Press "Enter" to skip to content

Բացառիկ հարցազրույց հոգևոր հովիվ Կճոյանի հետ

 

"Ես պարզապես գրավիչ եմ դարձնում մեր եկեղեցին երիտասարդների համար," Կճոյան

Ապրիլի 29—ին մեր ավագ թղթակցին հաջողվեց հարցազրույց վերցնել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից` հակասությունների թիրախ դարձած Բենթլիի և մի քանի այլ հարցերի շուրջ: Հարցազրույցը ներկայցնում ենք ամբողջությամբ:

Սերգեյ. Հարգելի Հովիվ, նախ շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը և հյուրընկալեցիք ինձ ձեր.. գեղեցիկ մեքենայի մեջ:

Հովիվ. Պետք չէ միանգամից նման տերմինների իջնել, Սերգեյ.. Սա ընդամենը Աստծո խոսքի տարածման շարժական միջոց է:

Սերգեյ. Այո, կներեք: Կարծում եմ վաղուց էր հասունացել պահը, որ ամփոփ պատասխան տանք վերջին շրջանում հասունացած հակասություններին` կապված ձեր… Աստծո խոսքի տարածման շարժական միջոցի հետ:

Հովիվ. Մեծ սիրով: Ես էդ հովիվը չեմ, որ դժվար հարցերից խուսափի:

Սերգեյ. Գիտեմ, որ մի քանի անգամ արդեն անդրադարձել եք այս հարցին, բայց եկեք առավել սպառիչ փորձենք հասկանալ` ինչպե՞ս է հոգևորական կյանքը համադրվում նման շռայլ մեքենա ունենալու հետ: Արդյո՞ք փրկության նպատակին ծառայելը ավելի արդյունավետ է դարձնում մոտ $200 հազարանոց Բենթլին:

Կճոյան. Նայիր, նախ, ինչպես ես նշել եմ ին նախորդ ճեպազրույցում, մեքենան ինձ նվիրել են: Ինչպես գիտեք, ամեն ինչում կա Աստծո կամքը, իսկ այս հարցում կար ինչպես Աստծո, այնպես էլ իմ սանիկի կամքը: Սա ընդամենը իմ սանիկի նվերն է, որով նա պարզապես շնորհակալություն է հայտնում Աստծուց բարեհաջող ԲՈՒՀ ընդունվելու կապակցությամբ: Ես նրան լիաթոք օրհնել էի քննություններից առաջ: Այդքանը:

Սերգեյ. Լավ, բայց ինչպես եք վերաբերում նրան, որ մեր ժողովրդի մեծ մասը ապրում է թշվառության մեջ, իսկ դուք…

Մեքենան նվիրաբերվել է արքեպիսկոպոսի անվտանգության ծառայության պետին

Հովիվ. Սերգեյ, որքան կարելի է նման պրիմիտիվ հարցադրումներ անել… Նախ, թշվառությունը խրախուսվում է քրիստոնեության կողմից, և մեր թշվառ քաղաքացիները, փաստորեն, իրենց աղքատությամբ տոնում են քրիստոնեությունը, իսկ երկրորդ ու ամենակարևորը` ես այդ մեքենան բնականաբար արդեն նվիրաբերել եմ ավելի կարիքավոր.. մարդու:

Սերգեյ. Պարոն Կճոյան, եթե գաղտնիք կամ սրբապղծություն չէ, կարո՞ղ եք ասել, թե ում եք նվիրաբերել ձեր Բենտլին:

Հովիվ. Իհարկե, իմ սանիկից ստացված այդ Բենտլին ես նվիրել եմ իմ անվտանգության ծառայության պետին:  Եթե տեսնեիք իր աչքերի մեջ այդ ուրախությունը, որ նա ապրեց… դա մի ուրիշ զգացում էր:

Սերգեյ. Իսկ.. իսկ ո՞վ է ձեզ նվիրաբերել… անվտանգության ծառայություն?

