Press "Enter" to skip to content

ՕԵԿ-ը մտադիր է ինչ-որ բան անել

'ՕԵԿ-ը ինչ-որ մի պահ, ինչ-որ մի բան անպայման անելու է'

Խորհրդարանական կուսակցություններից ամենասուսուփուսը` Օրինաց երկիրը, կազմակերպել էր մտքի գրոհ, որում պետք է հստակ որոշվեին կուսակցության անելիքները: Մասնակիցների կարծիքով եկել է ժամանակը ինչ-որ մի ակցիա,  նախաձեռնություն կամ, ընդհանրապես, ինչ-որ բան անելու: Արդեն երկար ժամանակ է ՕԵԿ-ը աչքի է ընկնում միայն նրանով, որ գրեթե աչքի չի ընկնում: Վերջին անգամ հանրությունը ՕԵԿ-ին  նկատել էր ՀՀԿ-ի ակցիաներից մեկում` կոալիցիոն հուշագրի ստորագրման արարողության ընթացքում:

 

Մտքի գրոհի մեկնարկից առաջ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը դիմեց համակուսակիցներին ոգևորիչ ճառով`«Ժողովուրդ, ես վերաիմաստավորել եմ որոշակի արժեքներ և եկել եմ այն եզրակացության, որ հասունացել է ինչ-որ մի բան անելու պահը: Ես հստակ զգում եմ, որ հանրության լայն շերտերը արդեն պատրաստ են Օրինաց երկրի արված գործերին ականատես լինելու: Ուստի եկեք մտածենք ինչ անենք: Իմ մի գլուխը իհարկե լավ ա, բայց մի ամբողջ կուսակցության գլուխները…էլի վատ չի»: Կուսակցության ղեկավարը նաև նշեց. «Դռները փակելու եմ ու առանց լավ միտք դուրս չենք գա» և «սենց չի լինի` արդեն լուրջ անհարմար ա դառնում:» Նա հորդորեց համակուսակիցներին այնպիսի գաղափարներ առաջ քաշել, որոնք առնվազն հավասար կլինեն 2003թ. սպիտակ շապիկներ բաժանելու ակցիային:

Հեղինե Բիշարյանը առաջարկեց ընտրություններից առաջ մի երկու շաբաթով ընդդիմանալ, քանի որ նախկինում այդ հնարքի միջոցով հաջողվել է մի քանի տոկոս ընտրազանգված մոլորեցնել ու ձայներ հավաքել: «Չեմ ասում արմատական ընդդիմություն խաղանք, դա կարող ա շատ զռա, բայց նենց մի քանի քննադատություն անենք` մեղմ ու անշառ», — նշել է կուսակցության Բիշարյանը:

Առաջարկ հնչեց գտնել ինչ-որ մի խումբ, որի շահերը ոտնահարվել են և փորձել պաշտպանել նրանց իրավունքները: Սակայն կարճ հետազոտումից հետո պարզվեց, որ բոլոր նման խմբերը արդեն սեփականաշնորհված են տարբեր ընդդիմադիր և նեոընդդիմադիր ուժերի կողմից և ունեն սեփական էջերը ֆեյսբուքում:

'Ինչ-որ բան անելը լավ է, սակայն շատ ժամանակ է պահանջում'

Մենք զրուցեցինք մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ, իրենց վերաբերմունքը պարզելու համար: Որևէ բան անելու նախաձեռնությունը բարձր գնահատականի արժանացավ Ազգային միաբանություն կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի կողմից` «Շատ լավ միտք է: Մենք էլ երևի հետևենք ՕԵԿ-ի օրինակին մոտ ապագայում»: Իսկ ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը մի փոքր նյարդայնացած էր` «Ի՞նչ են ուզում արած լինել: Էլի իմ ձայներն ե՞ն ուզում փախցնել»: Իսկ կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը ոգևորված չէր` «Հազիվ հասկացել էինք, ով ա ինչ-որ բան անում, իսկ ով չի անում: Հիմա նորից ուզում են ամեն ինչ խառնել: Հանգիստ մնացեք էլի, մենք ձեր էներգիան չունենք»:

Մեր տեղեկություններով մտքի գրոհը ՕԵԿ կենտրոնական շտաբում դեռ շարունակվում է` դռները դեռ փակ են: Շենքի մոտ 4 անգամ նկատել են «Տաշիր Պիցցայի» առաքիչներին:

