By Sergey
Այս օրերին ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ըստ փորձագետների այլևս չի առաջացնում թթվաշ զգացումներ հայ ֆուտբոլիսների մոտ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետազոտության տվյալներով հայ ֆուտբոլասերների ակնկալիքները ադապտացվել են հայ մարզիկների իրական հնարավորություններին:
Արմեն Զաքարյան, ավագ սանիտար Նորքի հիվանդանոցում` «Եթե առաջ համաշխարհային խաղերը նայելիս մտածում էի ‘տեսնես Հայաստանը մի օր կհասնի այստեղ’, ապա հիմա նման մտքեր այլևս չեն խանգարում առաջնությունը վայելելուն:» Նման տրամադրությունները գրանցվել են համատարած 2010-ի աշխարհի գավաթի ընթացքում, ինչը լրջորեն թեթևացրել է ճնշումը հայ մարզիկների վրա:
Անկախացումից ի վեր Հայաստանի ֆուտբոլը ունեցել է անհաջողության բազմաթիվ փուլեր` սկսած մեծ անհաջողություններից Եվրոպայում մինչև ավելի խոշոր անհաջողություններ հայրենիքում: Սակայն հայ ֆուտբոլասերները տարիներ շարունակ խնդիրներ էին առաջացնում հայ ֆուտբոլիստների առջև` նրանցից ակնկալելով հաղթանակներ:
ՀՖՖ-ի խոսնակ Արթուր Կիրակոսյանի խոսքերով վերջին տարիներին այդ խնդիրները հարթվել են. «Այո, երկար տարիներ պահանջվեց սրան հասնելու համար: Վերջապես հայ ֆուտբոլասերների ակնկալիքները մեր ֆուտբոլից կարողացանք բերել այն մակարդակի, որը կարող է ապահովել մեր թիմը: Դա բարձ գործընթաց էր, բայց մենք դրան հասանք և արդյունքը շատ դրական է ազդում մեր մարզիկների բարոյահոգեբանական վիճակի վրա:»
Թիմի ավագ Վազգեն Լուզերյանը կիսվեց ոգևորությամբ. «Նախկինում մենք բավական ծանր էինք տանում պարտությունները և շատ խաղացողներ նույնիսկ ընկնում էին դեպրեսիայի մեջ երկրպագուների քննադատության արդյունքում: Սակայն հիմա, երբ հասարակությունը վերջապես դադարեց ակնկալել հաղթանակներ, մենք անհամեմատ հեշտ ենք տանում յուրաքանչյուր պարտություն:»
Հայաստանը ըստ փորձագետների այժմ ապրում է փորձի կուտակման փուլ, որպեսզի լուրջ հայտ ներկայացնի մեծ ֆուտբոլ հարմար պահի: ՖԻՖԱ-ի փորձագետ Անտուան Մասիլինի համոզմամբ Հայաստանը լավ շանսեր ունի մասնակցելու ֆուտբոլի համաշխարհային առաջնությանը արդեն 2080-ականների երկրորդ կեսին:
«Հնարավոր է նույնիսկ ավելի վաղ տեղի ունենա հայկական ֆուտբոլի վերելքը, եթե Ֆեդերացիան կարողանա ապահովել, որ ոչ մի ներկայիս հայ ֆուտբոլիստ չթողնի ժառանգություն և ապագա մարզիկների շարքում արգելվի ծխելը` առնվազն հարձակվողների դեպքում,» նշում է Շվեյցարացի փորձագետը: «Նշված պայմաններում Հայաստանը կարող է հավակներ լուրջ խաղերի ոչ թե 2080-ականների վերջին, այլ արդեն առաջին կեսին:»
Իսկ մինչ փորձագետները բանավիճում են, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակ չի կորցնում և արդեն հավաքում է լուրջ փորձ: Այս տարվա ֆուտբոլի առաջնության Հարավային Աֆրիկա են գործուղել ազգային թիմի երկու խաղացող, որոնց համար գնվել են տոմսեր առաջին շարքերում: Գործուղման նպատակը ֆուտբոլային նյուանսների մաքսիմալ կլանումն է և Հայաստանում դրանց վերարտադրումը:
ՀԱՀ-ում գտնվող հայ թիմի հարձակվող Արմեն Ստեփանյանը կիսվում է տպավորություններով` «Շատ հետաքրքիր է իհարկե նայել իսկական ֆուտբոլ այդքան մոտիկից: Մենք բավական բան ենք սովորում այս աշխարհի առաջնությունից, բայց եթե անկեղծ լինենք.. էտ պատրաստվել, պարապել, մարզվել` սաղ սուտ ա.. Էդ ճակատագիր ա: Եթե ճակատիդ գրված , որ պտի կրվես ուրեմն ինչքան ուզում ես պարապի մեկա ճակատագրիցդ չես փախչի:»
Dzec, verjn er!:)))
Հայ ֆոտբոլիստները բավարավում են ինչ-որ անհայտ արտասահմանյան թիմերի համար խաղալով:
Բայց զատո ամենահին կոշիկը Հայաստանում են գտել (c) :)))
«Շատ հետաքրքիր է իհարկե նայել իսկական ֆուտբոլ այդքան մոտիկից:
Չափազանց անկեղծ էր :))
Lavn er, apres Sergey
thank you. mi qich bayc vat em zgum vor etqan kpnum em mer footbolistnerin.. husov em mi or el stipvac chem lini..
karoxa ed hin koshikov hayery arajin angam football en khaxacel.
Սերգեյ ջան հուսանք, որ մի օր իսկապես մենք էլ հպարտությամբ կխոսենք հայկական ֆուտբոլի մասին… և ֆուտբոլ Express -ն էլ կսկսի լուսաբանել մեր հաղթանակները արդնեն իսկ Հայաստանյան առաջնությունների համար հատկացված էջերում:
Դե ինչ, միասին հետևենք նաև 2 օր անց կայանալիք Հայաստան-Իռլանդիա խախին, և հուսանք, որ էս անգամ “ճակատագիրը մեզ կժպտա” 🙂