Press "Enter" to skip to content

Կոնֆիդենցիալ նամակներ Ձմեռ Պապին

by Sergey and Narek

Confidential: Նամակներ Ձմեռ Պապին

ArmComedy-ի ճանկերն են ընկել մի քանի նամակներ, որոնք տարբեր մարդիկ ուղակում էին Ձմեռ Պապիկին: Մենք երկար մտածում էինք հրատարակել դրանք թե ոչ, քանի որ շատ անձնական բովանդակություն էին պարունակում այդ նամակները: Սակայն չդիմացանք: Ստարև բերված ն նամակներից մի քանիսըէ

Սիրելի Ձմեռ Պապ` խնդրում եմ լեգիտիմություն, իչքան  կարողանաս էլի լավ ա, իմ մոտ  հիմա վափշե չկա` անոնիմ:

Սիրելի Ձմեռ Պապ` խնդրում եմ գոնե այս տարի ինձ ասա, ովքեր են իմ ծնողները` Ձյունանուշ

Սիրելի Ձմեռ Պապ` շատ եմ ուզում, որ մյուս տարի իմ բարի անվան հետ ոչ ոք չխաղա` Խոզի բուդ

Սիրելի Ձմեռ Պապ`, խնդրում եմ  հաջորդ տարի նենց արա, որ մարդկանց թվա ես իրոք ունեմ քաղաքկան կշիռ` վարչապետ:

Սիրելի Ձմեռ Պապ` Տեսար ինչ եղավ, Արմենչիկը մնաց, ես գնացի, լավ գոնե մյուս տարի թող ամեն ինչ արդար լինիէ Մայքլ Ջեքսոն

Սիրելի Ձմեռ Պապ` խնդրում  եմ էն 10 հազար դրամը, որ անցած տարի պարտքով վերցրեցիր մի օրօվ, այս տարի վերադարձնես` Անյա:

Սիրելի Ձմեռ Պապ` խնդրում եմ  այս տարի ինձ մի քիչ բացես` սահման:

Սիրելի Ձմեռ Պապ` խնդրում եմ, որ արմկոմեդիի տղաները հաջորդ տարի մահանան`Սաակաշվիլի, դաշնակներ, ֆուտբոլի հավաքական, գաիշնիկներ, բլոգերներ, Արմենթել,Գոռ Վարդանյան, Գաֆեսջյան, իշխանություն, ընդդիմություն:

Սիրելի Ձմեռ Պապ` մենք երշիկը չենք կտրտում` Սթար սուպերմարկետ

Սիրելի Ձմեռ Պապ` Ուզում եմ մյուս տարի Youtube-ի բաժնետոմսերը կտրուկ ընկնեն` Հրանտ Թոխատյան

Սիրելի Ձմեռ Պապ` խնդրում եմ թող մի քանի տարի էլ Հայաստանը  կարիք ունենա անտաղանդ ու սրիկայորեն անհամ վարողների` Ֆելիքս:

Սիրելի Ձմեռ Պապ` ինչով կարող ենք քեզ օգնել` Բարգավաճ Հայաստան:

Սիրելի Ձմեռ Պապ` սեքս եմ ուզում, խնդրում եմ գոնե էս տարի անփորձանք մեկին բեր` գազանանոցի Հրանտ փղիկը:

Սիրելի Ձմեռ Պապ` այս տարի մի փոքր կուշանամ` Ձյուն

Սիրելի Ձմեռ Պապ` Շատ եմ ուզում գոնե մյուս տարի Երկու Աստղ հաղորդումը նայելուց, այդ աստղերից գոնե ինչ որ մեկին ճանաչեմ, Սիմոն Պողոսյան

Սիրելի Ձմեռ Պապ` ուշացնում ես ահագին, ժամանակն ա  դու էլ մտնես հանրապետական` Գարեգին Նժդեհ:

Սիրելի Ձմեռ Պապ` խնդրում ենք մնա կապի մեջ  մեր մասնագետներից մեկը անպայման կկապվի քո հետ երեք րոպեյից` Բիլայն:

Սիրելի Ձմեռ Պապ` Խնդրում եմ գոնե մյուս տարի թող դեմքիս արտահայտությունը  հասուն մեծ մարդու նման դառնա, գոնե մի քիչ ` Արմենչիկ

Սիրելի Ձմեռ Պապ` ես ինձ շատ լավ եմ պահել, խնդրում  եմ ամբողջ տարի մեծացել եմ ու ուժեղացել,  խնդրում եմ ինձ ուժ տուր հաջորդ տարի աճելու համար` Ճգնաժամ:

Սիրելի Ձմեռ Պապ` Ես Անահիտն եմ, ունեմ մեծ ընտանիք, ծեր եմ: Օրանժ:

Share

14 Comments

  1. Davit Davit 30/12/2009

    :)))) Pxiki cankutyun@ verjn er 😀

  2. Suicide Bomber Suicide Bomber 30/12/2009

    :):):):):):):):):):):):):):):):):):):):):):):):):):):):)

    Սիրելի Ձմեռ Պապ` Ուզում եմ մյուս տարի Youtube-ի բաժնետոմսերը կտրուկ ընկնեն` Հրանտ Թոխատյան

  3. iReporter iReporter 30/12/2009

    ունիկալ ցանկություններ են, բայց մեծ մասը` իրականին մոտ :)) բրավո!!!

  4. Vard Vard 31/12/2009

    hahahaaaaaaaaaaaaaaaaa In4pes kaser mer harevan Hranush tatin` BACEC
    SUPER! ^_^

  5. Edgar Cross Edgar Cross 31/12/2009

    Vonc vor blogger Pighe kaser; “ekeq indz sexani takic havaqeq” :DDDDDDD

  6. lili lili 31/12/2009

    :)))))) laaaavner

  7. tmartiro tmartiro 06/01/2010

    lavnaa shat!!!!

  8. turkaget turkaget 11/01/2010

    Շատ լավն էր. ապրեք. Ձմեռ պապիից խնդրում ենք, որ ArmComedy-ի հեղինակներին տա էլ ավելի շատ ստեղծագործական էներգիա ու որ հումորի ամբարները երբեք չպարպվեն….

    • armcomedy armcomedy 12/01/2010

      Անչափ շնորհակալ ենք այս խոսքերի համար

  9. Aovin Aovin 11/01/2010

    Bacec :))) Beeliny u Orangy masnaworapes :)))))

  10. Ruru Ruru 15/01/2010

    he-he 😀

  11. Sudden Sudden 05/02/2012

    <>
    ԸՆԴԱՄԵ՞ՆԸ… )))))))))))))))))))))

    • Sudden Sudden 05/02/2012

      Սիրելի Ձմեռ Պապ` խնդրում եմ, որ արմկոմեդիի տղաները հաջորդ տարի մահանան`Սաակաշվիլի, դաշնակներ, ֆուտբոլի հավաքական, գաիշնիկներ, բլոգերներ, Արմենթել,Գոռ Վարդանյան, Գաֆեսջյան, իշխանություն, ընդդիմություն:

Մեկնաբանությունները փակ են.