Press "Enter" to skip to content

Հայլուր՝ «Ժառանգության» հարձակումը խաղաղ իրավապահների վրա

Փոստանջյանը շնչահեղձ է անում իրավապահին

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԼՈՒՐ — Մարտի 3-ին կառավարության շենքի դիմաց “Ժառանգություն” կուսակցության պատգամավորները ավազակային հարձակում են գործել խաղաղ հավաքված իրավապահների վրա: Մի քանի իրավապահ ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց: Դեպքի առնչությամբ բացվել է քրեական հետաքննություն:

54-ամյա կապիտան Ստրուկյանը  Հայլուրին պատմեց դեպքի մանրամասները. “Ես պարզապես խոսքեր չունեմ.. Մենք ոստիկաններով կառավարության շենքի դիմաց խաղաղ քննարկում էինք Վոլտերի ազդեցությունը ֆրանսիական ռենեսանսի վրա, երբ… մեջքի հետևից զգացի հարված: Երբ շրջվեցի, տեսա Զարուհի Փոստանջյանի ահասարսուռ հայացքը.. հաջորդ բանը, որ հիշում եմ՝ արթնացա հիվանդանոցում:”

Ըստ Հ1-ի հավաստի աղբյուրների ծեծը տևեց մոտ մեկ ժամ, որի ընթացքում “Ժառանգության” Արմեն Մարտիրոսյանը (դյուդոյի վարպետ — խմբ.)  կոտրեց երեք ոստիկանի ձեռք, չորս  ոտք և մի քանի պատահական անցորդների կողեր: Հանրային հեռուստատեսության փոխանցմամբ դեպքի վայրում գտնվում էր նաև նախկինում դատված, բայց կասկածելի պայմաններում ազատ արձակված Մարիամ Սուխուդյանը:

«Մենք երկխոսության կոչեր էինք անում, երբ Սուխուդյանը երկաթե խողովակով իջավ դեմքիս», նշում է սերժանտ Սուսլիկյանը, «սակայն նրանց հետ էին մի խումբ վաճառական ցուցարարներ, որոնք բռնել էին մեր ձեռքերը մինչ Ժառանգությունը նվաստացնում էր մեր արժանապատվությունը… կառավրության շենքի մոտ:»

Անմիջապես միջադեպից հետո արյունահոսող ոստիկանները բարձրացան վարչապետի մոտ և պահանջեցին պատժել ընդդիմադիր պատգամավորներին: «Վարչապետև մեզ խոստացավ խորհրդարանական հետաքննություն նախաձեռնել և պատժել հարձակվողներին»,  Հայլուրին ասաց լեյտենանտ Որսկանյանը:

"Ժառանգությունը կարող էր նաև հոգեբանական վնասվածքներ պատճառել ոստիկաններին", Նալչաջյան

«Սակայն սա առաջին նման դեպքը չէ, երբ ժառանգությունը հարձակվում է ոստիկանության վրա և մնում է անպատիժ: Ի դեպ, մեր տեղեկություններով նրանցից մեկը ունի քրեական անցյալ և ներկա ունեցող եղբայր, որը այս պահին մեղադրվում է դրամաշորթության և 4 մայորի մարմնական վնասվածքներ պատճառելու համար», նշեց իրավապահը:

«Ժառանգության» պատգամավորները հաջորդ օրը հրավիրեցին մամլո ասուլիս, որի ընթացքում Հայլուրի փոխանցմամբ ոչ մի բան չասացին:

Հոգեբան Կարինե Նալչաջյանի պնդմամբ դա սովորական երևույթ է. «Դա սովորական երևույթ է: Հոգեբանական տեսանկյունից  ընդդիմությունը վնասակար է ոստիկանների առողջությանը»:

«Ընդհանրապես Հայաստանի նման փոքր և մոնոէթնիկ երկրների համար ավելի հարմար է միապետական, միակուսակցական համակարգը, որը կարող է պարտադրել երջանկություն իր քաղաքացիներին անկախ քաղաքական հայացքներից», բացատրեց Նալչաջյանը:

