Press "Enter" to skip to content

Ոստիկանության “Զիլինա” օպերացիան կրկին տապալվեց ապրիլի 8-ին

Ընդդիմությունը ագրեսիվորեն հմայում է իրավապահների շարքերը

ԵՐԵՎԱՆ — Ապրիլի 8-ին Ազատության հրապարակում ոստիկանության կամքին գրեթե հակառակ կրկին տեղի ունեցավ ընդդիմության հանրահավաքը: Հարյուրավոր ոստիկաններ մի քանի ժամ ընդդիմությունից զերծ պահեցին Երևանի հիմնական մշակութային օջախը, որից հետո կսկիծով զիջեցին Օպերան մարդկանց հոսքին:

Ականատեսների պնդումներով ոստիկանական “Զիլինա” օղակը ճաք է տալիս բանակցություններ վարող Լևոն Զուրաբյանի սաստիչ հմայքի տակ: Ոստիկանության կողմի բանակցող Ֆլան Ֆստանյանը նշում է. “Ես չէի պատրաստվում զիջել դիրքերը, բայց.. նա նայեց աչքերիս մեջ և շշնջաց անունս.. ի՞նչ էր ինձ մնում անել..”

Սակայն իշխանության ավելի բարձր օղակներից հայտնի դարձավ, որ ոստիկանության ներկայությունը պայմանավորված էր նաև հոգեբանական նկատառումներով:

ՀՀԿ խոսնակ Է. Շարմազինը մեզ հետ զրույցում նշեց. “Իշխանությունը խնդիր չունի արգելելու ընդդիմությանը հավաքներ անցկացնել: Պարզապես այդ անցումը Մատենադարանից դեպի Օպերայի հավաքներ պետք է լինի ավելի սահուն: Ամեն նոր ցույց ավելի քիչ դիմադրության կհանդիպի, քան նախորդը: Այս հավաքի ժամանակ, երևի նկատեցիք, ոստիկանները ավելի մեղմ ու հանգիստ էին շփվում: Մենք նույնիսկ հրահանգել էինք ֆիզիկապես չվնասել լրագրողներին և կանանց:”

Ընդդիմությունը լուրջ հարված հասցրեց մանուկների երգարվեստին

Համաձայն ոստիկանության մեր աղբյուրների ապրիլի 28-ի հանրահավաքը սպասարկելու են կին ոստիկաններ, որոնք ընդդիմությանը մուտքի մոտ դիմավորելու են ծաղիկներով, աղ ու հացով և Ալիկ Սարգսյանի 4-րդ դասարանում գրված բանաստեղծության ընթերցմամբ:

Ընդդիմության առաջխաղացումը Ազատության հրապարակ խնդիրներ է ստեղծել մշակութային ասպարեզում: Օպերայի բակի բեմահարթակի փոքրիկ իշխան` 4-ամյա Արտուշը չի կարողանա ապրիլի 28-ին ներկայացնել իր նոր երգը սիրո մասին՝  “Դժբախտ մահ”:  Դժգոհում են նաև մյուս հրաշամանուկները, որոնց համար Օպերայի բակը դարձել էր երկրորդ տունը (իսկ ոմանց համար` առաջինը):

Այս տարվա մարտի 10-ից հրապարակը ցնցող աստղ, 13-ամյա Անի Մանրիկյանը խորը դեպրեսիայի մեջ է ընդդիմության օպերամետ առաջխաղացումից: “Վերջապես ես համարյա հասնում էի իսկական հաջողության..,” – արցունքներով պատմում է Անին – “երկար ջանքերից հետո վերջապես հանդիսատեսը տասնապատկվեց և արդեն 11 հոգի ողողել էր հրապարակը ու հանկարծ ընդդիմությունը որոշեց ամեն ինչ փչացնի..”

Ի դեպ, ոստիկանության յուրաքանչյուր “Զիլինա” օպերացիան համընկնում է Երևանում հանցագործության բաց դռների հետ, երբ իրավապահ մարմինների 70%-ը ամբողջ օրով անհասանելի է դառնում թալանվող երևանցիների համար:

 

Այս հոդվածը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

4 Comments

  1. Ալիկ Սարգսյանի 4-րդ դասարանում գրված բանաստեղծության ընթերցմամբ….!!!! :))))))))))))))))))))))))) inchpes misht lavn eq 🙂

  2. Arminé Tokhmakhyan via Facebook Arminé Tokhmakhyan via Facebook 13/04/2011

    Sa shat lavn er:)) Ականատեսների պնդումներով ոստիկանական “Զիլինա” օղակը ճաք է տալիս բանակցություններ վարող Լևոն Զուրաբյանի սաստիչ հմայքի տակ: Ոստիկանության կողմի բանակցող Ֆլան Ֆստանյանը նշում է. “Ես չէի պատրաստվում զիջել դիրքերը, բայց.. նա նայեց աչքերիս մեջ և շշնջաց անունս.. ի՞նչ էր ինձ մնում անել..”

  3. Kornelij Kornelij 13/04/2011

    Ձեր ֆոտոները վերջն են :ՃՃՃՃՃՃՃՃՃՃ

  4. Զարուհի Զարուհի 15/04/2011

    meraaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa:)))))))))))))) ,:D, zilina oghaky, cer picere spanum en!!!!

Մեկնաբանությունները փակ են.