By Sergey
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը արդեն երկրորդ անգամ չկարողացավ ջախջախիչ պարտության մատնել թուրքերին` շարունակելով անհայանպաստ “2:0” ավանդույթը հոկտեմբերի 14-ին: Փոխարենը հայ մարզիկները ցուցաբերեցին հյուրընկալության երկու հրավառություն իրենց դարպասների մոտ:
Չնայած 2:0 հաշվով պարտության` Հայաստանի հավաքականը ստացավ բավական գրավիչ առաջարկ սպորտային գիգանտ NIKE ընկերությունից: Խաղից անմիջապես հետո NIKE-ի տնօրինությունը կնքեց 20 միլիոն դոլարի պայմանագիր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համաձայն, որի մոտական 20 տարիների ընթացքում ոչ մի հայ ֆուտբոլիստ չի կրի NIKE ապրանքանիշի ոչ մի համազգեստ կամ կոշիկ:
Այդուհանդերձ մի քանի նյարդայնացած դաշնակ ֆուտբոլասեր փորձեցին դիմավորել խաղացողներին, սակայն Զվարթնոցի անվտանգությունը թույլ չտվեց զինված երկրպագուներին մոտենալ օդանավակայան:
Հայաստանի մարզիչը կիսվեց մեր լրագրողի հետ տպավորություններով. “Ես չեմ կիսում շատերի դժգոհությունը: Ընդհանրապես տարին բավական հաջող էր. մեր թիմը խաղաց եվրոպական շատ երկրներում, օրինակ Բերլինում, Ֆրանսիայի մի քանի քաղաքներում: Մեր ֆուտբոլիստներից շատերը երբեք չէին եղել այդ երկրներում և բավական տպավորված են վերադարձել տեղի մշակույթով, ճարտարապետությամբ:”
Մեր այն հարցին, թե որ հաշվով են հայ ֆուբոլիստները նախընտրում պարտվել թիմի կապիտան Սահակյանը պարզաբանեց. “Ամեն ինչ կախված է տվյալ թիմի ռեյթինգից: Առավել ուժեղ թիմերի հետ մենք փորձում ենք պարտվել 1:0 կամ 2:1 հաշվով: Սակայն բնականաբար միշտ ձգտել և ձգտելու ենք 3:2 հաշվով պարտությանը, ինչը կարծում են հնարավոր է արդեն մոտակա տարիներին:”
Թիմի մարզիչ Մինասյանը հավելեց լավատեսությանը. “Մեր խաղացողների համար հետաքրքիր էր նաև վերջին խաղը Իսպանիայի հետ: Մենք կարողացանք նկարվել այնպիսի հայտնի խաղացողների հետ ինչպիսիք են Կաստիլիասը, Տոռեսը: Այնպես որ միայն խաղի պարտության վրա ֆիքսվելը կարծում եմ ճիշտ չէ:”
Հայ երկրպագուների դաշնության արտաքին կապերի պատասխանատու Խաչատուր Գնդակյանը նույնպես ներկայացրեց խաղի դրական կողմերը. “Կարծում եմ յուրաքանչյուր պարտություն միայն օգնում է ուժեղացնել այն հաճույքը, որը կզգանք, երբ ի վերջո մի օր հաղթենք: Այդ առումով այս խաղը բավական օգտակար էր:”
Գնդակյանը նաև բացատրեց իր համեմատաբար լավ տրամադրության պատճառը. “Մեր ֆեդերացիան բոլոր երկրպագուներին տրամադրում է անվճար դեղամիջոցներ, որոնք մեզ թույլ են տալիս ոչ միայն չնեղվել նման հաշիվներից այլ անընդհատ ուրախ մնալ:”
Հայաստանի իրավապահները ամեն դեպքում խորհուրդ են տվել հայ ֆուտբոլիստներին մոտակա ամիսների ընթացքում չհաճախել հանրային վայրեր և երեխաներին չտանել դպրոց անվտանգության նկատառումներով:
Վերջն էրրրրրրրրրրրրր………:)
լաաաավն էր, մանավանդ զինված հայ երկրպագուները :)))))
+100000000000000
verjn eeeer………loooooooool
erexeq vergn er, es dzer gluxgorcocna, officum chgitem vonc cicaxs zspem vor gorcic chhanen 😀 😀 😀
Էտ Նայքի մոմենտը կարողա ճիշտ լինի?
Լուրեր կան, որ հիմա թիմը կրում է Niike, Abidas և Ree Bok բրենդերը
Երևի այս պահի դրությամբ` ամենաբոցն ա!
Vai dashnak @lnem…. lavner !!!!
LAMO :)))))))))))))))))))))))
BRAVO!!!!
aaaaaaa qyrtu hayeru asac baceeeeeeeec loooool kecce mer futbol@!!!
Awesome!!
եվրոպական շատ երկրներում, օրինակ Բերլինում, Ֆրանսիայի մի քանի քաղաքներում: Մեր ֆուտբոլիստներից շատերը երբեք չէին եղել այդ երկրներում և բավական տպավորված են վերադարձել տեղի մշակույթով, ճարտարապետությամբ shaaaaaaaaaaaaaaaaaaaaat lavn er erevi mer futbolistneri mecamasnutjun@ henc ajdpes el kasein