Հովիվ. Սիրելի Սերգեյ, փորձենք համը չհանել: Հազար ու մի չուզող ունի մեր եկեղեցին, անվտանգությունը կարևոր է ցանկացած հայ տերտիրոջ համար, որ ունի լուրջ բիզնեսներ:

Սերգեյ. Օքեյ… Կարելի է հետաքրքրվել այդ ի՞նչ…

Հովիվ. Ամեն:

Սերգեյ. Օքեյ, հաջորդ մեծ հակասությունը, որը այս օրերին շատ թեժ քննարկումների առարկա է.. նույնիսկ չգիտեմ ինչպես հարցնել…

Հովիվ. Այդ աղջիկներին ես պարզապես հոգևոր խորհրդակցություն եմ տվել, այլ ոչ թե…

Լեզվաբանական ինստիտուտի քանդված վայրում կկառուցվի հոգևոր նստավայր

Սերգեյ. Կներեք, ընդհատեմ… Ես ավելի շատ ուզում էի հարցնել, թե ինչպե՞ս եք վերաբերում Սայաթ-Նովա/Աբովյան խաչմերուկում նոր հոգևոր նստավայրի կառուցման հարցին:

Հովիվ. Հա, էդ պահը… Հայերը միշտ էլ կառուցել են եկեղեցիներ…

Սերգեյ, Կներեք, որ ընդհատում եմ, Հովիվ: Այդ վայրում առաջ բավական գեղեցիկ երևանյան շենք էր, և ամենակարևորը` գիտական հիմնարկ էր: Արդյո՞ք դրանով մենք սխալ ուղերձ չենք ուղարկում հասարակությանը, որ շարժվում ենք գիտությունից դեպի կրոն:

Հովիվ. Ամեն-ինչ բավական պարզ է այստեղ: Մեր Կաթողիկոսը չունի նստավայր Երևանում և ամեն այցելության ժամանակ ստիպված է գիշերել այս կամ այն բարեկամի տանը, ինչը, բնականաբար, ընդունելի չէ մեր տիպի լուրջ մշակույթ ունեցող ազգի համար: Այդ պատճառով հիմա կառուցում ենք այդ համալիրը իր ստորգետնյա կայանատեղիներով:

Սերգեյ. Իսկ Կինո-Մոսկվայի ամառային դահլիճի…

Հովիվ. Կարծում եմ մեր ժամանակն ավարտվեց: Հինգ րոպեից պետք է օրհնեմ Շանգրի-Լան` վերջերս ինչ-որ ծեծկռտուքներն են շատացել այդ տարածքում:

Սերգեյ. Շնորհակալություն, Հովիվ, հուսով եմ առաջիկայում էլի կհամաձայնվեք հարցազրույցներ տալ:

Հովիվ. Խնդիր չկա, մեկ ամսից համեցիր Սևանա լիճ` աշխատակազմիս ղեկավարի նավում զրուցենք էդ ամառային դահլիճից: Հա, դուռը կամաց փակի դուրս գալուց` ինքը հեշտ չխկում ա:

Սերգեյ. Շնորհակալություն: Բարևներ պարոն Ներսիսյանին:

Հովիվ. Մերսի, Ամեն:

 

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

48 Comments

  1. Arminé Tokhmakhyan via Facebook Arminé Tokhmakhyan via Facebook Մայիսի 2, 2011

    paron Nersisyan:))) maha!:D

  2. Արթուր Մելիքյան Արթուր Մելիքյան Մայիսի 2, 2011

    իսկ իրականում տեղի է ունեում սա

    «Покинутая Армения: гибель памятников церкви, истории и культуры»:

    http://www.regnum.ru/dossier/1740.html

    Любое использование материалов допускается только при наличии гиперссылки на ИА REGNUM

  3. Silva Aivazyan via Facebook Silva Aivazyan via Facebook Մայիսի 2, 2011

    Ays nyut@ petka mi hat herustatesutyunov el anc kacvi—vor seriali govazdi jamanak joxovrdi uxxex@ mi 2 ropeyov veradarna irakanutyun!!!!

  4. Genio Genio Մայիսի 2, 2011

    Դե պարզի չի, որ հոգևոր նստավայրը պետքա կառուցվի ԱՆՊԱՅՄԱՆ քաղաքի ԱՄԵՆԱկենտրոնում

    Բա մեր հոգևոր այրերը կարողա կակոյ նիբուդ ծայրամասերում լռվեն ու կակոյ նիբուդ կալամաշկեքով ֆռֆռան քաղաքում?????՞

    Բա իրանց ծտերը ինչ կմտածեն իրանց մասին????

