Yerevan City-ն խոստանում է 2011-ին զգալիորեն բարելավել կեղծ օղիների որակը

"Մեր կեղծ օղիները որակապես լավագույնն են Հարավային Կովկասում"

ԵՐԵՎԱՆ – Հայաստանի խոշորագույն սուպերմարկետների ցանց Yerevan City-ն երկուշաբթի օրը լրագրողներին ներկայացրեց իր հեղափոխական ծրագիրը ալկոհոլի շուկայում՝ 30%-ով բարելավել կեղծ օղիների որակը: «Մեր նպատակն է առավելագույն որակ ապահովել աշխարհի ճանաչված օղիների նմանակումների մեջ», մամլո ասուլիսի ժամանակ նշեց ցանցի ներկայացուցիչը:

Yerevan City-ի դուստր ձեռնարկություն «Ալեքս Գրիգ»-ը բազմիցս քննադատվել է հայաստանյան շուկան ցածրորակ կեղծ օղիներով ողողելու համար: Այս քայլը դիտարկվում է որպես պատասխան այդ քննադատությանը, ինչը  ողջունվել է սպառողական խմբերի կողմից:

Ընկերության ներկայացուցիչ Կարինե Նալչիկյանը բացատրեց նոր ռազմավարությունը. «Ալեքս Գրիգ ընկերությունը միշտ ձգտել հայ սպառողին մատուցել օրիգինալին հնարավորինս նման միջազգային օղիների նմանակումներ, որոնք լիցքավորվում են մեր ընկերության լավագույն նկուղներում:»

“Մեզ հաջողության գաղտնիքը հիմնված է հետևյալ գաղափարների վրա.

Լավագույն
Ֆիլտրած
Իրատեսական
Կայֆոտ”, Հավելեց Կարինեն:

Նալչիկյանը ներկայացրեց  ընկերության ծրագրերը որակի բարելավման հարցում. “Չնայած արդեն արձանագրված հաջողությունների, մենք ձգտում ենք ավելի մեծացնել սպառողների գոհունակությունը: Մենք նախատեսում ենք այս տարվա մարտից լիովին դադարեցնել թունավոր և նույնիսկ ոչ թունավոր, բայց բավական տհաճ լցոնումները մեր օղիների մեջ:»

Միակ բացասական ազդեցությունն է քնկոտությունը և հանկարծմահը

«Մենք լուրջ ինքնաքննադատությամբ ենք մոտենում խնդրին», շարունակեց Նալչիկյանը, «արդեն ազատված են աշխատանքից բոլոր անբարեխիղճ և անփորձ կեղծողները: Հիշեցնենք, որ 2009-ին մենք լուրջ պատժամիջոցներ սահմանեցինք օղու մեջ միզող անբարեխիղճ աշխատակիցների նկատմամբ, ինչի արդյունքում մեկ տարվա մեջ գործից ազատվեց աշխատակազմի  75%-ը: Այսինքն` տեղի ունեցավ զգալի սերնդափոխություն, ինչը թույլ տվեց օղարտադրության մեջ սկսել երկրորդ սերնդի կեղծումները:»

A1+-ի լրագրողի այն հարցին, թե արդյոք նախատեսվում է բացի որակի բարձրացումից նաև ընդլայնել տեսականին, Yerevan City-ի ներկայացուցիչը պատասխանեց՝ «Այո, ուրախ եմ տեղեկացնել, որ այս տարի մենք նաև նախատեսում ենք կեղծել ավելի բարդ ալկոհոլային ապրանքատեսակներ: Մայիսից շուկա կմտնի Havana Club ռոմը և Grant’s վիսկին, որը գրեթե հնարավոր չի լինի տարբերել օրիգինալից, իսկ ամռանը կարտադրենք նաև կեղծ Թեկիլա:»

Ընկերության ներկայացուցիչը խոստովանեց, որ թեքիլան և ռոմը բավական բարդ խմիչքներ են կեղծելու տեսանկյունից, ինչը չի բացառում, որ առաջին մի քանի ամսվա ընթացքում կարող են լինել աղեստամոքսային թյուրիմացություններ և անակնկալներ: «Սակայն մենք հոգացել ենք նաև դրա մասին. Մենք ստեղծել ենք թեժ գիծ, որով կարող են զանգահարել բոլոր թունավորվողները և անվճար ստանալ առաջին բուժօգնություն հեռախոսով: Ուշադրություն՝ օգնությունը անվճար է լինելու: Իսկ կրկնակի թունավորման դեպքում մենք քաղաքացուն կտրամադրենք մեկ շիշ անվճար խրախուսանվեր արդեն փորձված կեղծ օղիների շարքից», նշեց էդ կինը:

Շրջանառվող լուրերի համաձայն Yerevan City-ն հաջորդ տարի ծրագրում է մտնել նաև կեղծ մսամթերքի շուկա, ինչի համար արդեն Հայաստան են բերվում լոբու լուրջ պաշարներ:

12 Responses to Yerevan City-ն խոստանում է 2011-ին զգալիորեն բարելավել կեղծ օղիների որակը

  1. Pingback: Mad Hab via Facebook

  2. Pingback: Tsovinar Nazaryan via Facebook

  3. Kornelij says:

    Gardash
    Adash
    Patrontash

  4. Pingback: Gayane Yeghiazaryan via Facebook

  5. Pingback: ArmComedy.com via Facebook

  6. Pingback: Gayane Yeghiazaryan via Facebook

  7. Pingback: Tweets that mention Armenian Comedy News Network » Yerevan City-ն խոստանում է 2011-ին զգալիորեն բարելավել կեղծ օղիների

  8. Էդդ says:

    էդ կինը նշեց նաև, որ

    2012-ին նախատեսվում է գնորդների ԶԴԱՉԻՆ տալ կեղծ թղթադրամներով:

  9. Tigran qeri says:

    Axper jan, da oxi chi, ail iskakan qimikat.

  10. Edgar says:

    Bayc bavakanin lav kliner ete nmanorinak qayleri dimer Samon… el kaloshi ham cher ga oxineric.

  11. Gams says:

    Շրջանառվող լուրերի համաձայն Yerevan City-ն հաջորդ տարի ծրագրում է մտնել նաև կեղծ մսամթերքի շուկա, ինչի համար արդեն Հայաստան են բերվում լոբու լուրջ պաշարներ:

    Isk inchi myus tari? Shutvanic arden mtel a! Ete texyak cheq, apa “Моя семья” msamterqn el nuyn nkuxneric a tsagum, inch vor ev very nshvac oxinery…! :)