Press "Enter" to skip to content

Ամանորյա մաղթանքներ 2011

Էլիտար, աննախադեպ, սակայն գլամուրից զերց մաղթանքներ

Մաղթում ենք, որ բոլոր վարչապետերը ստանան իրական իշխանություն այլ ոչ միայն լանչի ժամ որոշելը:

Մաղթում ենք Ձեզ, որ եթե նոր տարուց առաջ ասեք «ուֆ էս տարի էլի սաղ նույն բաները չենք դնելու, ոչ մի բուդ, ոչ մի բլինչիկ ու հատկապես ոչ մի պասուց տոլմա…» ուժեր գտնեք այդ որոշումը մինչև վերջ տանելու։

Մաղթում ենք, որ ձեր հանդիպած բոլոր ռուս սկինհեդերը լինեն մազերով ու ինտելիգենտ:

Մաղթում ենք, որ եթե բացօդյա վայրում լացեք, ձեզ ոստիկանները բերման չենթարկեն «էմո» հոդվածով այլ թաշկինակ առաջարկեն:

Մաղթում ենք, որ էլ կյանքում, երբեք ոչ մի դեպքում «մեր բակը» սերիալից 1 րոպե անգամ չտեսնեք։

Մաղթում ենք, որ Մեկ Ազգի պաստառներից չպարզվի, որ դուք նախկին բռնակալի կամակատար եք կամ «ռագանոսեց»:

Մաղթում ենք Ձեզ, որ եթե Ձեր մասին գրեն Վիկիլիքսում, ապա դուք միշտ լինեք Բեթմենը և երբեք Ռոբինը

Մաղթում ենք, որ Շուշանը շարունակի հոգալ ձեր մասին ամեն օր նաև հաջորդ տարի:

Մաղթում ենք Ձեզ, որ երբ Յութուբում երկար տեսանյութը լրիվ լցվել է ու ուզում եք «ֆուլ սքրին» տաք էտ բացվածը չկորի։

Մաղթում ենք, որ Պլասիդոյի համերգներին ձեր կողքը մոտակա տաս մետրի վրա մարդ նստած չլինի:

Մաղթում ենք Ձեզ, որ հրաժարականների ալիքի տակ չընկնեք՝ մեզ դեռ պետք են հոգեպես առողջ մարդիկ։

Հ․Գ․՝Ու քանի, որ մենք մի փոքր արձակուրդ ենք նվիրել ինքներս մեզ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հետևյալ տեսանյութը։

Մեկ մեկնաբանություն

  1. Tatevik Tatevik 16/01/2011

    😀

Մեկնաբանությունները փակ են.