Press "Enter" to skip to content

Tashima–2011 մրցանակաբաշխությանը ճապոնացի աստղերին բնակարաններ նվիրեցին

Կարճ կիմոնոներով երգչուհիներին անշարժ անակնկալ էր սպասում

Հոնգ Կոնգում կայացավ ամենամյա Տաշիմա 2011 մրցանակաբաշխությունը, որին մասնակցեցին բազմաթիվ ճապոնացի երգիչներ, դերասաններ, յակուձաներ և օլիգարխներ։ Չնայած երկրում տեղի ունեցած երկրաշարժի, հայտնի գործարար տաշիմացի Սատոշին ևս մեկ անգամ հեռավոր Հոնգ Կոնգում հավաքեց Ճապոնիայի  բոլոր աստղերին՝ անշարժ գույք նվիրելու նպատակով։ Էքստրավագանտ մրցանակաբաշխությունը նյրադայնացրեց շարքային և մտավոր առողջ ճապոնացիներին, քանի որ Տոկիոյում և մի շարք այլ քաղաքներում դեռ լուծված չի երկրաշարժից տուժվածների խնդիրը, և շատ մարդիկ ապրում են մետրոյի վագոններում։

Չինաստանում հաջողության հասած ճապոնացի գործարարներն ու յակուձաները ունեին մի նպատակ՝ մեկը մյուսին գերազանցել աստղերին արված նվերների ճողությամբ։ Տարօրինակ մրցավազքում միանշանակ հաղթող ճանաչվեց հենց կազմակերպիչը՝ տաշիմացի Սատոշին, ով մի հայտնի չինական կուսակցական գործչի լկստված դստերը բնակարան նվիրեց Տոկիոյի կենտրոնում։ Միցուիբիշի կորպորացիայի տնօրենի կողմից նմանատիպ մի նվերի արժանացավ նաև երգչուհի Նուցուկի Յեսամոտոն։ Նուցուկին միակն է ճապոնական երգչուհիներից, ով մինչև օրս տիրապետում է հնից եկած քթի մեջ երգելու արվեստին։

Տոկիոյում  այսուհետ կբնակվի նաև ամերիկայի նեղ ու անճաշակ շրջանակներում հայտնի երգիչ Ակիհիկոն՝ ում վերջերս հաջողվեց մեկ օրով վարձել Լոս Անջելեսի «Կոդակ» թատրոնը։ Մասնագետների հաշվարկով Ակիհիկոն կարող էր Տոկիյում բնակարան ձեռք բերել ընդամենը մեկ ճապոնական հարսանիքին երգելու հոնորարով։ Իսկ երգչուհի Շուիկո Պետիգիկոյին նվիրած բնակարանը Տոկիոյի կենտրոնից բավականին հեռու էր, բայց դե ամեն դեպքում բնակարան էր։ Ի դեպ նրան բնակարան նվիրած Ակիռա Աբրամոտոն, 30 տարի Չինաստանում բնակվելուց հետո այդպես էլ լեզուն չսովորեց։ Մի քանի անտաղանդ, սակայն շատ կարճ կիմոնոներով երգչուհիներ նույնպես արժանացան նվերների։

Ցավալի միջադեպ տեղի ունեցավ Ճապոնիայի ամենատաղանդավոր հումորիստ Գերիկո Մուշիմոտոյի ելույթի ժամանակ։ Բանն այն է, որ Մուշիմոտոն սկսեց մի հումորային մենախոսություն, որտեղ մի քանի անգամ նշեց երկրի կայսր, կամ ինչպես նրան ասում են՝ միկադո (չշփոթել թխվածքի հետ – հեղ․) Ակիհիտոյի անունը։ Չինաստանի հեռուստաընկերությունները սովորույթին համաձայն անմիջապես գովազդային հոլովակով ճզմեցին խոսքի ազատությունը։ Երկրի առաջին և միակ ալիքի տնօրենը շտապեց արդարանալ՝ «Ոչ մի տեխնիկական խնդիր էլ չկար։ Մի պահ խառնվեցինք, մեզ թվաց թե մեր գործիչներից մեկի մասին պետք է կատակ անի, դրա համար եթերը կտրեցինք։ Էս ճապոնացիները մեզ ահագին նման են։ Եթե նախարոք իմանայինք, որ իրանց կայսրի մասին պետք է կատակեն, խնդիր չէր առաաջանա»։

Ֆեյսբուքում բացված խումբը հորդորեց աստղերին նվիրատվություն անել բնակարանները անտուն մնացած քաղաքացիներին։ Ինչին երգչուհիները արագ արձագանքեցին մունաթի և նույնիսկ զուննաթի տեղումներով։ «Նվերները հարգանքի տուրք են մեր աշխատանքի դիմաց։ Երկար տարիների ֆոնոգրամմայի տակ երգելը միայն արտաքնից է շատ հեշտ», – ասացին երգիչները ստորագրած մուննաթային հուշագրում։