    Գոհ եղեք որ գիտությունների ակադեմիան դեռ չեն քանդել տեղն ինչ-որ հոգևորական անհրաժեշտության կառույց սարքելու համար…

    մեկա անիմաստ կառույցներ են բոլոր մշակույթային ու գիտական շինությունները, այնտեղից մեր խոսքերը չեն հասնում Աստծուն,,, կապը լավ չի էլի…

  5. Hovsep Hovsep Մայիսի 2, 2011

    Երևի թե ուզում էիք, որ քաղաքի այդ հատվածում Երևանի ամենահին Ս. Կաթողիկե եկեղեցու տարածքում գիշերային ակո՞ւմբ բացվեր: Կամ մեկ ա՞յլ պոռնկատուն: Ամոթ է, որ ներկայանաք, թե հայ քրիստոնյա եք: Եկեղեցու ամեն մի լավ նախաձեռնության դեմ էսքան բամասել կլինի՞: Մեր համար է կառուցվում: Իսկ որ կաթողիկոսը նաև ընդունելության տեղ պետք է ունենա, ինչի՞ եք վատանում: Ո՞վ պատահի, ի՞նչ պատահի սարքում է: Իսկ եկեղեցու դեմ պարտադիր պետք է հաչաք: ԱՄՈԹ:

  6. Seraya Chaika Seraya Chaika Մայիսի 2, 2011

    До чего же хорошо написали! :)) И каждое слово в точку! :)))))

  7. David David Մայիսի 2, 2011

    Նման բան կարող է միայն անպատկառ մարդը գրել

  8. Hovsep Hovsep Մայիսի 2, 2011

    Նավասարդ սրբազանին էլ նախանձողները շաաաաաաաաաաաաատ են: Հիմար երևակայան հարցազրույցներ տպելով միևնույնն է այդ Մարդուն վարկաբեկել չեք կարոք: Այնքան գործ, որ նա արել է Արցախյան պատերազմի տարիներին և Հայ Եկեղեցու համար, ու էլի շատ ու շատ բարեգործություններ, բնականաբր շատ քչերը դրա մասին գիտեն: Դա բնական է: Լավ գործը հրապարակային կարծիք ձևավորելու համար չի արվում:

  9. Sergey Sergey Post author | Մայիսի 2, 2011

    @Hovsep
    Հովսեփ ջան, մի քիչ անհարմար եմ զգում… բայց ես հայ քրիստոնյա չեմ:

  10. Meri Meri Մայիսի 2, 2011

    Շատ դիպուկ էր, Սերգեյ ջան, ապրեք,

    Սա եկեղեցու դեմ չէ, սա եկեղեցու այնպիսի այրերի դեմ է, որոնք չեն ապրում այն սկզբունքներով ինչ որ քարոզում են:

  11. Մոյշե Վանշտեյն, Ստեփանակերտ Մոյշե Վանշտեյն, Ստեփանակերտ Մայիսի 2, 2011

    Թքե’մ “Բենթլիի” կապոտին էլ, դրանց երեսին էլ: Որկրամոլ ##### ##### /հայհոյանքը հեռացված է — խմբ./:

  12. Մոյշե Վանշտեյն, Ստեփանակերտ Մոյշե Վանշտեյն, Ստեփանակերտ Մայիսի 2, 2011

    Կճո եմ ես Բենթլու միջին…

  13. Genio Genio Մայիսի 2, 2011

    Հովսեփ կարողա մենք քո պատկերացրած վատ հայ քրիստոնյաններն ենք, բայց

    մենք առաջին հերթին ՀԱՅ ենք;Ճ ու մարդ ենք

    ու որպես հայ ու մարդ, ամեն վատի դեմ ընդվզելու ենք…

    դա նորմալա, այ կինոթատրոն ու գիտական հաստատության շենք քանդելն ու տեղը եկեղեցի կառուցելը ՆՈՐՄԱԼ ՉԻ… ԱՆՆՈՐՄԱԼԱ…

    Եկեք Թումանյանի արձանը հանենք տեղը ինչ որ հոգևորականի արձան դնենք, օպերայի տեղն էլ եկեղեցի կառուցենք նույն, լրիվ նույն տրամաբանությամբ…

    Եթե եկեղեցի չկառուցվեր, ուրեմն տեղն անպայման գիշերային ակումբ պետքա կառուցվեր??
    Չէր կարող ուղղակի լեզվաբանական ինստիտուտը տեղում մնար, չի կարող ուղղակի Մոսկա Կինոթատրոնի ամառային դահլիճը տեղում մնալ??? Եկեղեցիների պակաս ունենք ու տեղի խնդիր???
    Անպայման պետքա քանդենք մի քանի մշակությային կառույցներ???

