Press "Enter" to skip to content

3 նախարարություն պայքարում են «Ոսկե Ծույլիկ» մրցանակի համար

«Պետք է ուրախանալ, որ մեր նախարարությունը պարապ է»

ԵՐԵՎԱՆ – Տարիներ շարունակ մի քանի ՀՀ նախարարություններում մարդիկ ավելի պարապ–սարապ են նստած քան ուրիշ ՀՀ նախարարություններում։ Աղետների և արտակարգ իրավիճակների ընդգծված բացակայության պատճառով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հավակնում է ՀՀ կառավարության «Ոսկե ծույլիկ կամ ամենատալդա գերատեսչություն» ամենամյա մրցանակին` հետևում թողնելով բնապահպանության և սփյուռքի` նույնպես ոչ շատ ծանրաբեռնված նախարարությունները։

Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը ArmComedy–ի հետ զրույցում ասաց՝ «Թու–թու–թու։ Փառք Աստծո, որ մենք գործ չունենք,

ես կարծում եմ յուրաքանչյուր հայ պետք է ուրախանա այդ փաստից։ Ակնհայտ է, որ մեր նախարարության պարապությունը երկրի զարգացման գրավականն է, և հիմարություն ու դաժանություն կլինի ցանկանալ, որ մենք անելու գործ ունենանք»:

Սփյուռքի նախարարությունում մեզ խոստովանեցին, որ տեղյակ են այն փաստի մասին, որ արտակարգ իրավիճակների նախարարությունն է մրցանակի ամենահավանական հաղթողը։ «Մեր հետ ընկնելը օբյեկտիվ և մեզանից անկախ գործոններով էր պայմանավորված։ Մինչև մայիս մենք էինք առաջատարը, սակայն մայիսից հետո ամբողջ քաղաքը սփյուռքահայ լցվեց, և ինչ թաքցնեմ՝ ստիպված էինք մի փոքր աշխատել։ Երբ զբոսաշրջիկների հոսքը դադարի հոկտեմբերին, մենք ամեն ինչ կանենք առաջնորդի դիրքը վերականգնելու համար, մասնավորապես կջրենք Երևանի կենտրոնում անհայտ սփյուռքահայի արձանի բացման պլանները։» – ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

«Թեղուտի անտառը մի փոքր էլ կոչնչացնեն ու վերջ»
«Թեղուտի անտառը մի փոքր էլ կոչնչացնեն ու վերջ»

Մրցանակի 3–րդ հավակնող ՀՀ բնապահպանության նախարարություն զանգին երկար ժամանակ հետո պատասխանեց մի քնաթաթախ ձայն։ Քնաթաթախ ձայնը ասաց, որ այս տարի մրցանակը տանելու հույս չունեն, քանի որ՝ «Դե մի քանի այգի պետք է կտրվի այս տարի ու էդ Թեղուտի անտառը, ու մենք էլ պետք է չտենալու տանք։ Իսկ էդ շատ դժվար ու ինչ որ տեղ հոգնեցնող աշխատանք ա, տենալու չտալը։»։ Մեր առաջարկին` փորձել կանխել այգիների և անտառի ոչնչացումը, քնաթաթախ ձայնը ասաց՝ «հումորների ժամանակ չունենք, հազիվ աչքներս կպել էր։»

Այսպիսով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը արդեն պատրաստվում է մրցանակը տանելու կապակցությամբ երեկույթին, սակայն առանց եռանդի, որ հանկարծ չասեն` սրանք գործ են անում։ Նախարար Շահգելդյանը հավելեց ՝ «Մրցանակը տանելու համար պարզապես թամբալություն անելը բավարար չէ։ Մեր գաղտնիքը նրանում է, որ մենք մի քայլ առաջ ենք արել, և ոչ միայն չենք աշխատում այլ մի փոքր էլ վնաս ենք հասցնում։ Օրինակ անցած ամիս մեր արագ արձագանքման բաժնի տղաներին հաջողվեց մինչև վերջ անցնել Zuma խաղը։ Հիշեցնեմ, որ արտաքին գործերի նախարարությունը ավելի շուտ էր այդ խաղը տեղադրել, սակայն դեռ 9–րդ աշխարհից այն կողմ չէր անցել, իսկ Վարդան Օսկանյանի գնալուց հետո արդեն դժվար էլ անցնեն։ Մեր կադրերի բաժինը եռապատկեց իրենց ընկերների քանակը «օդնոկլասնիկի» կայքում ու նման շատ նվաճումներ ունեցանք։»

[ad#Google Adsense Horizontal]

6 Comments

  1. Arman Arman Սեպտեմբերի 14, 2010

    Нарек, мы просто обязаны предоставить новые игры для компьютеров в наши министерства. 🙂 Когда я вижу, как они до сих пор играют в Солитарес или Зуму, у меня сердце кровью обливается. Может поможем, а?

  2. Narek Narek Post author | Սեպտեմբերի 14, 2010

    @Arman
    Ага ))) вообще есть ультрарадикальная игра, которая повергнет все министерства в полный ступор World of Warcraft и все ))) время остановится

  3. Arman Arman Սեպտեմբերի 14, 2010

    @Narek
    Да ты че, цена на справки о справках взлетит в 10 раз. По ТВ будут крутить, что это азеры и турки спровоцировали колапс работы министерств 🙂 давай полайцотнее что нибудь, ну типа тетрис что ли?

  4. Narek Narek Post author | Սեպտեմբերի 14, 2010

    @Arman
    De Tertisy Zumaic ahagin hin xaxa. Davay po otraslyam, gyaxatntesutyun — Farmville, qaxaqashinutyan naxararutyun — Towner, Pashtpanutyan Naxararutyun — Call of Duty)))

  5. Shushan Shushan Սեպտեմբերի 15, 2010

    Չնայած էտքան էլ չմ հավանում ձեր գրածները, բայց չեմ կարող չխոստովանել,որ էս մեկն ինձ ուղղակի սպանեց:)))) Ապրեք, շատ լավ եք գրել: Հումորը ճիշտ էր ու տեղին: Ափսոս, որ էս ամեն ինչն էնքան ա համապատասխանում իրականությանը, որ վերջում լացդ ա գալիս….

  6. Narek Narek Post author | Սեպտեմբերի 15, 2010

    @Shushan
    Մերսի, ես ձեր գրածները շատ եմ հավանում

Մեկնաբանությունները փակ են.