Իսկ շարքային ճապոնացիները պարզապես զարմացած էին։ «Ես հասկանում եմ, որ իրենց փողն է և ում ինչ ուզեն կարող են նվիրել, սակայն մենք աղետի գոտի ունենք, մարդիկ վագոններում են դեռ ապրում։ Նման շռայլությունը վուլգար էր։ Չեմ կարծում, որ Հաիթիյում կամ Հայաստանում նման բան հնարավոր լիներ», – ասաց պատահական անցորդ Կենջիբուրո Ունագին, բժիշկ։

Հ.Գ. Արմքոմեդին հայցում է Ճապոնիայի ժողովրդի ներողամտությունը, իրենց որպես գրական փոխաբերություն օգտագործելու համար։ Մենք իրականում հիացած ենք Ձեր միասնությամբ, աշխատասիրությամբ և մարդկային կերպարով։

Այս հոդվածը կատարվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում — EBG Disclaimer

41 Comments

  1. Mad Hab via Facebook Mad Hab via Facebook 06/04/2011

    super mega like

  2. Մուշ Մուշ 06/04/2011

    😀 Տղերք, խզարել եք :DDDDD Ես չկամ 😀

  3. Manana Manana 06/04/2011

    Երեխեք վերջն էր, մուննաթային հուշագիրը ահավոր հավանեցի, մեկ էլ հնուց քթի մեջ երգելու արվեստը:)))

  4. Arminé Tokhmakhyan via Facebook Arminé Tokhmakhyan via Facebook 06/04/2011

    ավելի դիպուկ չէր կարող լինել:ՃՃ Ապրեք դուք::ՃՃ

  5. Narik Poghosyan via Facebook Narik Poghosyan via Facebook 06/04/2011

    aaaaaaaaaaa :)))))))

  6. Փիղ Փիղ 06/04/2011

    Ինչպես միշտ- ֆանտաստիկ բոց!!!!:)

  7. Arman Arman 06/04/2011

    Հիմա բոլորին էլ դժվարա, դրա համար էլ ում էլ օգնես ճիշտա 🙂

  8. iReporter iReporter 06/04/2011

    լրիվ չախոբիլի 🙂

  9. Arevik Arevik 06/04/2011

    ավելի լավ հնարավոր չէր 🙂

  10. Anna Anna 06/04/2011

    APREEEEEEEEEQ!!!SHAT LAVNA!!!!!

  11. shushan shushan 06/04/2011

    ”Երկար տարիների ֆոնոգրամմայի տակ երգելը միայն արտաքնից է շատ հեշտ”- աաաաա, շատ լավն էր:))))

  12. Ջուլիետա Ջուլիետա 06/04/2011

    Վատ չէր հումորային տեսանկյունից: Բայց գրագիտության առումով շատ վատ է գրված: Հումորը, լայն զանգվածներին հասանելի լինելով, պետք է լեզվական տարրական ուղղագրական սխալներից գոնե զերծ մնա:
    Շնորհակալություն 🙂

  13. Anna Mkrtchyan via Facebook Anna Mkrtchyan via Facebook 06/04/2011

    amboxjutyamb woow,woow, woow!!!!!!!!bravooooooooo!!!!!!!!! shaaaaat dipuk er,shaaaaaaaat!!!!!!!!!!!aveli lav cher el karox lineeel!!!!!!!

  14. Հայուհի Հայուհի 06/04/2011

    Բայց այս ամենը մեր անկրկնելի աստղաբույլի վրա չի Ադում)))
    Նրանք վեր գաղափարներ ունեն այսինքն ֆանագրամայի տակ երգում ու փող են աշխատում հետո ասում,Վայ բա մեր բազմաչաչրչար Արվեստ չգնահատեն…
    Էխ-էխ-էխ…

  15. ... ... 06/04/2011

    Տղերք, այն անգամ դուք էլ հիասթափեցրիք։ Ինչ արած, շուտ թե ուշ պոպյուլիզմի գիրկը պիտի ընկնել…

    Տաշիմացի Սատոշին իր սեփական աշխատած փողերը եթե կուզենա կվառի, եթե կուզենա կգցի ջուրը, եթե էլ ուզենա նվիրի՝ կնվիրի։ Դա բացի իրենից և մեկ էլ Հոնգ Կոնգի հարկային ծառայությանից ոչ ոքու դատելու գործը չէ։ Եվ ի դեպ, «շարքային և մտավոր առողջ ճապոնացիները» գիտեն, որ մուրացկանի և չքավորի միջև տարբերությունը շա՜տ շատ է։