    Ես քրիստոնյա եմ, բայց աչքերս փակ ամեն քահանային իմ համար կուռք չեմ սարքում…

  14. David David Մայիսի 2, 2011

    Սերգեյ ջան, ասեմ ավելին, են մարդիկ որոնք իրանց քրիստոնյա են համարում( նրանց մեծ մասը որ հաստատ), նույնիսկ Աստվածաշունչ չեն բացել, եվ նրանց չնչին փոքր տոկոսն է հասկանում, կամ գոնե փորձում հասկանալ դա ընդհանրապես ինչա

  15. David David Մայիսի 2, 2011

    հա, մոռացա ասեմ, հանկարծ հիմար մարդկաին սնոբիզմին եվ կեղծ “բարեպաշտության” զոհ չգնաս, շարունակիր նույն ոգով

  16. Genio Genio Մայիսի 2, 2011

    Դավիթ ջան ասեմ ավելին, մարդիկ որոնց քրիստոնյա ենք համարում ու Աստվածաշունչը անգիր գիտեն, մի օր պարզվումա որ պեդոֆիլ են, կամ եկեղեցու փողերն են գողանում, կամ սիրում են “զմիմիիյանց” ու բայց մի տեսակ ուրիշ սիրով ….

    ու ես կարծում եմ մարդ իրա գործերով պետքա լավը լինի, մարդ լինի, քրիստոնյա լինի, ոչ թե իրա կարդացած գրքերով…;Ճ

    Ինչ կասես Սերգեյ ջան?:Ճ

  17. Ani Ani Մայիսի 2, 2011

    hazar neregutyun artahaytutyans hamar, bayc hoviv chi es parony, ajl vochxarapet.

  18. Sergey Sergey Post author | Մայիսի 2, 2011

    @Ani
    Ամեն)

  19. David David Մայիսի 2, 2011

    @Genio
    լռիվ համաձայն եմ, բայց հարցը նուընիսկ դրանում չի: պարզապես պարտադիր չի էքսգիբիցիոնիստի պես հավատքդ ի ցույց դնես, էտ շատ զզվելի բանա, շատ եմ տեսել տենց մարդկանց` պառանոյաի հողի վրա խփնվաց աննասունների

  20. MM MM Մայիսի 2, 2011

    Shat ujex er!!!)))

  21. Sergey Sergey Post author | Մայիսի 2, 2011

    @David
    Տենց էլ կանեմ, Դավիդ ջան!)

  22. Հասմիկ Հասմիկ Մայիսի 2, 2011

    Կարող է ինձ մեկը բացատրել սա հումոր էր, թե իրականում եղել է այս հարցազրույցը? Սրանից հետո ինչպեսհուսանք, որ մեր եկեղեցու հավատացյալների թիվը չի պակասի:

  23. Մոյշե Վանշտեյն, Ստեփանակերտ Մոյշե Վանշտեյն, Ստեփանակերտ Մայիսի 2, 2011

    “Հեգեւորականներ”: Կճո, Գարեգին Բ** եւ մյուսներեր: Ես պարզապես զզվում եմ ձեզանից: Դուք նողկալի եք` զզվելի անդուր պորտաբույծներ ու գեհենի արտադրանք: Միաժամանակ` ղողրմելիներ եք… Գնացեք դուք նա ***:

  24. sdf sdf Մայիսի 2, 2011

    Tgherq jan bemadreiq eli, anhamber spasum enq dzer 3Dupdate-nerin 🙂

  25. dave dave Մայիսի 2, 2011

    chenq poxvum eli parap enq mnum ekexeci enq sarqum , Anin asum en hazar u mi ekexecineri qaxaq er et ekexecineri kesi texé parisp sarqeinq karoxa hima meré liner 😀

