Press "Enter" to skip to content

Երիտասարդ օլիգարխների դպրոց

օլիգարխ
Սաներին սովորեցնում են լեզու գտնել իշխանությունների հետ

Երևանում իր դռներն է բացել երիտասարդ օլիգարխների դպրոցը, որը նպատակ ունի դաստիարակել XXI դարի Հայաստանին վայել պատանիներ: Դպրոցը հայտեր է ընդունում 14-18 տարեկան երիտասարդներից և արդեն ստացել է շուրջ 50000 դիմում, Երևանից, մարզերից և նույնիսկ հեռավոր Սփյուռքից: Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրություն, կենսաչափական տվյալներ (քաշը, վզի հաստությունը), երաշխավորագիր գործող օլիգարխից կամ զանգ շատ վերևից:

Դպրոցի տնօրեն Սամսոն Գրպանյանը բացատրեց ինչու էր նման դպրոցի ստեղծումը անխուսափելի` «Յուրաքանչյուրս ցանկանում է, որ իր երեխան բարվոք կյանքով ապրի, պաշտպանված լինի, հաջողակ լինի, իսկ Հայաստանում այդ ամենի համար պետք է օլիգարխ լինել: Տեսեք` երբ ԽՍՀՄ-ում մանուկները երազում էին մարզիկ, տիեզերագնաց կամ դերասան դառնալ` բացվում էին համապատասխան խմբակներ: Մեր երեխաներն էլ երազում են օլիգարխ դառնալ:»

Նախքան դասընթացների մեկնարկը հատուկ պատրաստված հոգեբանները մեկ շաբաթվա ընթացքում որոշում են յուրաքանչյուր աշակերտի ապագա մականունը, որից նա ամբողջ կյանք անբաժան պետք է լինի: Լավ օլիգարխ լինելու բոլոր անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները դպրոցի սաները ձեռք կբերեն ինտենսիվ ուսուցումների միջոցով: Ժամանակակից ինտերակտիվ ուսուցման մեթոդաբանությամբ սաները կուսումնասիրեն ապագա օլիգարխին անհրաժեշտ առարկաներ` «կլանաշինություն», «հարկախուսափում», «մաքսազերցումը լոխերի համար է», «թվաբանություն» և այլն: Դասընթացները վարելու են լավագույն մասնագետները հարկային մարմիններից, կառավարությունից, ուկրաինական ստրիպ կլուբերից և այլ գերատեսչություններից: Բոլորը արդեն առնվազն մեկ սերունդ օլիգարխներ են պատրաստել: «Լավագույն սաներին ուղարկելու ենք պրակտիկայի ՀՀԿ և ԲՀԿ կուսակցություններ: Հատուկ պայմանավորվածություն ունենք նաև Եդինայա Ռոսիյա կուսակցության հետ` փորձի փոխանակման համար», — նշեց Գրպանյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոծյանը ողջունեց նախաձեռնությունը և հույս հայտնեց որ նա շարունակական կլինի: «Ես շատ եմ կարևորում նմանատիպ ուսումնական հաստատությունների ստեղծումը: Ցավոք մեր դպրոցները երեխաներին չեն պատրաստում իսկական կյանքի համար, իր բոլոր դժվարություններով, չեն տալիս նեղ գործնական գիտելիքներ: Ես արդեն հրաման եմ տվել պատրաստել օլիգարխիալոգիայի մասնագիտական ԲՈՒՀ-ի հայեցակարգ:» Որոշակի նախանձով դպրոցի մասին արտահայտվեց քաղաքագետ Արտակ Շաքարյանը, ով տարիներ շարունակ դասավանդում է «Երիտասարդ առաջնորդների դպրոցում»`«Մեր մոտ էլ է այս տարի ընդունելություն, բայց մենք ընդամենը 400 դիմում ստացանք: Որտեղ 50000, որտեղ 400: Պետք է մենք էլ մի բան փոխենք ուսումնական ծրագրում, թե չէ նկարչական դպրոցների պես կփակվենք: Մի գուցե վերաորակավորվենք ու սկսենք թրաֆիկինգի մասնագետներ պատրաստել…ասում են պահանջված շուկա է:»

ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը պահանջագիր է պատրաստել, որով խնդրում է դադարեցնել սեռական խտրականությունը և դպրոց ընդունել նաև աղջիկներին: Մի շարք միջազգային կամզմակերպություններ միացել են ԵԱՀԿ-ին և ստորագրել պահանջագրի տակ: «Սաների առնվազն 25% պետք է լինեն աղջիկներ, քանի որ Հայաստանում կին օլիգարխների ընդգծվաց պակաս կա», — ասվում է ՀՀ վարչապետին հանձնված նամակում:

Դպրոցում նաև հատուկ ուշադրություն է տրվում ապագա օլիգարխի ֆիզիկական կեցվածքին: Առաջին իսկ ամսվա ընթացքում  սաները պետք է ընտրեն, թե օլիգարխի որ տիպին են պատկանելու` բոյով-ջանով, թե կոլոտ ու չաղ: Համապատասխան մասնագետները բոդիբիլդինգի և սումոյի ֆեդերացիայից անց են կացնելու պարապմունքներ: Մենք փորձեցինք զրուցել սաներից մեկի հետ` 15 ամյա Ցոգոլ Վաչիկի հետ, սակայն նա մեզ շատ կոպիտ մերժեց և հստակ նշեց, թե ուր կարող ենք մտցնել խոսափողը: Վաչիկը դպրոցի լավագույն սաներից է և, տնօրենի խոսքերով, Հայաստանի ամենահավանական պայծառ ապագան:

25 Comments

  1. Edgar Edgar 18/02/2011

    Paycar apaga.

  2. Narek Narek Post author | 18/02/2011

    @Edgar
    Ցանկանում էս դիմե՞լ

  3. Arman Arman 18/02/2011

    А ест экспресс курсы, ну за бабки конечно же?

  4. Narek Narek Post author | 18/02/2011

    @Arman
    Qez karanq bodybuilding scholarship dzevakerpenq

  5. Arman Arman 18/02/2011

    @Narek
    Сперва подумай потом говори, я же сапраглух лрагрох, могу и в морду дать 🙂

  6. Turkaget Turkaget 18/02/2011

    լսեք, բայց օլիգարխների դպրոցի առարկաները դուրս եկան… գուցե մեր մրցունակությունը բարձրացնելու համար մեկ մեկ այնտեղից հրավիրյալ դասախոսնե՞ր վարձենք….

  7. Turkaget Turkaget 18/02/2011

    տրաֆիկինգի միտքն էլ վատը չի…. ես առաջարկում եմ Միջազգային տրաֆիկինգի մենեջմենթի դպրոց բացել…. պարզապես այստեղ “մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին” շարժման հետ խնդիրներ կլինեն… եթե միջազգային կրիմինալի մեջ ենք մտնում, ուսուցումն էլ պետք է ռուսերեն ու անգլերեն լինի` արևելյան մեկ լեզվի պարտադիր ուսուցանմամբ` ըստ մասնագիտացման….

    Լսեք, իսկ եթե ռուսականա մաիային գրանտ ներկայացնենք, տեսնես կհովանավորե՞ն…. ի՞նչ խորհուրդ կտաք;;;)))))

  8. Narek Narek Post author | 18/02/2011

    @Turkaget
    Արտակ ջան էսօրվա օրվ ռուսներից մազ պոկելն էլ ա քյար: ներկայացրեք )))

  9. Lia Lia 18/02/2011

    Ya, lav a — lav, hay axjiknern el en arden oligarx darnum… Nor serndin paytsar apaga e spasum… Es ur enq gnum??? Karox a verjn a ekel a?!

  10. Քննադատությանը կողմ եմ, բնականաբար: Առաջարկում եմ ստեղծել «Երիտասարդ հուսահատների ու տխուրների դպրոց», որտեղ կսովորեցնեն «երգիրը երգիր չի» թեորիայի հիմնասյուների մասին, հնարավորինս կփորձեն խուսափել օտարալեզու մնացորդներից մայրենիում, այդ թվում նաև «օլիգարխ» բառից, որն ի սկզբանե հայեցի չէ: Շարունակելով միտքը, կարծում եմ, պետք է ժամանակին ստեղծենք երիտասարդ պոպուլիստի ու հակաօլիգարխ աղքատ դիպլոմավորի ակումբներ մայրաքաղաքում:

    Ժամանակին հրապարակված հոդված է 🙂

  11. Turkaget Turkaget 18/02/2011

    Գևորգ ջան, <> տեսությունն արդեն արդի քաղաքագիտական մտքում համարվում է հիմնարար ուղղություն, վերջերս նույնիսկ թեկնածութական էին պաշտպանում այդ թեմայով…@Գևորգ Ավետիքյան

  12. Turkaget Turkaget 18/02/2011

    ի նկատի ունեի “երգիրը երգիր չի” տեսությունը…@Turkaget

  13. Lia Lia 18/02/2011

    bayc inchu voch…???