    *Ես էլ եմ հայցում Ճապոնայի ժողովրդի ներողամտությունը իրենց որպես փոխաբերություն օգտագործելու համար, քանի որ նրանք նույնիսկ այս աղետալի վիճակում չմտածեցին միմյանց կողոպտել կամ գործարանների միջի հաստոցները քանդել ու ծախել, կամ խելագարված ամբոխների նման վարվելու փոխարեն ժամերով շարքում իրենց հերթին սպասեցին իրենց ուտելիքի բաժինը ստանալու համար։ Նրանք looter լինելուց մղնոններով հեռու են, և իրենց մտքով անգամ չանցավ ուրիշի դիմաց լաց ու կոծ բարձրացնել կամ մուրացիկության ձեռք մեկնել, այլ երկիրը սարքելու են ձեռքերը սեփական ծնկին տալով և բարձրանալով և սեփական քրտինքով։

  16. Hovo Hovo 06/04/2011

    տղերք, խզարելեք-ու-կես եք արել թողել եք. զանգեք ասեք` թող սրբվեն /սուրբ բառի հետ կապ չունի/.

  17. Նաիրուհի Նաիրուհի 06/04/2011

    Ջուլիետայի հետ համաձայն եմ, գրագիտության առումով շտկելու բաներ կան, բայց հումորը շաաատ լավն էր… Համեմատություններն ու անունները նմանեցնելն էլ։ Մի խոսքով՝ գնում եմ տնեցիների համար կարդալու… ։ԴԴԴ

  18. Narek Narek Post author | 06/04/2011

    Մերսի արձագանքների, խորհուրդների և քննադատության համար: Ձգտենքն ավելի լավին

  19. marine marine 06/04/2011

    Shat havaneci @ntirn er.

  20. HASMIK HASMIK 06/04/2011

    Aprek… Shat lavner… Sramit:) sakayn ayt anmakardaknerin kareli e ayl,,,aveli lurj kerpov xaytarakel:)

  21. AniShelly AniShelly 06/04/2011

    Liiiiiiiike! Senc ban der chei kardacel! Apreq!!! Teghin er!

  22. Ani Ani 07/04/2011

    Ակիռա Աբրամոտոն, 30 տարի Չինաստանում բնակվելուց հետո այդպես էլ լեզուն չսովորեց։—— shaaat lavn aaa ))))

  23. MAKASUKI MAKASUKI 07/04/2011

    Like a lot!!!!!!!

  24. Es em Es em 08/04/2011

    lavner!!! bayc 1000 amot kazmoxnerin,vor etqan dux en unecel grel en esqan@ gumarac dran anunner en nshel,bayc amenakarevor anun@ etqan txamardkutyun chen unecel nshen en ergchuhun um “barekamner@” milliardater en u unen bazmativ shenqer…parzapes xzikutyun=)) lol

  25. lilit lilit 08/04/2011

    WOOOOWWW!
    Shat lav mitq er!!!!!!!! “Fonogramayi tak tanjvel” :)))))

  26. Arpinkaa Arpinkaa 08/04/2011

    Լավն էր,բայց Տաշիմայի դափնեկիրներն կամ ավելի ճիշտ տնակիրները շատ հեռու են իրենց վիրավորված զգալու վտանգից…

  27. me me 08/04/2011

    Shat sramit er , Kcankanai tesnel andradarc japoniaic ayd tari evrotesil@ nerkayacnox Jemii <> ev <> eluyti masin:))

  28. Տոսիրե Միֆունե Տոսիրե Միֆունե 09/04/2011

    Լսեք, այ Քոմեդի Քլաբ: Դուք ինձ սկսեցիք դուր գալ: I’ll be back !!!!

  29. Maria Maria 09/04/2011

    boom boom er:)))))))))))))))))))))

  30. Armine Ughuryan via Facebook Armine Ughuryan via Facebook 09/04/2011

    մեռնելիիիիիիիիիիք………….:D 😀

  31. PR Community PR Community 10/04/2011

    no comments … i’m your fun guys:))) have a fun and be objective :))))))))))))))

  32. Զարուհի Զարուհի 15/04/2011

    տղաներ, սարկազմը սպանում է,,,,հատկապես հին ճապոնական` քթի մեջ երգելու արվեստի մասը….ապրեք, անսպառ սուր դիտարկումներ եմ մաղթում….:)))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))

  33. Liki Liki 15/04/2011

    էնքան լավն էր, որ անգամ լացս էլ էկավ: Շատ լավն էր, անսպառ լայք:

  34. Sage Sage 21/04/2011

    Pastoren chishta eli vor mnacats azger@ hayeric en arajacel!? te che vorteghic etpisi nmanutyun :DD

Մեկնաբանությունները փակ են.