Press "Enter" to skip to content

«Ազգային ժողով» ռեալիթի շոու

Դու էլ փորձիր ուժերդ, ի՞նչ վատ բան կարա լինի որ

Ուշադրություն, ուշադրություն: Շուտով եթեր է դուրս գալու նոր «Ազգային ժողով» ռեալիթի շոուն: Մասնակիցները պետք է լինեն 25 տարեկանից բարձր, առանց բարդույթների և ունենան նախապես պատրաստված կրեատիվ մականուններ: Նախագծի ընթացքում ընտրված անձանց սպասում են բազմաթիվ փորձություններ, իսկ շոուի հաղթողը առանց ընտրությունները կդառնա ԱԺ պատգամավոր:

Մասնակիցներիը պետք է պատրաստ լինեն հետևյալ փորձություններին և առաջադրանքներին`

  • Բացակա գործընկերների փոխարեն սեղմել մաքսիմալ քանակությամբ քվեարկության կոճակներ:
  • Նպաստել նրան, որ նիստերի օրերին Դեմիրճյան փողոցը գերազանցի ավտոմեքենանրի ժնևյանցուցահանդեսին:
  • Հանրային ուշադրությունը սուր խնդիրներից շեղելու համար առաջ քաշել հնարամիտ օրենսդրական բարեփոխումների փաթեթներ` ցանկալի է, արդեն կայացած, կամ ոչ կարևոր ոլորտներից:
  • 15 րոպե ելույթ ունենալ Հայաստանի և Վենեսուելայի (կամ այլ Հայաստանի հետ ոչ մի կապ չունեցող երկրի) դարավոր եղբայրության և հարաբերությունների հեռակա զարգացման մասին:
  • Բաղրամյան պողոտայի վրա կատարել երթևեկության կանոնների ամենահետաքրքիր խախտումները:
  • Պաշտոնական գործուղումներից մտերիմների համար բերել iPad-ներ ու նոութբուքեր: Ինքնաթիռում ստեղծագործական հնարքներով ընդգծել VIP կարգավիճակը:
  • Մի քառօրյա նստաշրջանի ընթացքում այցելել մաքսիմալ քանակությամբ ռեստորաններ: Ամենահամոզիչ կերպով պատճառաբանել բացակայությունները:
  • Սահմանադրությանը ինադու ունենալ և զարգացնել սեփական բիզնեսը:
  • Լրագրողներին կոպտելիս օգտագործել նորարար հայհոյանքներ և բարդ ստորադասական նախադասություններ:
  • Ոչնչով չզիջել ռուս պատգամավորներին ֆուրշետների ժամանակ:
  • Փորձել բոլոր խմբակցությունները, մինչև ամենաշահութաբերը հայտնաբերելը:
  • Ունենալ օգնական-քարտուղարուհի, ով չի վախենում կարճ հագնել, հմուտ տիրապետում է օդնոկլասնիկի կայքի և սուրճ պատրաստելու գաղտնիքներին, տեղյակ է քաղաքի բոլոր բամբասանքներից:
  • և այլն

Հայտերն ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, մինչև 2012թ. մայիսը:
Այս հոդվածը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

2 Comments

  1. Genio Genio 29/04/2011

    թեկնածուները պետք է ունենան նաև հետևյալ հատկանիշները`

    . նախընտրական շրջանում անասֆալտ փողոցներն ասֆալտապատելու ԱՆՀԱԳՈՒՐԴ մղում:

    . ՊՌԻՍՏԻԺ պետական ԲՈՒՀ-ի ՊՌԻՍՏԻԺ ֆակուլտետում սովորող կամ սովորելու պատրաստ երեխա(ներ)

    . կնոջ, զոքաՆչի, քավորի, մորքուրի, տատիկի անունով գրանցված մեքենաներ և առանձնատներ

    . մինմիում մեկ ՄԱՐՇՈՒՏԿԻ գիծ` անպայման երթևեկության բոլոր կանոնները խախտող ու ԱՌԽԱԻՆ մտածելակերպ ունեցող վարորդներով

    շարունակելի…

  2. Դանիել Դանիել 04/05/2011

    — Քննարկման ենթակա չեն գիտնականների, մշակույթի գործիչների ու այլ մտավորականների հայտերը:
    — Խրախուսվում եմ հաստ վզով և քառակուսի գլխով թեկնածուները:
    — Ցանկալի է, որ թեկնածուն ունենա թիկնազոր, որը, իր հերթին, ունենա մարդ ծեծելու, գլուխ ջարդելու ու ընտրություն կեղծելու փորձ:

Մեկնաբանությունները փակ են.