By Sergey
Երկուշաբթի հաստատվեց վերջին ամիսներին շրջանառվող լուրը` Անջելինա Ջոլին պաշտոնապես հայտարարեց հայ երգիծաբան Հովիկին որդեգրելու մտադրությունը: Անհավանական թվացող գործարքը նախատեսվում է իրականացնել արդեն մարտի վերջում: Ջոլիի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն “Հովիկի որդեգրման բանակցությունները արդեն ավարտական փուլում են Հայաստանի իշխանությունների հետ”:
Հիշեցնենք, որ հումորիստը հանդիսանում է հայ հեռուստաեթերի առավել համով կերպարներից մեկը և արդեն վաղուց է արթնացնում միայնակ ընտանիքների հետաքրքրությունը: Հովիկը, սակայն, բավական բացասական արտահայտվեց Ջոլի-Պիտ զույգի նախաձեռնության վերաբերյալ:
“Ինձ ջղայնացնում է նման անտակտությունը.. Ինչ է նշանակում` որդեգրենք Հովիկին? Ես 30 տարեկան մարդ եմ, ընտանիք ունեմ, ի վերջո հազար ու մի հեռուստածրագրի մեջ եմ: Ինչու ինձ պետք է ԱՄՆ-ից ինչ-որ մեկը գա և որդեգրի?,” կիսվեց Հովիկը լրագրողների հետ: “Չե դուք պատկերացրեք աբսուրդության աստիճանը` ինձ` եքա 30 տարեկան մարդուն, գան ու որդեգրեն? Մարդու ծիծաղն է գալիս նույնիսկ”, հավելեց նա:
Սակայն ամերիկյան կողմը բավական լուրջ մտադրություն ունի է այս հարցում և արդեն սկսել է փաստաթղթերի հավաքը: Ջոլին կոշտ արձագանքեց դերասանի դժգոհությանը` նշելով` “Ես վստահ եմ, որ Հովիկին ավելի լավ կլինի մեր առանձնատանը Լոսում: Բռեդը արդեն գնել է փափուկ շորիկներ ու կահավորել է խաղալիքներով սենյակը: Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է մեզանից լավ հոգալ այդ համով տղու բոլոր կարիքները: Ամսվա վերջում նա պետք է լինի Կալիֆորնիայում` մենք նույնիսկ արդեն պայմանավորվել ենք նրան տեղավորել լավագույն մասնավոր դպրոցներից մեկում:”
Հովիկի կողքին կանգնեցին ազգայնական ուժերը` Դաշնակների գլխավորությամբ: Դաշնակների խոսքով “մեր ազգին վայել չէ հանձնել օտարներին մեր երեխաներին: Վստահ ենք, որ կգտնվեն բազմաթիվ հայ ընտանիքներ, որոնք մեծ ցանկություն կհայտնեն որդեգրելու Հովիկին”, ասված էր ՀՅԴ մամլո հաղորդագրության մեջ:
Սակայն երգիծաբանը բավական կտրուկ արձագանքեց նաև այս հայտարարությանը` “Իմ խնդիրը ոչ թե այն է, որ ինձ ամերիկացի կամ հայ ընտանիք որդեգրի, այլ որ ինձ հանգիստ թողնեն: Ես արդեն 30 տարեկան հասուն մարդ եմ.. ընտանիք ունեմ.. լուրջ հեռուստածրագրերով եմ զբաղվում.. Գժվել են սաղ, արա..”
Հարցի պարզաբանման համար ներգրավվեց նաև ՀՀ Արդարադատության նախարարությունը: Վեճի լուծման նպատակով ստեղծվավ ժամանակավոր հանձնաժողովը պետք է վերլուծի բոլոր հանգամանքները և որոշի, թե որ ընտանիքի հետ ավելի հարմար է կցել Հովիկին:
Հանձնաժողովի նախագահ Ատոմ Լրջյանը ասացԱրմՔոմին` “Մեզ համար կարևոր է ոչ թե ընտանիքի ազգային պատկանելությունը, այլ այն հանգամանքը, որ բոլոր անհրաժեշտ պայմանների առկայությունը փոքրիկի լիարժեք կյանքի համար: Մենք կարծում ենք, որ Ջոլիի և Պիտի սիրով և հոգատարությամբ շրջապատված` Հովիկը ավելի երջանիկ մարդ կմեծանա, ինչը ամենակարևորն է նման հարցերում:”
Հովիկի գործընկեր և հայտնի հաղորդավար Մենչը ևս համաձայնվեց հանձնաժողովի եզրակացության հետ` “Այո, ինձ երևի ամենադժվարը կլինի հրաժեշտ տալ Հովիկին, սակայն ես կարծում եմ նրա ապագայի համար ավելի լավ կլինի ամերիկյան ընտանիքի կողմից որդեգրումը.. Գուցե նա հիմա դա չգիտակցի, բայց երբ մեծանա, վստահ եմ շնորհակալ կլինի մեզ:”
Հովիկը մյուս կողմից վճռական է դիմադրելու մեծահարուստ ամերկացիների մեկնած ձեռքին. “Ախր.. ախր, ես մեծ մարդ եմ, երեխա չեմ: Արդեն 30 տարեկան եմ, ամուսնացած եմ.. ինչ որդեգրել, ինչ Ջոլի.. հո դուք աննորմալ չեք..” նշեց փոքրիկը լրագրողների հետ վերջին հարցազրույցում:
LOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOL
Դուք ԴԵՄՔ եք :ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ
I liked this article, it’s really a good one, and laughed a lot during reading!
lavn eeeeeeeerrrr :D:D:D:D:D
Ete nayeq Joly i demqin … Hovikin cheq naxandzi!!! inch agresia.. inchu??? vorteghic… ? 5W-answers!!! 😉
Menq qez chenq ta mer Hovoyin!!! ay char 47 kiloyanoc gexeckuhi… asac Karen Ghazaryan@ stanalov ays lur@…
chgiteq ov e verjins???
Isk ete uzum eq imanal te voch e Karen Ghazaryan@ Mafia xaghaceq! 🙂 lav tema eeee nor article i hamar… MAFIA !!! …
[…] վերջում՝ հերթական սենսացիոն լուրը Ամրքոմեդի բլոգից. – «Երկուշաբթի հաստատվեց վերջին ամիսներին շրջանառվող […]
[…] վերջում՝ հերթական սենսացիոն լուրը Ամրքոմեդի բլոգից. – «Երկուշաբթի հաստատվեց վերջին ամիսներին շրջանառվող […]
Sireliners inchpes misht aveli antakt u chiqer pahanchox humor chei kardacel!
Hargeli @Ntercox,
Urax enq, vor chnayac dran sharunakum eq kardal mer nyuter@.
Because this is the site you don’t have to read…but really, really want to)))))))