Press "Enter" to skip to content

Անտանելիության ինդեքս` 1-15-ը դեկտեմբերի, 2009

Անտանելիությն ինդեքսՍա մեր բլոգի էջն է , որում համառոտ ամփափելու ենք նախորդ 15 օրվա դեպքերը/երևույթները, որոնցից հետո մարդ ուզում ա խորը շունչ քաշի ու մտքում ասի` «Երկիրը երկիրա, որ …»: Մեր կառույցի սոցիոլոգների օգնությամբ կարողացանք կազմել հետևյալ սանդղակը, որով էլ հենց կչափենք անտանելիությունը, կպարզենք ինչն էր շատ անտանելի, իսկ ինչին զոռով դիմացանք: Մեթոդաբանությունը խիստ նորարար է:

Կայքի վերևի մասում կտեսնեք նոր Անտանելիության Index էջը, որտեղ հենց ԴՈՒՔ կարող եք գրել, ինչը ՁԵԶ անտանելի թվաց մոտակա 10 օրվա ընթացքում, և ՁԵՐ գրածը կարող է ընդգրկվել մեր Անտանելիության Index-ի նոր թողարկումներում:

Անտանելիության ինդեքսՆոր տարվա ստանդարտ, շաբլոն պատրաստությունները

Հայ տղամարդկանց երկարացված մուլտիֆունկցիոնալ ճկույտի եղունգը — Nary

Արմենթելի նոր «ակցիան» ըստ որի էժան ինտերնետ է ստանում միայն նոր մեկ տարվա նվիրումով բաճանորդը, իսկ 1.5 տարվա հին բաժանորդը ստանում է նոր բաժանորդ դառնալու հնարավորություն կամ էլ  անվճար տանձի պոչ:

Վարորդները, որ շուստրիավարի մտնում են ձախ շարք հետո խաչմերուկի մոտ փորձում են վերադասավորվել աջ, որ աջ թեքվեն, են դեպքում երբ էդ շարքի վարդրոները երկար ժամանակ հերթ են կանգնած, իսկ իրանք վերջին պահին ուզում են մտնեն, ու մի հատ էլ մունաթ են գալիս, որ իրանց ճամփա չեն տալիս։ — Հաբ

Երբ ասում են, որ зато Արշակյան քույրերը երգել գիտեն: Երգել իմանալը երգչից ակնկալվող մինիմումն է:

Վարչապետի ամեն անգամ այս հայտարարությունը «մեր կառավարության խնդիրը պետք է լինի ռազմավարության մշակումը»: Էսքան ժամանակ ինչով էին զբաղված պարզ չի — Hamo

Թուրքիայի առձանագրություն չստորագրելու «կռուտիտները»

Երբ հարցնում են քնած ե՞ս…Վաաայ, քնած էիիիր: — Nary

Դալտոնիկ հետիոտները — Suicide Bomber

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի(բա տենց բան էլ կա) նախագահի հետևյալ հայտարարությունը
“Մեր նպատակը պատվով հանդես գալնա, այսինքն հաղթել մեկ խաղ, ու չպարտվել խոշոր հաշվով մյուս խաղերում” — Հաբ

Մարքսիստ Դավիթ Հակոբյանի որևե տեղ ընտրվելու անմահ հույսը:

Ձմեռային անիվների գները:

Շնորհակալություն մեր բոլոր մասնակից փորձագետներին: Առայժմ այսքանը տեղավորեցինք:

Share

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

  1. Suicide Bomber Suicide Bomber 16/12/2009

    Pastoren mez el hashvecin 😉

  2. ani ani 16/12/2009

    So you exclude me? ok, ok…. dzez el imacanq:(

  3. Mar Mar 16/12/2009

    Shat lav er :)))))….. Hatkapes “Qnac es? Vaiiiii, qnac eir?”….
    De, daltonik hetiotneri masin inch karox em asel, parzapes marmni karavarman kentronn anjatac qailum en… :)))))

  4. OFF OFF 17/12/2009

    Daltonik hetniotner!!!!!!!! Shat lavn er:)

  5. Khzrt Khzrt 17/12/2009

    Hetiotner, janacheq zGuyner :D!

    De, karot mnalov spasenq karavarutyan mshakac razmavarutyane…

  6. Nary Nary 17/12/2009

    Thanx for paraphrasing!!!!!!!!!!

  7. Davit Davit 21/12/2009

    arnebteln er bacel 😀 😀
    P.S. idep duq xi smaylikner cheq dnum??? im blogum karaq nayeq, plugin@ instal areq u vsyo 😉

  8. armcomedy armcomedy 21/12/2009

    Petq exac vaxt dnum enq smilikner, orinak hima 🙂 kam hima 🙂 🙂

  9. Հաբ Հաբ 31/12/2009

    Ահավոր անտանելիա, որ հեսա ամսի մեկին սկսելու եմ լիքը անդեմ մեսսիջներ ստանալ, սպամ-ի կարգի շնորհավորանքներ, ծանոթ ու անծանոթ համարներից, անտանելիա լուրջ եմ ասում

Մեկնաբանությունները փակ են.