• Հիմնական
  • Բոլոր թողարկումները
  • Ֆիլմեր
  • Stand Up ելույթներ
  • Գրքեր
  • Հետադարձ կապ
  • Հերքում

ArmComedy

ավելի քան 80% ճշմարտություն

  • Լուրեր
  • Քաղաքական
  • Տնտեսություն
  • Սոցիալական
  • Միջազգային
  • ShowBiz
  • Նկարներ
  • English

Հայկական էստրադայի աստղերի համերգը Լուսնի վրա չի կայանալու

November 12, 2010 by Narek

Լուսնի հայ համայնքը չոր ու կոպիտ էր

Դեկտեմբերի 18-ին Լուսնի վրա նախատեսված հայկական շոու բիզնեսի աստղերի համերգը չի կայանալու: Հիշեցնենք, որ Լուսնի վրա կայանալիք համերգում պետք է երգեին հետևյալ մեգա և սուպեր աստղերը` Նունե Եսայանը, Հասմիկ Կարապետյանը, էն սենց փոքր-մոքր բիլանոտ տղեն և  Արտաշ Ասատրյանը: Համերգի չեղարկման պատճառը պարզելու համար մենք կապնվեցինք աստղերի հետ: Արտաշ Ասատրյանը մեզ տեղեկացրեց, որ` «Ես տենց առարնձնապես սլուխ կամ ձայն չունեմ, բայց ոգևորված էի համերգին մասնակցելու: Բոլոր տոմսերը արդեն շատ վաղուց վաճառվել էին: Քանի որ սա մեր առաջին համերգը պետք է լիներ Լուսնի վրա, այնտեղի հայկական համայնքը անհամբեր սպասում էր մեր համերգին, էնպես որ ֆինանսական ոչ մի խնդիր չկար:»

Խոսեցինք Նունե Եսայանի հետ, ով մեզ որոշակի պարզաբանումներ տվեց` «Պատաճառը այն էր, որ նրանք մեզ չեն թողնում «պլյուս» երգել» – պատմեց վրդովված երգչուհին – «Սա, ո՞ր դարն ա, որ գնանք ու համերգին մեզ կենդանի ձայնով ճղենք: Ախր պարզից էլ պարզ ա, որ 4 երգիչ ենք, ամեն մեկիս ձայնի համար «զվուկովիկը» պետք է ամեն անգամ փոխի կարգավորումները: Բարբարոսներ…»

«Այ էդ կենդանի երգելու պահանջը ես չեմ հասկնում: Ախր, որ CD-ն միացնենք համ ավելի լավ կհնչի ձայնը, համ մեզ ավելի հեշտ կլինի, համ երաժիշտների վրա անկապ փող չենք ծախսի…Մի խոսքով մարդկանց էս կենդանի ձայնով տարվածությունը մի տեսակ անառողջ ա ինձ թվում» – ավելացրեց Հասմիկ Կարապետյանը:

էն սենց փոքր-մոքր բիլանոտ տղեն

«Ես տենց էլ չհասկացա ինչ եղավ, ինչի չենք գնում» – մեզ հետ զրույցում խոստովանեց էն սենց փոքր-մոքր բիլանոտ տղեն – «ինձ ընդհանրապես վերջի պահին զանգահարեցին, երբ պարզվեց, որ տիեզերանավի մեջ մի քիչ ավելորդ տեղ ա մնացել: Ափսոս, ահագին տրամադրված էի գնալուն: Ճիշտ է վտանգ կար` համերգի ընթացքում ինձ պետք է շղթայով բեմին կապեյին թույլ ձգողական ուժի պատճառով, բայց ես պարաստ էի  դրան՝ ամեն օր Լուսին չես գնում:»

Լուսնում համերգ կազմակերպած սփյուռքահայերը շարունակում են համառ մնալ և պահանջել միմիայն կենդանի հնչողություն, իսկ հայ էստրադայի աստղերը արդեն ունեն բազմաթիվ հրավերներ Գլենդելից, Հալեպից և Տավուշի մարզի Խնձորաշատ գյուղից, որտեղ հանդիսատեսը պատրաստ է վայելել մեգա և սուպեր աստղերի բերանը ռիթմիկ բացել-փակելը:
[ad#Google Adsense Horizontal]

  • Tweet
  • WhatsApp
  • Email

Filed Under: Լուրեր, ShowBiz Tagged With: աստղեր, երգ, էստրադա, հայկական շոու իզնես, Արտաշ Ասատրյան, պլյուս, Լուսին, Նունե Եսայան, Հասմիկ Կարապետյան

Comments

  1. MoonWalker says

    November 14, 2010 at 22:45

    “էն սենց փոքր-մոքր բիլանոտ տղեն” :DDDD
    բայց “պոլուֆաբրիկատ”-ը ավելի լավ բնորոշում կլիներ :DDDD

  2. anulikk says

    November 26, 2010 at 12:39

    աաաաաա ինչ լավն էր 😀

 Facebook Twitter YouTube RSS

Ամենաթարմ թողարկումը



Եղանակ

22.04.2018 °C

Ամենաընթերցվածը

  • Մադոննան մոտենում է Հայաստանում համերգ տալու տարիքին
  • Օրինաց Երկիրը կրկին կվերանվանվի Հայկական Վերածնունդ
  • Ձախլիկ մերսողների մուտքը Հայաստան կարգելվի
Կայքի նյութերի տպագիր հրատարակումը թույլատրվում է միմիայն հեղինակների համաձայնության պարագայում: Էլեկտրոնային հրատարակման (repost)-ի դեպքում թույլատրվում է օգտագործել նյութի կեսը, իսկ նյութը ամբողջովին ընթերցելու համար ակտիվ (hyperlink) հղում տալ www.armcomedy.com կայքին:
ArmComedy-ն երգիծական լուրերի կայք է: Նյութերում նշված բոլոր կերպարները, մարդիկ, երկիրները, պետական մարմինները, կազմակերպությունները, ընկերությունները, կուսակցությունները, դեպքերը մոգոնված են իսկ նմանությունը` զարմանալի զուգադիպություն:

Copyright © 2018 · Magazine Pro Theme on Genesis Framework · WordPress · Log in

loading Cancel
Post was not sent - check your email addresses!
Email check failed, please try again
Sorry, your blog cannot share posts by email.