  14. Aibengim Aibengim 18/02/2011

    Xndum em shtap hraparakeq Eritasrd Oligarxneri dproci heraxosy kam web-kaiqy. Es erku aghchik unem voronq im kianqic hiastapvac uzum en oligarx darnan.Es astghaban em, gitutiunneri doktor.Unem hraparakc 2 mecacaval ashxatutiun ev mot 90 hodvacner. Im amsekan ashxatavrdzne 46000 dram. Im aghchiknery ev kinys nuinisk amannery tany chen lvum i boghoq im bebasharutiuan…. ete im jamanky ancel e… vochinch indz qich e mnacel aprel… meka mi or sovic mernelu em gone erexeqys prkven !!! Xndum em…. CHE PAHJUM EM SHATP TVEQ INDZ DPROCI HAMARY!!!

  15. mARd mARd 19/02/2011

    չգիտես ինչի երեխեքին մենակ ՀՀԿ ու ԲՀԿ են ուղարկում, ասա ՀԱԿ ինչի չեք ուղարկում?:Ճ

    • Narek Narek Post author | 19/02/2011

      ՀԱԿ մի քանի անգամ ուղարկեցինք, հետո սկսեցին էդ երեխեքին հետապնդել-շմետապնդել, երեխքն էլ չուզեցին

  16. mARd mARd 19/02/2011

    լաավ է, իրանք էտ կարգի օլիգարխներին դեմ են հա՞, բայց իրանց մեջ էլ կան մի 2 հոգի, թե տենց չի՞

  17. Narek Narek Post author | 19/02/2011

    @mARd
    Բայց ես չասեցի չկա, ես ասեցի եղածներին հետապնդում են դրա համար սաներին էլ չեն ուղարկում։ ))) սենց հարցերում ուշադրությունա պետք

  18. Ծովինար Ծովինար 21/02/2011

    Դատելով Ցոգոլ Վաչիկի օրինակելի վարքից՝ ոնց որ թե ուսումնական ծրագիրը ներառում է նաեւ “հայհոյախոսություն” առարկան, հա՞ ))
    Հայհոյախոսությունը էս օրերին ամենաակտուալ թեման է՝ լրագրողը օլիգարխ է դատում դրա համար…

  19. Ծովինար Ծովինար 21/02/2011

    Հա, մեկ էլ սպանիչ էր ՖԲ-ում էս հոդվածը տեղադրողների քանակը, որն աննախադեպ աճ է մյուս հոդվածների նկատմամբ: Աչքիս ոմանք լուրջ են ընդունել ու արդեն վզաչափ գործիք են պատվիրել, որ թղթերը լրացնեն, դիմեն :))

  20. Ծովինար Ծովինար 22/02/2011

    Իիի, տեսե՞լ եք՝ ինչ եք արել նկարի հետ… Մուկը պահում ես Շաքարյանի վրա, գրում է Աշոտյան :)))

  21. niceman niceman 24/02/2011

    տղերք Webisode–ներ լինելու՞ են, սպասե՞նք

    • Narek Narek Post author | 24/02/2011

      Anpayman klinen. U shutov

  22. Հայկ Հայկ 11/03/2011

    Нда… Շատ հետաքրքիր հոդված էր, ու շատ մոտ իրականությանը… Նույնիսկ մի քիչ տխրեցի!
    Առաջարկում եմ մի երկու խոսք էլ ավելացնել ռուսաց լեզվի դասավանդմանը նշյալ դպրոցում, որ ընդհանրապես սաները նեղություն չքաշեն…
    Մեկ էլ խնդրանք, մի փոքր ավելի ծավալվեք… 2-3 օրը մեկ մի լուր հերիք չի! Կներեք, օրն է ստիպում…
    Շշեք, Շշեք, մինչև վերջ!

Մեկնաբանությունները փակ են.