• Հիմնական
  • Բոլոր թողարկումները
  • Ֆիլմեր
  • Stand Up ելույթներ
  • Գրքեր
  • Հետադարձ կապ
  • Հերքում

ArmComedy

ավելի քան 80% ճշմարտություն

  • Լուրեր
  • Քաղաքական
  • Տնտեսություն
  • Սոցիալական
  • Միջազգային
  • ShowBiz
  • Նկարներ
  • English

ՄՐՑՈՒՅԹ

March 27, 2010 by admin

Այստեղ կարող ես լինել դու

Հարգելի ընթերցողներ, մենք որոշեցինք հայտարարել լավագույն սոցիալական գովազդի գաղափարի մրցույթ: Իհարկե սոցիալական գովազդ ասելով նկատի ունենք ոչ թե հայկական հեռուստատեսության «գլուխգործոցները» այլ մեր նախկինում նկարահանված PSA-ները (սոցիալական գովազդները):

Ինչպես մասնակցել՝ մասնակցելու համար անհրաժեշտ է քոմենթներում  2-5 նախադասությունով նկարագրել Ձեր PSA-ի միտքը: Անպայման նշեք Ձեր էլեկտրոնային հասցեն:

Ինչպես է ճանաչվում հաղթողը՝ հաղթողին ընտրում է ԱրմՔոմեդին: Հաշվի են առնվում մի քանի չափանիշներ՝ որքանով միտքը բացեց, որքանով միտքը վերջն էր և որքանով միտքը մորթ էր: Բացի դրանից միտքը պետք է հեշտ նկարվի և ամենակարևորը համապատասխանի մեր նախորդ PSA-ի ոգուն: Ժյուրին շատ արդար և անկոմնակալ է՝ նույնիսկ ունենք մեր անկողմնակալությունը հաստատող փաստաթուղթ Արդարադատության նախարարությունից:

Ինչ մրցանակ է ստանում հաղթողը՝ հաղթողը նկարահանվում է իր իսկ առաջարկած PSA-ում և հավերժ անմահանում է մեր կայքի էջերում և իհարկե YouTube-ում: 2-րդ, 3-րդ տեղերի համար դեռ բան չենք մտածել, բայց կմտածենք:

Ինչպես ըմբռնել մեր PSA-ի ոգին և ոճը՝ պարզապես դիտեք ստորև բերված նախորդ 7 հոլովակները:

Հնարավոր է ներկայացնել մեկից ավելի հայտ, վերջնաժամկետն է մարտի 29-ը, իսկ հաղթողին կհայտարարենք մարտի 31-ին, որ չասեք ապրիլի 1-ի կատակ էր:

Անհամբեր սպասում ենք, կարծում ենք կարգին կտժժանք: Բոլորին հաջողություն:



  • Tweet
  • WhatsApp
  • Email

Filed Under: Սոցիալական Tagged With: contest, մրցույթ, սոցիալական գովազդ, PSA

Comments

  1. Edgar says

    March 22, 2010 at 11:48

    Shalvar@ lavna, hogeharazata 🙂 Caxiknerin ktai 2-rd tex@, internetin 3-rd.
    @ndhanrapes sax el lavn en.

  2. Էդդ says

    March 22, 2010 at 11:52

    2 հատ
    * * * * * * * *

    դուք գովազդային գործակալ եք? և մտածում եք արդյոք կարելի է ստել գովազդի տեքստում?
    դուք կարծում եք թե մարդիկ գիտեն են 7 մեգաբիթ բառակապակցության նշանակությունը??? Դուք միամիտ եք:
    -մի երկմտեք!! լկտիաբար ստեք Ձեր գովազդներում, չէ որ ոչ ոք չի ստուգում:

    * * * * * * * *

    դուք ցանկանում եք բթամիտ երևալ, ինչպես Ձեր համակուրսեցիները/համադասարանցիները?
    դուք զզվել եք Ձեր բարձր մակարդակից և այլևս չեք ցանկանում սովորել? նախընտրում եք կաշառքով ստանալ ԶԱՉՅՈՏԸ…
    -նայեք Ձեր շուրջը, բթամտությունը հաղթում է, տխմարությունը հարստացնում է, լկտիությունը գովելի է վերջապես…
    արդ!! մի ամաչեք,
    -զարգացրեք Ձեր բթամտությունը: (կամ -այցելեք «Օլիգարխ» կենտրոն բթամտության մասնավոր պարապունքների)

  3. Арман says

    March 22, 2010 at 17:00

    Уже май на дворе а вы пока не сдохли от подорожаний газа, воды и продуктов первой необходимости? Значит вы участник государственной программы по изменению демографии в Армении. Сте ми хат дамбдштам у верчум. Если вы выжили, значит вы должны быть в состоянии сделать новых детей для новой Армении.Все неудачные попытки будут засняты на видеокамеру с целью последующей оплаты.