  26. Սևակ Սևակ Մայիսի 2, 2011

    Ընտիր ա, Աստծո Բենթլիները թափվեն բոլորիս վրա :)))

  27. karen karen Մայիսի 3, 2011

    @Meri
    et du oves?et sergey@ ova?Ev ov tuyl tvec dzez mer hoqevorakanneri masin xosaq?qurdeq?ezdi?te turq,?dzer qortcov zbaghveq.Cheq tchanachum mardun ,ir gorceric teghyak cheq-mi xoseq,Apushi tpavorutyun gone mi togheq.##### /հայհոյանքը հանված է — խմբ/

  28. karen karen Մայիսի 3, 2011

    @Seraya Chaika
    Вот ты и есть серая, при .серая серость.Я бы даже сказал сееееренькая-серее не бывает.раз не знаешь -сиди себе смирнехенько и не попискивай

  29. Artodestras Artodestras Մայիսի 3, 2011

  30. karen karen Մայիսի 3, 2011

    @Hovsep
    lriv hamamit em Dzez het,hargeli Hovsep.

  31. Hovsep Hovsep Մայիսի 3, 2011

    Հասմիկ ջան, քո և քեզ նման շատ այլ ազնիվ մարդկանց մոլորեցնելու միջոց է: Անշուշտ սա կեղծ է: Քեզ համար մի առակ պատմեմ: Դարեր առաջ, երբ քրիստոնեությունը նոր էր տարածվել Հայաստանում, սարերում ապրում էին ոչխարներ, հովիվներ. շներ և գայլեր: Գալերի նպատակն էր բնականաբար ոչխարներին ուտելը: Հիմա ինչպե՞ս դա կարող էին իրագործել, երբ ոչխարներն ունեին հովիվների և շների նման հավատարիմ պահապաններ: Գայլերը համոզեցին միամիտ ոչխարներին, թե իրենց` գայլերի և ոչխարների բարեկամությանը, խանգարում են հոիվներն ու չոբանները: Գայլերը համոզեցին ոչխարներին փախչել իրենց տերերից: Միամիտները հենց այդպես էլ վարվեցին: Արդյունքում` ինքդ հասկացար, թե ինչ եղավ:
    Առակը ի՞նչ ցույց կտա: Որ արևմուտքը մեր ազգը ուզում է անդեմ դարձնել, հոգևոր. պատմական, մշակութային արժեքներից զուրկ: Բնական է, որ մեզ ուզում են կտրել մեր Ազգային, Մայր եկեղեցուց: Բնականաբար զանազան սադրիչ հոդվածներ, տարբեր կայքեր հովանավորող կազմակերպությունների միջոցով և այլն: Եզրահանգումները քեզ են թողնում:

  32. Sergey Sergey Post author | Մայիսի 3, 2011

    Հարգելի Հովսեփ և Կարեն,

    Կարծում եմ ես դեռ կարող եմ փոխվել.. Խնդրում եմ աղոթեք ինձ համար: Առանց ձեր աջակցության ես չեմ կարողանա մոլորությունից դուրս գալ և կանգնել ճիշտ ուղու վրա: Խնդրում եմ մի հանձնվեք և փորձեք փրկել ինձ: չե որ ես պարզապես մոլորված հայ երիտասարդ եմ..

  33. A.K. A.K. Մայիսի 3, 2011

    ete ankexc,chem havatum…. ha,i dep…tarasxalner kayin…meky 2rd nkari pitaki mej

  34. Sergey Sergey Post author | Մայիսի 3, 2011

    եթե չեք ուզում ինձ օգնել, խնդիր չկա.. կփորձեմ ինքս ուղղվել

  35. Sergey Sergey Post author | Մայիսի 3, 2011

    ի դեպ վրիպակը ուղղեցի և փաստորեն ձեր շնորհիվ հոդվածը դարձավ ավելի լավը: Մերսի

  36. Arevik Arevik Մայիսի 3, 2011

    Շատ ափսոսում եմ որ, որև բան գրելուց առաջ չեք մտածում ու նոր անում…

  37. Genio Genio Մայիսի 3, 2011

    Հովսեփ ջան մի առակ էլ ես պատմեմ:Ճ Հասմիկ ջան դու էլ կարող ես լսել:ՃՃ

    Մի քանի աղվես են լինում, որ չեն ուզում հավ որսալ համեմատաբար արդար, որս անելու եղանակով:
    Սրանք գցում-բռնում են, ու գտնում ավելի հեշտ եղանակ:
    Հագնում են անմեղ գառնուկների դմակներ ու խառնվում ոչխարի հոտին:
    Ու էս ոչխարները սրանց ոնց են նայում, ոնց են ամեն ինչում երկրպագում:
    Հետո էլ էս “գառնուկները” կարողանում են տակից անել իրանց բոլոր գործերը,
    ոչ մեկ իրանց չի էլ կասկածում:

