Home > Show Business > Վերջապես նոր Comedy Night

Վերջապես նոր Comedy Night

December 1st, 2009 admin Leave a comment Go to comments

Comedy Night with Sergey and NarekՈւղիղ 2 տարի առաջ, հենց դեկտեմբերի 1-ին մենք առաջին անգամ դուրս եկանք «Ստոպ» ակումբի բեմ, որպես stand-up հումորիստներ: Ճիշտ է, դա մեր առաջին փորձը չէր, սակայն առաջինն էր որպես Comedy Night:

Անցյալ տարի, այս ժամանակ մեր համերգին Մայքլ Ջեքսոնը, եկավ, նույնիսկ երկու Մայքլ Ջեքսոն: Եգեցին ´Bille Jean-ը, պարեցին, ասացինք-խոսեցինք, ծիծաղացինք, ո՞վ են ժամանակ գիտեր, որ այսօր նույնիսկ մի Մայքլ Ջեքսոն չենք ունենա: Տեսնում եք, որ պետք չի բաց թողնել Comedy Night-երը:

Դրա համար էլ հենց այսօր ցանկանում ենք բոլորիդ տեղեկացնել, որ հերթական 7-րդ Comedy Night-ը կկայանա դեկտեմբերի 27-ին մեր արդեն հարազատ «Ստոպ» ակումբում: Նոր շոուն կոչվում է Comedy Night 7: Offline and Off Limits և կլինի հայերեն լեզվով:

Ինչպես միշտ բութ մարդկանց մուտքն արգելված է, ինչպես միշտ ողջունվում են նվիրատվություններ պաղպաղակի տեսքով, ինչպես միշտ կհամատեղենք արդար դաժանությունն ու սարսափելի ծիծաղալին:

Նշենք նաև, որ սա կլինի մեր վերջին շոուն, որակը կտրուկ գցելուց առաջ: Հայկական որակ գցելու ավանդույթից դեռ ոչ ոգ չի փախչել:

Հետևեք կայքին մանրամասնությունների համար՝ շուտով կհայտնվի պաշտոնական պաստառը, տոմսեր ձեռք բերելու հեռախոսահամարները և այլն:

  1. Narik
    December 1st, 2009 at 11:49 | #1

    Հարգելի արդար դաժանիկներ,

    Ես անհամբեր սպասում եմ ձեր “Սարսափազդու ծիծաղաշարժ” Comedy Night-ի պաշտոնական պաստառին:
    Կանխավ շնորհակալ եմ հրավերի համար:

    Հարգանքով,
    ձեր մշտական հետևորդ

  2. December 1st, 2009 at 13:33 | #2

    Ոնց Նարիկը ասեց :D .

    Հ.Գ. Բայց ամեն դեպքում ես զրահապատ բաճկոնով կգամ:

  3. Levon
    December 2nd, 2009 at 00:36 | #3

    Ինձ թվում ա, որ քանի որ Comedy Night-երը ինչ-որ հստակ հաճախականությամբ չեն լինում, ապա չառժի այս մեկը անել վերջինը: Երբ մյուսի համար նյութ, հավես ու որակ կհավաքվի, էտ վախտ էլ արեք մյուսը… հո ոչ մեկ չի ստիպում անեք փետրվարին, ու դուք ստիպված անեք, անկախ նրանից բավական նյութ կա, թե չե: Լավ բանը չառժի թարգել:

    • armcomedy
      December 2nd, 2009 at 12:31 | #4

      Լևոն ջան, ուշադիր կարդացեք, վերջինը չի այլ վերջինն է որակը կտրուկ գցելուց առաջ

  4. December 2nd, 2009 at 18:53 | #5

    Շնորհակալություն, իսկ կոլլեկտիվ հայտեր ը՞նդունում եք։

    Իսկ եթե լուրջ ինչպես կարող ենք արդեն իսկ սեղաններ պատվիրել, ու ինչը ոչ պակաս կարևոր է ինչ գնով :)

    Հուսով եմ առավել լոյալ ընթերցողներին կտրվի սպասարկման առաջնահերթություն։

  5. December 2nd, 2009 at 18:54 | #6

    իսկ ինչույա իմ ավատարը սենց անհասկանալի այլմոլորակային…

  6. armcomedy
    December 2nd, 2009 at 20:05 | #7

    1 gin@ sovorabar 2 hazar a u spasarkeluc hamarya chen koptum (heraxos ban shutov).
    2 qo avatarn a, mez es harcnum?)

    • SRK
      December 3rd, 2009 at 16:31 | #8

      2 hazar chalaxaj texern en te tex@ kap chuni?? mekel heraxosahamarner@ shut uxarkeq eli??

  7. December 3rd, 2009 at 00:00 | #9

    երկու հազար մեկ քթի՞ց, նորմալա, ու լավա որ համարյա չեն կոպտում, թե չէ որ ընդհանրապես չեն կոպտում, մի տեսակ անհագիստ ես դառնում…։Ճ

  1. No trackbacks yet.

Powered by WP Hashcash

Tweeter button Facebook button Linkedin button Digg button Youtube button