by Narek
Շրջանային, Երևան — Արդեն երեք օր է ինչ ապագա մանկաբույժ Ռաջեշ Նահասապեեմապետիլոնը սեր է բացատրվում իր կուրսեցի Լաբանգալատա Սուրեշին Երևանի բժշկական համալսարանի դիմաց: Շրջակայքի բնակիչների խոսքերով երիտասարդը 3 օրվա ընթացքում մի վայրկյան չի դադարել երգել:
«Մենք փորձել ենք մի քանի անգամ տղային ձեռբակալել, սակայն հենց մի 10 մետրի չափ մոտենում ենք նրան, կամա-ակամա սկսում ենք պարել նրա հետ, քանի որ երգի ռիթմերը շատ վարագիչ են», — ասում է ավագ լեյտինանտ Սիմոնյանը:
Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը հարցի կարգավորման համար ստեղծել է հատուկ հանձնաժողով: «Ես անչափ ուրախ եմ, որ վերջապես գոնե մի գործ առաջացավ, թե չէ ամբողջ օրը պարապ նստած ենք, 2012 ֆիլմն ենք նայում, որպես թրեյնինգ», — ասաց նախարարը: Ըստ Շահգելդյանի, եթե հնդիկ երիտասարդի սիրախաղը ևս մեկ օր շարունակվի, ապա նախարարությունը ստիպված կլինի կիրառել կոպիտ ուժ: «Այժմ մենք ունենք կոպիտ ուժ կիրառելու 2 տարբերակ՝ կամ դաշնամուր գցենք տղայի գլխին, կամ կանչենք Բեթմենին: Անկեղծ ասած այդ երկու տարբերակն էլ մուլտֆիլմներում ենք տեսել, երբ նախարարությունում պարապ նստած ենք», — խոստովանեց նախարարը: Գոյություն ունի նաև այսպես կոչված «պլան Բ», համաձայն որի հնդիկ երիտասարդի վրա պետք է հարձակվի Գոռ Վարդանյանը, սակայն դրա համար անհրաժեշտ է Հայաստանի նախագահի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ստորագրությունները:
Քանի դեռ պաշտոնյաները վիճում էին, շրջակա շենքերի բնակիչները փորձեցին սեփական լուծումները գտնել՝ «Էդ հավայի աղջիկը վոռ ա խաղացնում, խեղճ տղեն էդքան երգեց, իսկ ինքը իրան թանկացնում ա: Ես մի հատ տանը մնացած, սիրուն կլորիկ աղջիկ ունեմ, թող իրա հետ ամուսնանա» — ասաց շենքի լիազոր տիկին Ջեմման: «Ես կարծում եմ տղային պետք է համոզել, որ աղջիկը իր հարազատ քույրն է, ում նա կորցրել է մանուկ հասակում: Այդ դեպքում տղան կդադարի երգել, որպեսզի չզայրացնի հնդիկների աստված Գանեշին:» — պնդում էր շենքի ինտիլիգենտ Կորյուն Համլետովիչը:
Մինչ ArmComedy-ն զրուցում էր բնակիչների հետ, դեպքի վայր ժամանեց Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոթրան: Նա հանգստացնող դիվանագիտական երգով մոտեցավ տղային, սակայն դա չօգնեց: Այնուհետև դեսպանը կատարեց համոզիչ պարը՝ «Զիտայի և Գիտայի ամանորյա արկածները» ֆիլմից, սակայն դա էլ չօգնեց: Դեսպանը չհանձնվեց և փորձեց տղային համոզել, որ նա աղջկա չար հորեղբայրն է, և երբեք չի հանդուրժի նրանց ամուսնությունը: Կրկին ապարդյուն: Ի վերջո դեսպանը մաքուր հայերենով ասաց «Տո ձեր հերն էլ անիծած» և պարզապես ամուսնացրեց զույգին:
Երևանը վերադարձավ իր բնականոն կյանքին, թողնելով Մհեր Շահգելդյանին պարապ, տիկին Ջեմմայի աղջկան տանը, իսկ Գոռ Վարդանյանին առանց ցբխելու առիթի:
xexch Rajesh!!((( 3or sharunak!!!vay qoranam es!!! sovac…carav…((( Gone ed axjik@ arjani er???(((
De ete despany horeghbor dern er xaghum uremn ha!
Armcomedy jan Kamac-kamac motenum eq Eurovision i temayin! HEY!
🙂
🙂 🙂 🙂
Arajarkum em article-nery naxqan site gcely taq voreve mekin srbagri,vorpeszi influence-n u effectivityn chkori dra patcharov))))))
Narine jan es fast food i u GMP -i darum mez mi hat bnakan bana mnacel-chsrbagrvac article -ner@!soooo, plz… mi zrkeq mez dranic… :)))))
Iaaaa eli bnakan ban ka,moracaq?ba Juice-y???by the way,es trio eq kazmel)))))
:))))
Juice lriv temaya- no comments! trio???
I nkati unem du, Nareky ev Sergeyy armcomedyi shrjanaknerum!!! Trio chexav?????or may be ‘ i’m mistaken.
De ete duq arden indz yndunum eq! uremn :))) inchpes asum en ete joxovurd@ chanachum e menq anzor enq 😉 !!! es ughaki shat em sirum en inch irenq anum en 🙂
Uxxaki et arajarks konkret armcomedyin er uxxvac,baic du nenc havesov u iravov patasxanecir,angam mtaceci,vor du es et article-i heghinaky.isk inch veraberuma trio kam quartet etc. Kazmelun,karcum em Armcomedyn duet-i meja original,baic,iharke,ognoghnery chen xangari. Actually i didn’t intend to go that deep!!
🙂 that’s ok i’m armenian!
Tarasxalner@ enqan shat ein….araj chgnaci, vor kardam,,,,,karmrum em mer hay joghovrdi hamar…….