ԵՐԵՎԱՆ — Նոր սկանդալային դատավարություն է հասունանում Քոչարյանների և “Ավատար” ֆիլմի ստեղծողների միջև: Երկրորդ նախագահի փաստաբանները հայց են ներկայացրել ֆիլմի ստեղծողների դեմ` “անձը վարկաբեկելու և արժանապատվությունը վիրավորելու” մեղադրանքով: Նախկին նախագահի ներկայացուցիչները ակնհայտ զուգադրություն և ծաղրանք են տեսնում ֆիլմի սյուժեի և վերջին տասնամյակների Հայաստանի պատմության միջև:
Փաստաբան Սարգիս Փայանը ներկայացրեց Քոչարյանների դիրքորոշումը. “Կարծում եմ, բոլորի համար ակնհայտ է, որ ֆիլմը էժանագին ապտակ է երկրորդ նախագահի քաղաքական անցյալին: Ռեժիսորը հստակ նկարագրում է, թե ինչպես են մի խումբ մարդիկ մեկնում ուրիշ մի վայր և փորձում իշխող դիրք գրավել, տիրանալ բնական ռեսուրսներին և նույնիսկ դիմում են բռնությունների` հնազանդեցնելու տեղի բնակչությանը: Այսինքն տեղի է ունենում բաց ու սադրիչ նմանակում, որով նորից փորձում են սեպ մտցնել հայերի միջև:”
Հատկանշական է, որ սա արդեն երկրորդ նման հայցն է` Հրապարակ օրաթերթի դեմ ներկայացված նմանատիպ հայցից հետո: Հրապարակի դեպքում խնդիրը ավելի մեղմ է, քանի որ արժանապատվությունը վիրավորվել է մոտ 6 միլիոն դրամի, իսկ “Ավատար”-ի դեպքում իրավիճակը բազմապատիկ անգամ սուր է:
Կենտրոնի և Նորք-Մարաշի ընդհանուր իրավասության դատարանը արդեն դատական ծանուցում է ուղարկել Ջեյմս Կամերոնին` ներկայանալու մայիսի 27-ին կայանալիք նախնական լսմանը: Աղբյուրների հաղորդմամբ Կամերոնի համակիրների դաշտում աննախադեպ խուճապ է սկսվել:
“Անկեղծ ասած մեզ համար անակնկալ էր հայցադիմումը, և մենք միանգամից փորձեցինք խաղաղ լուծում գտնել այս հարցին,” կիսվում է Կամերոնի ներկայացուցիչ Քլարկ Չոփսը: “Մենք առաջարկեցինք նրանց ուղարկել մեզ մերժման տեքստ, որի հիման վրա մենք նոր կինո կնկարենք, օրինակ` որտեղ ժողովուրդը ողջունում է ներխուժողներին կամ ներխուժողները բարի նպատակներով են տիրանում այդ մոլորակին: Սակայն մենք արձագանք չստացանք և մի քանի օրից պարզվեց, որ հրավիրված ենք դատարան:”
Դատական հայցը մեծ աշխուժություն առաջացրեց ԱՄՆ-ում և Հայաստանում: Ջեյմս Կամերոնի կինոստուդիա այցելեցին տարբեր դիվանագետներ և քաղաքական գործիչներ, որոնց թվում էին ԱՄՆ-ում հավատագրված մի շարք դեսպաններ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Վերջիններս զորակցություն են հայտնել Կամերոնի ստուդիային:
Երկրորդ խնդիրը կայանում է հայցատուի պահանջների չափի մեջ. Քոչարյանները պահանջում են “Ավատարի” ստեղծողներից 6 միլիարդ դոլար: Մեր խմբագրության հարցին, թե ինչու այդքան, Քոչարյանների շահերի պաշտպան Փայանը պատասխանեց` “3 միլիարդը միայն փաստաբանների ծառայության վճարն է: Իսկ մյուս երեք միլիարդը ԱՄՆ օրենքով սահմանված բարոյական վնասի հատուցման չափն է, որն այս անգամ լիովին համըկնում է այն բարոյական վնասի հետ, որը հասցրել է այս ֆիլմը` նվազեցնելով մեր պաշտպանյալի քաղաքական ապագայի հեռանկարները 35-40 տոկոսով:”