Հայլուրի փոխանցմամբ հարձակվող ավազակախումբը դեռ ազատության մեջ է:

 

 

 

 

16 Comments

  1. Mamikon Hovsepyan via Facebook Mamikon Hovsepyan via Facebook Մարտի 7, 2011

    բա չեք գրել, Նալչաջյանը նշել է նաև, որ նման ագրեսիան սեռական շեղում է առաջացնում ոստիկանների մոտ: Ով ինչ խնդիր ունենա Նալչաջյանն ասում է դա սեռական շեղում է:)))

  2. Դանիել Դանիել Մարտի 7, 2011

    Բա ասում են, մի տարեց կին ոստիկան հիվանդանոց է ընեկլ? … Ամոթ Հայլուրին, որ ամենինչ լուսաբանում է ընդդիմության օգտին!!!

  3. Adrineh Macaan via Facebook Adrineh Macaan via Facebook Մարտի 7, 2011

    es lavn er: «Հոգեբանական տեսանկյունից ընդդիմությունը վնասակար է ոստիկանների առողջությանը» :Ճ

  4. Suro Suro Մարտի 7, 2011

    կլինի կյանքում մի հատ չիշտ բան ասեք,,,!!!!!!!!!!
    ավելի լավ չեր մի հատ հավեսին հեքիաթ պատմեիք քան էսքան բան հորինեիք:D

  5. Suro Suro Մարտի 7, 2011

    Suro :
    կլինի կյանքում մի հատ չիշտ բան ասեք,,,!!!!!!!!!!
    ավելի լավ չէր մի հատ հավեսին հեքիաթ պատմեիք քան էսքան բան հորինեիք:D

  6. Սևակ Սևակ Մարտի 7, 2011

    Այո, ես ականատես եմ: Դա ահավոր էր: Հայ ոստիկանների համար պիտի արձաններ կանգնեցնել, նրանց համար պիտի սրբապատկերներ ստեղծել… դրանք սուրբ մարդիկ են, ՍՈՒՐԲ ու կույս:

    Ահավոր էր… Փոստանջյանը անցավ բոլոր թույլատրելի սահմանները: Փոխանակ ինչ-որ մի տղամարդու ու էդ տղամարդու մոր ստրուկը լինի, հելել ոստիկան ա ծեծում փողոցներում…

    Հրկիզե´լ նման անբարո մարդկանց, կախե´լ բոլոր “անբարոյականներին”… (Լուրջ չընդունեք :D)

  7. Արմեն Արմեն Մարտի 7, 2011

    Մոռացաք ասել, որ Կարինե Նալչաջյանը Ռոշախի թեստը փորձարկել է ոստիկանների, Ժառանգության եւ ակտիվիստների վրա ու ստացել բավական հետաքրքիր արդյունքներ: Պարզվում է, բոլորի ենթագիտակցության մեջ էլ ամրագրված է ախտանիշը: Ավելին, 54-ամյա Ստրուկյանի ենթագիտակցության մեջ բացի այդ ախտանիշից ուրիշ բան չի էլ հայտնաբերվել: 54 ամյա Նալչաջյանը դա համարում է բնական երեւույթ:

  8. Վանիկ Վանիկ Մարտի 7, 2011

    Բա չեք ասում այն մասին, թե ինչպես է Զարուհի Փոստանջյանը լեզու հանել 02-ի օպերատորին։ Խեղճի վախը մինչեւ էսօր չափում են։ Նախնական չափումներով այն կազմել է 13 մետր։ Ընդամենը մեկ ու կես մետր է պակասում` Գինեսի ռեկորդների գիրք ընկնելու համար։

  9. Tatevik Tatevik Մարտի 7, 2011

    ֆռուզինկն այստեղ լիներ, կասեր, — Է, հե հեեե՜յ…

  10. lurer.net lurer.net Մարտի 7, 2011

    ՀՈՒՄՈՐ armcomedy- Հայլուր՝ «Ժառանգության» հարձակումը խաղաղ իրավապահների վրա…

    ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԼՈՒՐ – Մարտի 3-ին կառավարության շենքի դիմաց “Ժառանգություն” կուսակցության պատգամավորները ավազակային հարձակում են գործել խաղաղ հավաքված իրավապահների վրա: Մի քանի իրավապահ ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց: Դեպքի առնչությ…

