ մեր նախարարը մտածումա…

    Մեր ազգում ինչքան ՇԱՌոյաններ կան:ՃՃՃՃ
    Գոնե երբեմն, գոնե մեկ անգամ, գոնե մեկ ակնթարթ…

  4. Ծովինար Ծովինար Մայիսի 19, 2011

    :)))))

  5. Olya Azatyan via Facebook Olya Azatyan via Facebook Մայիսի 19, 2011

    քանի որ նա միշտ կարողանում էր գրագետ արտացոլել ազգային դժբախտությունն ու ողբը՝ նույնիսկ շատ ուրախ միջացառումներին նա չէր ժպտում կամ, աստվածները հեռու պահեն, ծիծաղում։ ))))))))))))))))))))))))))))))))

  6. unknown identity unknown identity Մայիսի 20, 2011

    Paintbrush 😀 😀 😀

  7. Nare Nare Մայիսի 22, 2011

    Vaaaaaay ay qez ban, lava arel jptacela, um inch gorc e,

  8. M M Մայիսի 26, 2011

    @Genio
    it’s time to change ur nick name)))

  9. Aram Aram Մայիսի 27, 2011

    Hargeli Armcomediakanner mianshanak haykakn humori bnagavarum arachin texum eq, bravo! shat urax enq vor “krtvac humor”-i enq akanates linum, TV-ov inch ka chka kam rabiz e kam vulgar. Maladec!!!

  10. Tatev Mkrtumyan via Facebook Tatev Mkrtumyan via Facebook Հունիսի 5, 2011

    asum enq cheeeese!:))))

Մեկնաբանությունները փակ են.