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայցը համարում է զգալի հարված մամուլի և խոսքի ազատությանը Հայաստանում: “Սա ակնհայտ խոսքի ազատությունը ճնշելու և մյուս ԶԼՄ-ներին սաստելու փորձ է: Բան չունեմ ասելու, իհարկե “Ավատարը” Քոչարյանի պաշտոնավարման շրջանի ակնհայտ և կոպիտ ծաղրանք է, բայց Հրապարակի հոդվածի դեմ հայցը ընդհանրապես անիմաստ է և անհիմն:”
Երկրորդ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը կարծում է, որ “Ավատարը” և Հրապարակ թերթի սկանդալային հոդվածը ունեն նույն ձեռագիրը: “Ակնհայտ է, որ ինչպես հոդվածը, այնպես էլ ֆիլմը ընդդիմադիր հրեամասոնական օղակների պատվեր են: Երկու դեպքում էլ բաց հարձակում է իրականացվում երկրորդ նախագահի վրա, ինչը չի կարող մնալ անպատասխան` անկախ զրպարտանքի վայրից ու աշխարհագրությունից:”
Հաջորդ դատական նիստը, որտեղ Ջեյմս Կամերոնը հրավիրվել է որպես պատասխանող, տեղի կունենա մայիսի 27-ին, իսկ մեր խմբագրությունը նախատեսում է հետևել և մանրամասն լուսաբանել արժանապատվության վերականգնման բարդ և բազմափուլ դատական գործընթացը:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer
Աչքիս նստելներտ եկելա 🙂
oooooooooo, dislike!!!!
Լավ եք կպել, բայց խնդալու մաս չկար 😐
😀 lol
Էս Ջ տառը չեք գտնո՞ւմ։
@մկ
գտնում եմ, ուղղակի տեցն ա դուրս գալիս.. քո քոմենթից copy-paste արեցի, մերսի)
դուք տիպ եք 🙂
Սերյոգ, գործդ կարո՞ղ ա փոխես :)))
եթե չկռկռաս, չէ)
իսկ կլինի եվրատեսիլի ձեր մեկնաբանությունը…՞
կլինի)
waiting….
Shat lav el khndalu er, manavand es hatvats@: Մենք առաջարկեցինք նրանց ուղարկել մեզ մերժման տեքստ, որի հիման վրա մենք նոր կինո կնկարենք, օրինակ` որտեղ ժողովուրդը ողջունում է ներխուժողներին կամ ներխուժողները բարի նպատակներով են տիրանում այդ մոլորակին:
booooooooooooooc eeeeeeeeeeer
apreq
Շատ էլ ճիշտ են արել, որ դատի են տվել: Նմանությունն ակնհայտ է: Անգամ հերոսներն են ընտրված իրական պերսոնաժների նմանությամբ: Ուղղակի մի բան են բաց թողել, Ավատարում մարտի 1-ին ոչ մի ոճրագործություն չի իրականացվում գլխավոր հերոսների կողմից:
Չնայած դեռ կարելիա նկարել Ավատար 2-ը ու շտկել բոլոր բացթողումները:
Սոունդտրեկն էլ կառաջարկեի կատարեր Սելին Դիոնը բայց “Քելե-Քելե” ոճի մեջ:ՃՃՃՃՃՃ
Maladec es verevi mi qani axmaxin mi najeq
sdf ում նկատի ունես վերևի մի քանի ախմախների մեջ??????????????
Շատ համով էր :)) Սուր պարոդիա էր, բայց էնքան ծանոթ էր տեսարանը, որ ես էլ քիչ ծիծաղեցի :)) Genio-ն թեման հավես զարգացրեց: Առաջարկում եմ, որ Հայաստանցիներն էլ մազերը բրեյդինգ անեն ու կապույտ ներկվեն :))
Ծովինար ջան հավաստի աղբյուրներից ինձ հայտնի է դարձել, որ Սելին Դիոնին դուրա եկել իմ գաղափարը, և նա հիմա սկվազնյակի տակ նստածա, որ հիվանդանա ու ձայնը ավելի մոտ լինի Քելե-Քելեի հեղինակային ձայնին:ՃՃՃՃՃ
Բայց մազերը կապույտ ներկելուն դեմ եմ:ՃՃՃ Ուրիշ գույն հնարավոր չի??:ՃՃ
Like! 🙂