Այս հոդվածը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

22 Comments

  1. Hamo Danielyan via Facebook Hamo Danielyan via Facebook Ապրիլի 14, 2011

    դեռ չեմ կարդացել, բայց վերագիրը արդեն սպանում ա, երրորդ օրն է վրա վրա մոռթում եք

  2. ArmComedy.com via Facebook ArmComedy.com via Facebook Ապրիլի 14, 2011

    Բարձր ենք գնահատում նման վստահությունը պարոն Դանիելյան ջան

  3. Hamo Danielyan via Facebook Hamo Danielyan via Facebook Ապրիլի 14, 2011

    վստահության գաղտնիը ձեր տաղանդի շարունակական դրսևորումն է

  4. Vazgen Torosyan via Facebook Vazgen Torosyan via Facebook Ապրիլի 14, 2011

    Լավն էր «Առաջարկ հնչեց գտնել ինչ-որ մի խումբ, որի շահերը ոտնահարվել են և փորձել պաշտպանել նրանց իրավունքները: Սակայն կարճ հետազոտումից հետո պարզվեց, որ բոլոր նման խմբերը արդեն սեփականաշնորհված են տարբեր ընդդիմադիր և նեոընդդիմադիր ուժերի կողմից և ունեն սեփական էջերը ֆեյսբուքում:»

  5. Ծովինար Ծովինար Ապրիլի 14, 2011

    loooool Ինչ եք մեզ էդքան ծիծաղացնում, բա մենք ձեր էներգիան ունե՞նք :))))))))

  6. Ծովինար Ծովինար Ապրիլի 14, 2011

    ՕԵԿ-ին որպես հումանիտար օգնություն Տաշիր Պիցայի միջոցով առաքում մի միտք: Նախաձեռնությունը էդպես էլ կոչել՝ «Ինչ-որ մի բան անելու նախաձեռնություն» եւ էդ անունով էջ բացել ֆեյսբուքում: Կարլի է եւ կրճատել անունը՝ «Մի բան անելու նախաձեռնություն», «Մի բան անողներ» կամ պարզապես «Բանանողներ» :)))) FB-ում էդ էջի լայքի կոճակները սեղմելով արդեն իսկ ՕԵԿ-ականները մի բան արած կլինեն ու կհամալրեն բանանողների շարքերը :))))))

    • Narek Narek Post author | Ապրիլի 14, 2011

      Քեզ էլ պետք է կանչեին…համ էլ պիցցա կուտեիր

  7. սէվ սէվ Ապրիլի 14, 2011

    Ausgezeichnet.

  8. Lilit Bleyan via Facebook Lilit Bleyan via Facebook Ապրիլի 14, 2011

    Ծով ջան, Լօլ-ը արդեն պրոֆեսիոնալ ա ստացվում մոտդ, անգլերեն!

  9. Tsovinar Nazaryan via Facebook Tsovinar Nazaryan via Facebook Ապրիլի 14, 2011

    Բայց ես հայերե՛ն լօլ-ն եմ սիրում, թե՛ մեծատառ, թե փոքրատառ :)))

  10. Tsovinar Nazaryan via Facebook Tsovinar Nazaryan via Facebook Ապրիլի 14, 2011

    Իհարկե ավելի հայեցի լինելու համար կարելի է գրել ԲԵԾ՝ Բարձր Եմ Ծիծաղում, բայց ԼՕԼ-ն ավելի լոլիկ է հնչում :))

  11. Tsovinar Nazaryan via Facebook Tsovinar Nazaryan via Facebook Ապրիլի 14, 2011

    ՈւԳ՝ Ուշքս գնաց, ԸԱ՝ ընգա աթոռից, ԵՉԿ՝ ես չկաաաամ, ԽՄ՝ խնդալուց մեռել էինք, ԲԴՑՀ՝ բայց դու ցիրկ ես, հա՜՜՜ :))))))

  12. Զարուհի Զարուհի Ապրիլի 15, 2011

    🙂

  13. Genio Genio Ապրիլի 17, 2011

    Տաշիր Պիցցայի առաքիչներին?

    Մեր “աստղերի” աչքը լույս;)) Հաջորդ տարի մի քանի հոգի ել կտնավորվեն,
    այդ թվում և մեկ ոչ հայ մեգասթար, բայց գոնե սոբչակազգի:))

    Վերջին տվյալներով հաանրապետություն ներկրվող օճառի զգալի մասը գնվում է “օէկ”-ի,
    մասնավորապես արթուր բաղդասարյանի կողմից ոչ սեփական հիգիենան պահպանելու նպատակով:))))

    (ստեղնաշարիս shiftn ու caps lock-ը աշխատում են, ուղղակի տվյալ դեպքում օգտագործելու անհրաժեշտություն չկար):

  14. dabavog dabavog Ապրիլի 19, 2011

    բոմբ էր ՃՃՃՃՃ

Մեկնաբանությունները փակ են.