    Էլ հավաբնի հավերին են ուտում, էլ ճագարներին, էլ էս ոչխարների բուրդն են քերթում
    ու ծախում կողքի գյուղերում… Իսկ ոչխարները մի բան էլ խղճում են իրենց աչքի դիմաց անընդհատ
    մկկող “գառնուկներին”:

    Առակս ի՞նչ կցուցանե:

    Զգուշացեք գառան մորթիով աղվեսներից…

    Ասեմ ավելին, հայտանբերեք և սատկացրեք նրանց;ՃՃՃՃ

  38. Մոյշե Վանշտեյն, Ստեփանակերտ Մոյշե Վանշտեյն, Ստեփանակերտ Մայիսի 4, 2011

    Ինչու եմ դավաճան? Իսկ ում հավատարիմ լինել, Գարեգին Բ-ին, թե Կճոյին? Գիտեք ես գիտեմ ում պետք է հավատարիմ լինել եւ ում գարշելի համարել: Ձեզ խորհուրդ եմ տալիս զանազանել հոգեւորն ու փառասիրությունը: Պարզից էլ պարզ չէ միթե, որ դրանք աղոթքն ընդամենը կարդում են ճիշտ փարիսեցիների պես եւ լքտիաբար խաբում քեզ: Իմ եւ ձեր տարբերությունն այն է թերեւս, որ կարողանում եմ զանազանել, դուք` ոչ: @karen

  39. Lilit Lilit Մայիսի 4, 2011

    Sergey es chanachum em ayd mardun ev chem karox havatal vor ays amen@ chshmartutyune ev voch zrpartanq ays patasxanner@ shat zvarchali u anheteten nman krtvacutyun ev dirq unecox mardu hamar,chem karcum vor na aydqan kijner u havasarvelov hoxin ktar cez nman storacucich patsxanner,ete uneq aveli lurj PAST vor karoxen hastatel ODUM GRVAC CER AYS BARER@ hraparakeq xndrem u porceq aveli lurj motecumov joxovrdin artnacnel qnic ayl voch te xrovutyun gcelov kam odum barer grelov….duq Argrpiskoposin vatabanelov lav@ cheq darna nranic kam cer lragroxakan reyting@ chrq barcracni porceq mi poqr xelaci ev xohem linel……

  40. Genio Genio Մայիսի 5, 2011

    Սերգեյ ջան, որ հաջորդ անգամ տպեք հարցազրույց Մուբարաքի կամ Լենինի հետ,
    նշեք էլի որ էս կյանքում նաև հումորային ժանր կա,
    որ չհարցնեն Մուբարաքը հայերեն գիտի կամ Լենինը սաղացելա????????????

    :ԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴ

  41. Xelgen Xelgen Մայիսի 5, 2011

    Չէ, բայց փաստորեն մեր ԶԼՄ–ները այն օրի են, որ նույնիսկ բացահայտ, ակնհայտ ու անկսակած երևակայական-հումորային նյութը, մարդիկ պատրաստ են ընկալել, որպես իրական հոդված։

  42. Sergey Sergey Post author | Մայիսի 5, 2011

    @Lilit
    Հարգելի Լիլիթ,

    Ցավում եմ, որ կասկածանքով եք վերաբերվում նյութին: Ասեմ, որ ամեն ինչ շատ հեշտ է ապացուցել. պարզապես կապվեք պարոն Կճոյանի արտաքին կապերի ծառայության պետի երկրորդ տեղակալի հետ և նա կհաստատի հարցազրույցի փաստը:

  43. Gayane Gayane Մայիսի 8, 2011

    @Hovsep
    duq hodvac@ karaciq ? ԱՄՈԹ’ ayna inch kardacinq…

Մեկնաբանությունները փակ են.