Press "Enter" to skip to content

Մանկապարտեզականները քաղաքապետարանից պահանջում են հետևողականություն

Երեխաները քննարկում են ընդհանուր մոտեցման տարբերակներ

ԵՐԵՎԱՆ – Քաղաքապետարանի վերջին որոշումները մանկապարտեզների ժամերի հարցում լուրջ մտահոգություններ են առաջացրել մանկապարտեզային համայնքում: Հազարավոր մանկապարտեզցիներ շփոթված են քաղաքային իշխանության անհետևողականությամբ, որը նախ կարգ սահմանեց մանկապարտեզները աշխատեցնել 8:30-ից (նախկինում` 9:00), իսկ մի քանի օրից այդ կարգը չեզոքացրեց:

Փոփոխության առաջին օրերից լուրջ իրարանցում էր նկատվել Արաբկիրի մանկապարտեզների սաների մոտ: Համար 18 մանկապարտեզի սան Վիգեն Սանդրանյանը,  4 տարեկան, հաղորդում է. «Բնականաբար առաջին օրերին բավական խնդրահարույց էր առավոտ այդքան վաղ արթնանալը: Հիմնականում ծնողների համար: Բայց եթե երթևեկության կարգավորման համար պետք է, որ ես կողքի շենք կես ժամ շուտ գնամ, ապա ես պատրաստ եմ դրան:»

Երեխաներին անհանգստացնում է քաղաքապետի անակնկալ ճկունությունը ծնողների նվնվոցների նկատմամբ: Մամիկոնյան Ալբերտը, մասիվի 34 մանկապարտեզի  5-ամյա սան, ահազանգում է որոշման փոփոխության կապակցությամբ:

"Որպես ապագա հոգեբան, ողջունում եմ իշխանության բոլոր քայլերը," Նալչաջյան

«Ցանկացած նման բարեփոխում ենթադրում է անցումային փուլ, հարմարվելու պատրաստակամություն: Բնական է, որ առաջին մի քանի օրը ծնողները պետք է նվնվան, բայց միանգամից չեղյալ համարել որոշումը քաղաքապետի կողմից, կարծում եմ լուրջ չէր,» նշում է Ալբերտը:

“Ի վերջո մեծահասակներից միշտ ժամանակ է պահանջվում ինչ-որ բանի սովորելու համար` չծխել, քիչ յուղ օգտագործել և այլն: Սրան էլ կսովորեն”:

Մալաթիայի թիվ 76 հոգեբանական թեքումով մանկապարտեզի սանուհի Անի Նալչաջյանը կարծում է, որ նման հարցերում կարևորը հետևողականությունն է:

«Հասարակության դժգոհությունը կարող է առաջանալ նույնիսկ ամենադրական բարեփոխումից, ինչին պետք է պատրաստ լինել: Սակայն երբ որոշումը կայացվել է, ամենակարևորը այն հետևողական կյանքի կոչելն է: Արդեն ընդունված, թեկուզ ոչ իդեալական, որոշման հետ կանչելը կարող է հասարակական դժգոհությունների նոր ալիք բարձրացնել,»  նշում է ապագա հոգեբանը:

"Պետք չէ հետևել միայն ռուսական մանկապարտեզների օրինակին", Կիրակոսյան

Կովկասյան հետազոտությունների թեքումով 89 մանկապարտեզի ավագ սան Ռոնալդ Կիրակոսյանի կարծիքով կարևոր է հաշվի առնել հարևան երկրների փորձը, սակայն կուրորեն չհետևել դրան:

Կիրակոսյանը նշում է. «Կարծում եմ մանկապարտեզների հարցը կախված է թուրք-հայկական սահմանի բացման հետ, առանց ինչի մենք կշարունակենք կուրորեն հետևել Ռուսաստանի քաղաքային իշխանությունների վարքին նույնիսկ նման փոքր դրվագներում: Քաղաքային իշխանությունների ցանկացած որոշման պարտադիր մաս պետք է կազմեն հանրային քննարկումները, ինչպես դա արդեն արվում է Վրաստանում և Թուրքիայում:»

Քննադատությանը արդեն արձագանքել են քաղաքային իշխանությունները և խոստացել են անել առավելագույնը, հետագայում հաշվի առնելու բարեփոխումների թիրախային համայնքի կարծիքները:

 

 

 

Այս հոդվածը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

5 Comments

  1. Ծովինար Ծովինար Ապրիլի 22, 2011

    :))))))))) Նալչաջյանի նկարն ինչ ասես արժեր :)))) Տարա Ֆեյսբուք :)))

  2. Tsovinar Nazaryan via Facebook Tsovinar Nazaryan via Facebook Ապրիլի 22, 2011

    Նալչաջյանի նկարը գողաց :)))))) Լավն էր, յուղը քիչ օգտագործելու մասն էլ :))))

  3. anonymous anonymous Ապրիլի 22, 2011

    Hamozvac em vor ays hodvaci groxnere chen haskacel voch xndire, voch el lucume, yev endhanrapes inch er irakanum katarvum u animast caxrel en, aranc nuynisk haskanalu, vor et popoxutyune vore patrastvum er katarel qaxaqpetarane, ANORINAKAN er. Petq er havanabar dzer Nalchajian hogebane zgushacner, vor aveli HETEVOXAKAN er petq linel xndri veraberyal.. Ohh, hishecnem nayev, vor ays hodvaci koxmnakicneric shatere ayn “nvnvacox” mardkanc sharqum ein, ovqer pahanjum ein, vor petutyune vcharer irenc, vor irenc kanayq hxianayin. :DDD

  4. Sergey Sergey Post author | Ապրիլի 22, 2011

    @anonymous
    yes voxjunum em dzer hamozvacutyun@

Մեկնաբանությունները փակ են.