• Հիմնական
  • Բոլոր թողարկումները
  • Ֆիլմեր
  • Stand Up ելույթներ
  • Գրքեր
  • Հետադարձ կապ
  • Հերքում

ArmComedy

ավելի քան 80% ճշմարտություն

  • Լուրեր
  • Քաղաքական
  • Տնտեսություն
  • Սոցիալական
  • Միջազգային
  • ShowBiz
  • Նկարներ
  • English

Կարճ արձակուրդ և Ամանորյա մաղթանքներ

December 31, 2009 by admin

 

On Holiday, but not for long ))

Հարգելի ընթերցողներ,

Եկավ ժամանակը, որ մենք վերցնենք մի փոքր արձակուրդ, որ հասցնենք գնալ հյուր, ուտել չարազ, լսել Մաքսիմ Գալկինի համար գրված կատակները, տեսնել, որ երգերի վրա են պառոդյաներ արել Հովոն ու Մենչը և այլ շատ կարևոր բաներով զբաղվենք: Խոսք ենք տալիս շուտ վերադառնալ, բայց հստակ օր չենք նշում, որ ամեն օր մտնեք: Ահա այսպիսի աննախադեպ PR մարտավարություն: Շնորհակալ ենք մեզ հետ լինելու համար, վստահ ենք, որ մետալիկ վագրի տարին չի կարող անհումոր անցնել, անհումոր կլիներ կանաչ կոկորդիլոսի կամ մոխրագույն առնետի տարին, իսկ մետալիկ վագրը մեզ հուշում է, որ կամ հետաքրքրիր տարի կլինի, կամ, որ աստղաբանները մի տարօրինակ բան են ծխել:

Մի խոսքով լավ եղեք, շարունակեք նկատել ծիծաղելին մեր շուրջը և ժպտացեք: Մենք ու կառավարությունը մաքսիմալ կնպաստենք այդ գործընթացին: Խոստանում ենք մեր բլոգում նոր հետաքրքիր զարգացումներ և ուզում ենք Ձեզ մի քանի բան էլ մաղթել:

Մաղթում ենք Ձեզ, անց  կացնել Նոր Տարվա գիշերը առանց  Մաքսիմ Գալկինի

Մաղթում ենք, որ եթե ինչ որ մեկին քֆռտում եք, հետո Յութուբում դա ոչ ոգ չտեղադրի:

Մաղթում ենք Ձեզ, որ Դժբախտ երջանկություն սերիալը իսկապես  ամսի 31-ին պրծնի ու որ հունվարի կեսին  մեկ էլ չասեն բազմաթիվ հեռուստադիտողների  խնդրանքով մենք կրկնում ենք սերիալը: Ընդհանրապես եթե հեռուստացույցով լսում եք «բազմաթիվ խնդրանքներով» արտահայտությունը միշտ իմացեք, որ պարզապես բան չունեն ցույց տալու:

Մաղթում ենք Ձեզ բարգավաճում…լավ…եկեք չքաղաքականացնենք…պարզապես շատ փող ունեցեք:

Մաղթում ենք Ձեզ, որ լոտոյով  ավտո շահեք, բայց հեռուստացույցով Ձեզ  ցույց չտան:

Մաղթում ենք Ձեզ, որ բոլոր Երևանի բոլոր բակերի ԲիԲիՍի-ները բլոգեր չդառնան:

Մաղթում ենք Ձեզ, որ 2010 թվականին Ձեր կողքը ոչ ոք վատ հոտ  չհանի: Կամ լավ եթե նույնիսկ հանի, որ 2 տեռռաբայտից բարձր չլինի:

Մաղթում ենք Ձեզ, որ նոր տարում մեր ֆուտբոլիստները սովորեն արագ վազել, բարձր ցատկել և, ինչու ոչ, խաղալ ֆուտբոլ:

Մաղթում ենք Ձեզ, որ նոր տարում սահմանի բացումը այդքան ուժեղ կապված չլինի ֆուտբոլային քաղաքականության հետ: Թող կապվի, օրինակ, շախմատային քաղաքականությանը:

Մաղթում ենք, որ հաջորդ տարի բոլոր Չելենտանոները լինեն  Ադրիանո:

Մաղթում ենք որ ապրիլի 24-ին Օբաման առնվազն 60 անգամ արտասանի ցեղասպանություն բառը:

Մաղթում ենք որ դաշնակները հացադուլները տևեն առնվազն 4 օր, որ հասցնենք խղճալ այդ սոված մարդկանց:

Մաղթում ենք, որ Հայաստան մտնի 4-րդ բջջային օպերատորը ու Արմքոմեդին ավելի շատ նյութ ունենա գրելու:

Շնորհավոր Նոր Տարի:


  • Tweet
  • WhatsApp
  • Email

Filed Under: Լուրեր Tagged With: armenian humor, մաղթանքներ, Նոր Տարի

Comments

  1. Suicide Bomber says

    December 31, 2009 at 15:55

    Տղեք, “ՄաՂթում ենք”, ոչ թե` “ՄաԽթում” 🙂

  2. Nary says

    December 31, 2009 at 16:16

    Es el maxtum em dzez,vor es orerin gone meky lgtnvi,vor bud,blin4ik,dolma,stalichni salat ev nman ayl shablon baner arajarkelu poxaren 1aman taaaaaaaaaaaq spas ta. Ay sa iroq eraneli kliner………

  3. armcomedy says

    December 31, 2009 at 16:45

    ապե, “ղ” ա, ուշադիր նայի Ճ

  4. Yelena says

    December 31, 2009 at 19:39

    ВСЕХ С НОВЫМ ГОДОМ!!!УРАААААА))))))

 Facebook Twitter YouTube RSS

Ամենաթարմ թողարկումը



Եղանակ

19.04.2018 °C

Ամենաընթերցվածը

  • Խաղալիքների խանութներում կարգելվի աջ ղեկով մեքենաների վաճառքը
  • Մադոննան մոտենում է Հայաստանում համերգ տալու տարիքին
  • Օրինաց Երկիրը կրկին կվերանվանվի Հայկական Վերածնունդ
  • Ձախլիկ մերսողների մուտքը Հայաստան կարգելվի
Կայքի նյութերի տպագիր հրատարակումը թույլատրվում է միմիայն հեղինակների համաձայնության պարագայում: Էլեկտրոնային հրատարակման (repost)-ի դեպքում թույլատրվում է օգտագործել նյութի կեսը, իսկ նյութը ամբողջովին ընթերցելու համար ակտիվ (hyperlink) հղում տալ www.armcomedy.com կայքին:
ArmComedy-ն երգիծական լուրերի կայք է: Նյութերում նշված բոլոր կերպարները, մարդիկ, երկիրները, պետական մարմինները, կազմակերպությունները, ընկերությունները, կուսակցությունները, դեպքերը մոգոնված են իսկ նմանությունը` զարմանալի զուգադիպություն:

Copyright © 2018 · Magazine Pro Theme on Genesis Framework · WordPress · Log in

loading Cancel
Post was not sent - check your email addresses!
Email check failed, please try again
Sorry, your blog cannot share posts by email.