Press "Enter" to skip to content

Լոտոյի զոհը Ֆեյսբուքով արդարություն է փնտրում

by Narek

Նորմալ մարդը լոտոյով մեքենա է շահել

«35 ամյա Ռուբեն Սահակյանը, ոչ միայն հաջողակ է բիզնեսում, այլ նաև խաղերում», – ասում է ցանկացած մարդ, ով իմանում է, որ Ռուբենը լոտոյով ավտոմեքենա է շահել, սակայն հենց ինքը` Ռուբենը, այդ կարծիքը չի կիսում:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ռուբենին ամսագրեր գնելիս մանրի փոխարեն տվեցին Ազգային լոտոյի մի տոմս: «Կյանքում լոտո չեմ խաղացել: Չգիտեմ` ինչն է  խանգարել միջինից բարձր IQ-ն, թե՞ այն, որ այդ Ազգային լոտոյի գովազդներից մաշկս բորբոքվում է: Մի խոսքով զզվել եմ թե լոտոյից, թե էդ մանյակ լոտո խաղացողներից», – կիսվում է Ռուբենը: Չնայած իր լոտոյի դեմ հակակրանքին` Ռուբենը տոմսը վերցրեց, տարավ տուն և ի զարմանս իրեն` շահեց: Շահեց ոչ թե գումար, կամ արդուկ կամ հյութաքամիչ, այլ Toyota Corolla ավտոմեքենա:

«Ես ասեցի, որ ձև չի, մի բան սխալ եմ արել, բայց մի քանի անգամ ստուգելուց հետո հասկացա, որ իրոք մեքենա եմ շահել: Շատ էի ուրախացել, հենց նույն օրը գնացի Ազգային Լոտոյի գրասենյակ…ու սկսվեց», – պատմում է Ռուբենը: Ազգային լոտոյի գրասենյակում հաստատեցին Ռուբենի շահումը, մի քանի թղթեր տվեցին ստորագրելու և համոզեցին, որ շատ շուտով Ռուբենը կվերցնի ավտոմեքենան: Հաջորդ օրը նրան զանգեցին, կրկին շնորհավորեցին և ասացին, որ մեքենան պատրաստ է, և հենց այսօր մեքենան կբերեն բակ, թող իջնեն ամբողջ հարևանությամբ և դիմավորեն: Միամիտ Ռուբենը խնդրեց կազմակերպիչներին, որ առանց ավելորդ աղմուկի փոխանցեն մեքենան, սակայն պարզվեց, որ Ռուբենը ոչ միայն հարևաններին պետք է ապահովի, այլ նաև նկարվի գովազդային հոլովակում, որը ամբողջ երկիրը պետք է մեկ ամիս անընդհատ դիտի:

«Ասեցի` հո՞մ չեք գժվել: Ես նորմալ մարդ եմ, ընկերներ ունեմ, ծանոթներ, գործընկերներ, ոնց եք պատրկերացնում ինձ էդ շաբլոն ֆրազաները հեռուստացույցով ասելիս: Կամ էդ հարևաններին ինչի՞ պետք է գնամ խնդրեմ, որ իջնեն բակ», – բարկացել էր Ռուբենը: Երիտասարդ բիզնեսմենին «դեմ տվեցին» ստորագրած պայմանագիրը, որտեղ 6-րդ տառաչափով ասվում էր՝ «մեքենան տրամադրվում է հաղթողին այն պայմանով, եթե հաղթողը նկարահանվում է խայտառակ գովազդում:» Ռուբենի զայրույթին  սահման չկար:

«Միշտ զզվել եմ էդ մուտանտ դեմքերից, որ ասում են, որ իրանք չէին հավատում ու շահեցին, կամ միշտ հավատում էին խաղում էին ու գիտեին, որ մի օր կշահեն: Հիմա ուզում են, որ ես դառնամ դրանցից մեկը»: Ռուբենը փորձեց դիմել իրավապաշտպաններին, սակայն բոլորը հրաժարվում էին: Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը նրան խորհուրդ տվեց սուս ու փուս նկարվել գովազդում, քանի, որ նախկինում նման գործեր շատ են եղել, և վերջում Ազգային լոտոյի գովազդում նկարվել են նույնիսկ երկու բժիշկ, մի թանգարանի տնօրեն և մի ակադեմիկոս:

Հայրիկս կխայտառակվի՞

«Ես ամեն ինչ փորձեցի՝ դիմել եմ դատարան, ոստիկանություն, եվրոպական կառույցներ՝ բոլորը նույն բանն են ասում, որ պետք է նկարվեմ: Բայց ախր ոնց չեն հասկանում, որ ես չեմ ուզում խայտառակվել: Դրա համար դիմում եմ Հայաստանի Հանրապետությունում միակ արդարություն ապահովող ատյանին: Ես բացում եմ իմ խումբը ֆեյսբուքում: Վերջերս դա դարձել է Հայաստանում ինչ-որ բանի հասնելու, կամ անկապ թիթիզանալու միակ միջոցը: Սակայն ես շատ լուրջ եմ տրամադրված՝ լոտոյով շահածներն էլ են մարդ, մենք էլ ունենք իրավունքներ, և ոչ ոք չի կարող մեզ ստիպել ինքնախայտառակվել: Ես չեմ ուզում երեխաներսս այդ գովազդը տեսնեն ու մտածեն, որ պապան դեբիլ է: Միացեք իմ խմբին`  այստեղ սեղմելով: Կառուցենք արդար երկիր:»

Share

6 Comments

  1. Artak Artak Մայիսի 4, 2010

    :))))))))))

  2. Հարութ Հարութ Մայիսի 4, 2010

    «35 ամյա Ռուբեն Սահակյանը, ոչ միայն հաջողակ է բիզնեսում…

    ես ոնց ես հաջողակ չեմ հասկանում, որ պայմանագիր ստորագրել էլ չգիտես

  3. Ruzo Ruzo Մայիսի 4, 2010

    loooooool verjn er…ahahahahahaa…………..

  4. db db Մայիսի 11, 2010

    lavy cher!

  5. Edward Edward Մայիսի 12, 2010

    I thought the lotto hype would be dead by now… At least, it’s better than faith healing and motivational literature.

Մեկնաբանությունները փակ են.