Press "Enter" to skip to content

Գարեգին Բ-ն մտնում է հանրապետական

By Sergey

Նժդեհի գաղափարախոսությունը ստեղծում է ՀՀԿ անդամակցության ցանկացողների հերթեր

Երկուշաբթի առավոտյան Էջմիածնի մամլո ծառայությունը տարածեց հաղորդագրություն առ այն, որ ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն /այսուհետ Գ. Բ./ հայտ է ներկայացրել հանրապետական կուսակցություն միանալու վերաբերյալ: Մամլո հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է` “Աստվածաբանական խորհրդի վերլուծության արդյունքում, մեր կառույցը գտել է լիարժեք ներդաշնակություն աստվածաշնչի և այն սկզբունքների հետ, որոնք դրված են ՀՀԿ-ի հիմքում: Ամեն:”

Հայտարարությանը հետևեց Գ. Բ.-ի մամլո ասուլիսը, որտեղ նա սպառիչ բացատրեց իր վճռական քայլը. “… ահա թե ինչու ես որոշեցի միանալ այս կուսակցությանը: Ամեն,” պարզաբանեց Օծությունը /տեխնիկական պատճառներով մեր թխթակիցը ներկա չէր ասուլիսի առաջին մասին, ինչի համար հայցում ենք ընթերցողի ներողամտությունը/:

Ելույթից մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ նման դիմումներով հանդես են եկել նաև Արարատյան և Շիրակի թեմի առաջնորդները, որոնք ավելի մանրամասն հիմնավորեցին հոգևոր խավի հետաքրքրությունը ՀՀԿ գաղափարախոսությամբ: Միասնական մամլո ասուլիսի ժամանակ հայտարարվեց. “…հիմնականում սրանք են պատճառները, որոնք ակնհայտ ենք դարձնում մեր անդամակցության անհրաժեշտությունը ՀՀԿ-ին: Ամեն,” ասացին առաքելական պաշտոնյաները /մեր թղթակցին պատուհասեց ևս մեկ տրասպորտային խնդիր, որի համար ներողություն ենք խնդրում:/

'… ահա թե ինչու ես որոշեցի միանալ այս կուսակցությանը', ՆՍՕՏՏ Գ. Բ.

Իսկ ասուլիսի վերջում նրանց միացավ նաև Լոռվա թեմի առաջնորդը, որը ակնհայտ օրինակի վրա ցուցադրեց եկեղեցու և ՀՀԿ-ի մերձեցման կարևորությունը, նշելով. “…հուսով եմ հիմա ամեն ինչ ընկավ իր տեղը: Ամեն” /Ներողություն ենք հայցում մեր նախկին լրագրողի անփութության համար, որի հեռախոսի զանգը անպատեհ պահի խանգարեց լսել պարզաբանման մի փոքր հատված/:

Այս նորությունների շարքը մեծ աշխուժություն առաջացրեց քաղաքական դաշտում: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց կուսակցության դիրքորոշումը. “Կարծում եմ Օծությունը /Գ. Բ.-ն/ սպառիչ պարզաբանում է ներկայացրել: Ես միայն ավելացնեմ, որ մենք ողջունում ենք եկեղեցու խոհեմ դիրքորոշումը: Իհարկե մենք փոքր երկիր ենք և ունենալ երկու կրոն` առաքելական և ցեղակրոն, միառժամանակ գուցե այդքան ճիշտ չէ ազգային միաբանության տեսանկյունից:”

Հիշեցնենք, որ հայտարարություններից ընդամենը մի քանի օր առաջ ՀՀԿ էր անդամակցել նաև պետական կրկեսի տնօրեն Սարգիս Պավլիկյանցը, Երևանի Ջրմուղի մի շարք ղեկավար անձիք, երևանի մետրոպոլիտենի տնօրենը և մի շարք պարի պետական համույթի այրեր: Այս կառույցներին միացավ նաև բուսաբանական և կենդանաբանական այգիների աշխատակազմը, որի ասուլիսի ժամանակ մանրամասն բացատրվեց քայլի կարևորությունը. “…և այսպես մենք որոշեցինք միանալ ՀՀԿ-ին:” /այս անգամ բացատրությունը մեջբերվել է ամբողջությամբ/:

Ի դեպ ՀՀԿ-ն ստանում է անդամակցության հայտեր նաև Սփյուռքից և միջազգային կառույցներից: Շարմազանովը  ակնարկեց, որ “ստացվել է նաև դիմում Միացյալ ազգերի կազմակերպության ղեկավարներից, սակայն նրանք այնպես ել չկարողացան հստակ բացատրել ՀՀԿ-ին միանալու հիմքերը, ինչի պատճառով ստիպված էինք մերժել նրանց հայցը:”

Share

11 Comments

  1. Հաբ Հաբ 3 Դեկտեմբերի, 2009

    պահոոոոո, на святых замахнулись?? а что, молодцы!

  2. Hayk Hayk 3 Դեկտեմբերի, 2009

    VSe dzez mnac varvel kongressi djohqum!!

    • armcomedy armcomedy 3 Դեկտեմբերի, 2009

      Kongressi dzhoxqum chen varvum, qani vor ayntex luys u gaz chka )))

  3. Suicide Bomber Suicide Bomber 3 Դեկտեմբերի, 2009

    Well done guys!!!

  4. արտավազդ արտավազդ 3 Դեկտեմբերի, 2009

    Դզեց)

  5. advolito advolito 3 Դեկտեմբերի, 2009

    Bravo! kpnel eq kpel…

  6. nana nana 3 Դեկտեմբերի, 2009

    like it!!

  7. lar margar lar margar 3 Դեկտեմբերի, 2009

    achqis humorn e prkelu ashxarhy:) mersi erexeq, apreq

  8. ani ani 3 Դեկտեմբերի, 2009

    oh my God I am raelly very worried for your lives be careful!!1:(, :):):)

  9. Արմենյան Արմենյան 4 Դեկտեմբերի, 2009

    ՎԵրջն էրրրրրրրրրրրրր…
    հատկապես պաչզաբանումների պահը:))))

  10. Astghik Astghik 8 Հուլիսի, 2011

    Սիրուն էր 🙂 @armcomedy

Մեկնաբանությունները փակ են.