  4. Tatevik says

    March 22, 2010 at 17:50

    Դու ԱՄԱՉՈՒՄ ես…
    որովհետև հայ ես… բայց Տերյանի “Լճակը” սովորելու փոխարեն Եվա Ռիվասի երգի բառերն ես տենդագին անգիր անում???
    Ապրիլիլ-24 ը “նշում ես” անմար կրակի մոտ”եղեռն գնալով”… իսկ փետրվարի 27-ին գնում ես “Սումգայիթ” էլի նույն անմար կրակի մոտ???
    կախվածություն ունես Facebook-ից ու Одноклассники- ից… այնտեղ ստատուսներդ գրում ես հայերեն կամ ռուսերեն, բայց անգլերեն տառերով??? մեկ մեկ էլ անգլերեն, որ բոլորին թվա, որ դու ԴԵՄՔ ես…
    friend-ներիդ ու друзья- ներիդ շարքերում լիքը ադրբեջանցի ու թուրքա … ու դու “ուղղակի” շփվում ես իրենց հետ ինչպես մարդկանց հետ ու դա քեզ նույնիսկ դուր է գալիս…???
    ՄԻ ԱՄԱՉԻ’Ր, .. ՉԷ ՈՐ ԴՈՒ ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԵՍ… ՈՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ… ու վերջապես … արդեն 21-րդ ԴԱՐՆ է …

  5. Tatevik says

    March 22, 2010 at 18:04

    VERTU…. aayyyyyaayyy :)))) LOL…

    P.S. es Armcomedy -in xorhurd ktayi vero – comment- arac andzancic astghabashkhakan gumarner gandzel dzer site um irenc link er@ teghadrelu hamar.. 🙂 )))) Che vor da taqnvac govazd e.. :)))) dra hamar el dzer 2-y 3 chi darnum… 😉 <3

    • Էդդ says

      March 23, 2010 at 10:43

      Տաթև ջան այդքան դաժան մի եղիր 🙂
      իրար լինքենք, որ blink ենք :))))

  6. armcomedy says

    March 22, 2010 at 19:13

    Nice going ))) sharunakum enq chenq dadarum )))
    Tat jan iranc saytum mer linqy enqan enq drel vor iranq arxayin karan mi tari iranc linky dnen )))

  7. Tatevik says

    March 22, 2010 at 20:34

    :))))) ayo sharunakum enq.. aveli bardzr.. chem tesnum dzer dzerqer@… 😉

  8. Lila says

    March 24, 2010 at 16:32

    PSA 05

    • armcomedy says

      March 24, 2010 at 16:46

      Zhoxovurd naxordnery chenq gnahatum, ayl nor PSAner enq horinum ))

  9. Tatevik says

    March 24, 2010 at 17:39

    De ov er xndrum vor hayeren greyiq… menq “HAYeren chenq haskanum”— menq nor eritasardutyunn enq, yo!

  10. Artak says

    April 2, 2010 at 16:39

    Նոր սերնդի շինարարներ` քանդենք օպերան, կառուցենք `Այա Թոլլա Խոմեյնիի անվան ազգային ազատագրական մզկիթ ու ողջ ապագայի սերունդները հպարտությամբ երեկոները աղջիկ կկպցնեն նրա մոտ:

  11. Artak says

    April 2, 2010 at 16:42

    Դու ԿեՊեԶեյում ես? քեզ ամեն երեկո դաժանորեն ծեծում ու նվաստացնում են մլիցեքը? ուզում են որ ստորագրես, որ տնտեսական ճգնաժամի պատճառը քո կոշկակարի բուտկում դրամարկղային ապարատ չդնելնա? Դու ունես փրկություն` ՏՌՈՒՍԻԿԻ ՌԵԶԻՆ: ԳԻՇԵՐԸ ԾԱԾՈՒԿ ԿԱԽՎԻՐ!!!

  12. Armen says

    April 2, 2010 at 23:13

    Արթնացել ես լավ տրամադրությամբ? Շորերդ մաքուր եւ արդուկված քեզ են սպասում? Քթիդ տակ երգելով գալիս ես դեպի կանգառ? Մենք կօգնենք քեզ ձերբազատվել այս ամենից:
    8 համար մառշուտկի վարորդներ

  13. Tatevik says

    April 5, 2010 at 02:12

    ես մտածում էի գոնե մեկը կարդացել է իմ գրածը … պարզվում է ոչ…:(((

 Facebook Twitter YouTube RSS

Ամենաթարմ թողարկումը



Եղանակ

22.04.2018 °C

Ամենաընթերցվածը

  • Մադոննան մոտենում է Հայաստանում համերգ տալու տարիքին
  • Օրինաց Երկիրը կրկին կվերանվանվի Հայկական Վերածնունդ
  • Ձախլիկ մերսողների մուտքը Հայաստան կարգելվի
Կայքի նյութերի տպագիր հրատարակումը թույլատրվում է միմիայն հեղինակների համաձայնության պարագայում: Էլեկտրոնային հրատարակման (repost)-ի դեպքում թույլատրվում է օգտագործել նյութի կեսը, իսկ նյութը ամբողջովին ընթերցելու համար ակտիվ (hyperlink) հղում տալ www.armcomedy.com կայքին:
ArmComedy-ն երգիծական լուրերի կայք է: Նյութերում նշված բոլոր կերպարները, մարդիկ, երկիրները, պետական մարմինները, կազմակերպությունները, ընկերությունները, կուսակցությունները, դեպքերը մոգոնված են իսկ նմանությունը` զարմանալի զուգադիպություն:

Copyright © 2018 · Magazine Pro Theme on Genesis Framework · WordPress · Log in

loading Cancel
Post was not sent - check your email addresses!
Email check failed, please try again
Sorry, your blog cannot share posts by email.