  11. Sergey Sergey Post author | Մարտի 7, 2011

    @Դանիել
    դե չեն ուզում էդքան վատ երևա Ժառանգությունը, Դանիել ջան

  12. Sergey Sergey Post author | Մարտի 7, 2011

    Սևակ :

    Այո, ես ականատես եմ: Դա ահավոր էր: Հայ ոստիկանների համար պիտի արձաններ կանգնեցնել, նրանց համար պիտի սրբապատկերներ ստեղծել… դրանք սուրբ մարդիկ են, ՍՈՒՐԲ ու կույս:

    Ահավոր էր… Փոստանջյանը անցավ բոլոր թույլատրելի սահմանները: Փոխանակ ինչ-որ մի տղամարդու ու էդ տղամարդու մոր ստրուկը լինի, հելել ոստիկան ա ծեծում փողոցներում…

    Հրկիզե´լ նման անբարո մարդկանց, կախե´լ բոլոր “անբարոյականներին”… (Լուրջ չընդունեք :D )

    դե 21-դ դարն ա արդեն, ինչ անենք..

  13. Homo Obscurissimus Homo Obscurissimus Մարտի 8, 2011

    էէէէէէէէ, սենց չեղավ, քաղաքակիրթ ու բանական ժողովուրդ, առաջարկում եմ ստեղծել “Ոստիկանների-ռազմական ու նենց հասարակ, հատուկ ջոկատայինների, կգբ-իշնիկների….ու կարճ ասած ուժային կառույցները ներկայացնող բոլոր իրավապահների” իրավունքները պաշտպանող ՆՋՕ, հաստատ պետությունը կսուբսիդավորի, դե ոնց ել լինի ըստուց ընդուց գռանթ էլ կկպցնենք: Պաշտպանենք մեզ պաշտպանողներին, տեր կանգնենք մեր վճարած հարկերին ու թույլ չտանք կակոյ նիբուդ պատգամաորներին օրինական նկրտումներից ելնելով ստորացնել նրանց………..ըթս, ըթս.
    Մի քանի բառ էլ կառուցվածքից…նախ կարելի է հրավիրել հոգեբան, բնականաբար, հետո անպայման նյարդաբան, շատ կարևորա մաշկային-վենորոլոգը ու վեներոլոգը առհասարակ, և ուրոլոգ, որպեսզի ստուգվի հետընթացի բոլոր ճանապարհներիը………….

  14. Վանիկ Վանիկ Մարտի 8, 2011

    Կենտրոնական բանկի Սպանդարյան մասնաճյուղում բացվել է հաշվեհամար` Ժառանգության պատգամավորներից տուժած ոստիկաններին հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով։ Գումարները կարող եք փոխանցել առձեռն` փոխարենը մի քանի ժամով փողոցային առեւտրով զբաղվելու թույլտվությամբ։ Թախանձագին խնդրում ենք ՀԴՄ կտրոններ չփոխանցել, նամանավանդ` չշահած։

  15. Lika Lika Մարտի 30, 2011

    verchna… :)))

  16. tigran tigran Մայիսի 30, 2011

    Մենք ոստիկաններով կառավարության շենքի դիմաց խաղաղ քննարկում էինք Վոլտերի ազդեցությունը ֆրանսիական ռենեսանսի վրա)))))))))))))))))))))))երբ… մեջքի հետևից զգացի հարված: Երբ շրջվեցի, տեսա Զարուհի Փոստանջյանի ահասարսուռ հայացքը.. հաջորդ բանը, որ հիշում եմ՝ արթնացա հիվանդանոցում:”)))))))))))))))))))))))))Bravo,verchna!!

Մեկնաբանությունները փակ են.