ԵՐԵՎԱՆ — Երկուշաբթի առավոտյան հայտնի դարձավ, որ ապրիլի 3-ի երեկոյան ժամը 7-ի սահմաններում Արաբկիր համայնքում՝ Օրբելի 63 շենքի վերելակում, միասին 6-դ հարկ են բարձրացել, սակայն չեն բարևել ընդդիմության ներկայացուցիչներ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը:
Սա վերջին ամիսների երկրորդ նման միջոցառումն է, որտեղ ընդդիմությունը բաց է թողնում երկխոսության իրատեսական հնարավորություն: Այս անգամ այդ հնարավորությունը բաց է թողնվել 1/մ2 մակերեսով վերելակում երկու րոպե բարձրանալիս: Մեր աղբյուրների համաձայն ընդդիմադիրները գնում էին այցելելու տարբեր բարեկամների, որոնք բնակվում էին այդ շենքում:
Րաֆֆի Հովհաննիսյանը առաջինը մեկնաբանեց միջադեպը լրագրողների հետ հանդիպման ժամանակ. «Ես մի քանի անգամ փորձեցի հայացքով որսալ իր աչքերը, սակայն նա շարունակ նայում էր ուրիշ կողմ: Առաջին նախագահը խոհեմ և հասուն քաղաքական գործիչ է, և չեմ կարծում, որ նա ինձ չէր նկատել, այլ պարզապես դա իր քաղաքական դիրքորոշումն էր, որին ես ներողամտաբար եմ մոտենում:»
Քաղաքական տարբեր շրջանակներում որոշ քննադատություն սկսեց բարձրանալ Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդի նկատմամբ, սակայն ՀԱԿ-ի խոսնակ Արման Մուսինյանը բացատրեց Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշման շարժառիթները:
«Համաձայն քրիստոնեական ավանդույթի, առաջինը պետք է բարևեր տարիքով փոքր քաղաքական գործիչը, ինչը պարոն Հովհաննիսյանը չարեց: Բացի դրանից, «Ժառանգության» առաջնորդի վզից կախված էր ոսկե խաչ, որը քրիստոնեական ավանդույթին հակառակ կախված էր ոչ թե ներսից, այլ՝ ցուցադրաբար դրսից: Ինչպես գիտեք, առաջին նախագահը բավական զգայուն է այդ հարցերում, ինչը բացառեց երկխոսության հնարավորությունը վերելակում,» նշեց Մուսինյանը:
Վերլուծաբանները նման վարքը ընդդիմադիր դաշտում կապում են գալիք խորհրդարանական ընտրությունների հետ: Քաղաքագետ Արթուր Ավթանդիլյանը մեկնաբանում է այդ քայլերը կայունության համատեքստում:
«Կարծում եմ ինչպես ՀԱԿ-ը, այնպես էլ «Ժառանգությունը» հասկանում են, որ ընդդիմության ուժերի միավորման դեպքում կարող են լուրջ հակակշիռ ներկայացնել իշխող կոալիցիային ԱԺ ընտրություններին: Իսկ այդ դեպքում իշխանությունը ստիպված կլինի կիրառել կոշտ մեթոդներ ընդդիմության դեմ, ինչպես եղավ մի քանի տարի առաջ՝ ապակայունացնելով վիճակը երկրում: Բնականաբար ընդդիմությունը չի ուզում վտանգել կայունությունը իր ուժերի աննպատակ հզորացմամբ,» նշում է Ավթանդիլյանը:
Մեր աղբյուրների համաձայն, մոտակա օրերին կարող է տեղի ունենալ նաև «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանի չբարևելու արարողությունների շարք, որի վերաբերյալ արդեն ձեռք է բերվել կողմերի նախնական պայմանավորվածությունը:
Այս հոդվածը կատարվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում — EBG Disclaimer
vay shat lavn er :)))))))))))
aper, duq demq eq. apreq. hehehehhhehehehhe. boc er.
арден парз е, те ов ек дук 🙂
p.s. Mikain, Ruboin, shanti tghekin barevek..
@мард
barevecinq. Gogan u Mamikonn el xndrecin qez barevenq.
annpatak apakayunacum