Press "Enter" to skip to content

Հետիոտներին կտուգանեն, կձեռբակալեն կամ կցբխեն

By Sergey and Narek

Նոր երևաբնակ ընտանիքը ժիշտ է անցնում փողոցը
Նոր երևանաբնակ ընտանիքը ճիշտ է անցնում փողոցը

ՀՀ Ոստիկանանության մամլո հաղորդագրություն. “Հարգելի համաքաղաքացիներ, այսօրվանից փողոցը զեբրայից դուրս անցնելու դեքում դուք տուգանվելու էք: Ընդունեք մեր շնորհավորանքները և ծանոթացեք ձեր թարմացված իրավունքներին: Տուգանքը կազմելու է 3000 դրամ, իսկ այն չունենալու դեպքում խախտողներին 3 ժամ պահելու են ոստիկանության բաժնում: Ոստիկանությունը նախատեսել է այլընտրանքային տուգանք անվճարունակ խախտողների համար` նրանց դեմքի չանային զանգվածը կենթարկվի համալիր ցբխման 3-ից 5 անգամ` կախված խախտման տեսակից, իսկ իգական օրինախախտներին կներարկվի ծամոնային անակնկալ սանրվածքի առանցքային հատվածում:”

Խախտում արած և փախուստի դիմած քաղաքացիներին հայտնաբերելու նպատակով, կառավարությունը նախատեսում է մտցնել հատուկ պետհամարանիշեր յուրաքանչյուր փողոփց անցնելու պահանջ ունեցող քաղաքցու համար: Պետհամարանիշները, որոնց քաշը չի գերազանցի քաղաքացու իրական քաշի 10 տոկոսը, է պետք փակցվեն քաղաքացու շորերին, իսկ ամառային ամիսներին դաջվեն մարմնին: “Տեսական Երկիր” կուսակցությունը առաջարկում է անվճարունակ խախտողների նկատմամբ նաև կիրռել “հանրային աշխատանքների” մեխանիզմը, որի արդյունքում խախտող լեզվաբանը կարող է հատուցել պետությանը պարապելով ոստիկանի երեխաների հետ անգլերեն, տնտեսագետը` մաթեմատիկա, իսկ թերուս և մտավոր խնդիրներով օրինախախտները կներգրավվեն Ոստիկանության հաստիքային աշխատանքներում:

Փորձագետ Աղասի Ենոքյանը մեկնաբանում է նոր օրենքը տնտեսական նկատառումներով. “Կարծում եմ, սա ոստիկանության  բյուջեն լրացնելու ակնհայտ փորձ է: Իմ տեղեկություններով Ճանապարհային ոստիկանության պետ Սահակ Լուսաֆորյանը արդեն ապառիկ կարգով գնել է նոր առանձնատուն Իսպանիայում, Ռուսաստանից 5 մլն դոլարի արժողությամբ շոգենավ և Գեղարքունիքի մարզը:”

Քաղաքացիական հասարակությունը չի հանդուրժի կրծքերի ոտնահարում
Քաղաքացիական հասարակությունը չի հանդուրժի կրծքերի ոտնահարում

Հանրային քննարկումերը բուռն արձագանք գտան քաղաքացիական հասարակության շրջանակում: «Հայասատանի Մեծ Կրծքերով Կանանց Ասոցիացիա» ՀԿ-ն նախագահ Ջեմմա Պամելյանը նշել է, որ պետհամարանիշը ոտնահարելու է նրանց բարետեսության 50-ից 75 տոկոսը, ինչը հանդիսանում է Հայաստանի կողմից ստորագրված Կրծքերի Ազատ Արտահայտման և Կաթնային Պաշարների մասին միջազգայյին պայմանագրի կոպիտ խախտում: Իսկ «Գոլդ համարը քոնն է» ՀԿ-ն նախագահ Հարություն Մեկմեկմեկյանը ողջունեց նախաձեռնությունը և առաջարկեց այս անգամ թույլ տալ պետհամարանիշում օգտագործել ողջ այբուբենը: «Համ մարդիկ ուրախ կլինեն կրել իրենց անունով պետհամարանիշ ՝ օրինակ ԳԱԳՈՒԼ 91, համ ոստիկանի աշխատանքը կհեշտանա` միանգամից կիմանա խախտողի անունը, ծննդյան տարեթիվը կամ սիրված երգչի անունը» — նշեց քաղաքացիական ակտիվիստը:

Հետագայում նախատեսվում է բարեփոխումների տրամաբանական զարգացում. քաղաքացիների կարգապահությունը ղեկին և փողոցում հաստատելուց հետո իշխանությունները քննարկում են ննջասենյակին անդրադառնալու ծրագրերը: Նախատեսվում է սահմանել սեքսի արագության չափորոշիչներ, ինչպես նաև հստակ կսահմանվեն այն օրգանները, որոնք թույլատրելի է սեքսի մեջ օգտագործել և կրքածին բացականչությունների արտոնված ցուցակը: Չարտոնված օրագններ կամ երրորդ կողմի օրգաններ օգրագործեղների համար մշակվում է պատիժների համալիր փաթեթ:

Լեզվի տեսչությունը իր հերթին ահազանգում է, որ հայ զույգերի զգալի զանգված կիրառում է օտարածին արտահայտություններ թեժ սիրախաղային իրավիճակներում, ինչպիսիք են “Да, да, зайка”-ն, “быстрее, детка”-ն, իսկ ոմանք նույնիսկ դիմում են “yeah, baby”-ին: Տեսչությունը նախատեսում է դպրոցներում ավելացնել կրթական ծրագիր` “Վերարտադրողական առողջությամբ զբաղվելու բառապաշարային հիմունքները”: Նոր ծրագիրը նախատեում է արմատախիլ անել օտար լեզուների ազդեցությունը և ներարկել հայեցի հաճույքաբանական խոքը` “այո, նապաստակս,” “առավել սրընթաց, փոքրիկս” կամ “այո, գրողը տանի”:

Share

18 Comments

  1. Levon Levon Հոկտեմբերի 1, 2009

    Veeeeeeeeeeeerjn er:)))))))))))))))

  2. Annulik Annulik Հոկտեմբերի 1, 2009

    oh my Goood!!! ))

  3. Հայկ Ակարմազյան Հայկ Ակարմազյան Հոկտեմբերի 1, 2009

    Ցավոք սրտի այս ամենը մեր իրականությունն է, ոչ թե հումոր:

    Շատ լավ էր ներկայացված ամեն ինչ ապրեք

  4. iReporter iReporter Հոկտեմբերի 1, 2009

    իրոք, շատ լավն էր: մանավանդ դեմքի չանային հատվածի համալիր ցբխումները 🙂

  5. NanGA NanGA Հոկտեմբերի 1, 2009

    էլ ով կարա ասի, թե հայերենը “հզոր” լեզու չի???
    Շաաաաաաաաատ լավն էր, “գրողը տանի”:-))))))))))))))))))))

  6. blansh blansh Հոկտեմբերի 1, 2009

    Բացեց, լավն էր շաաաաաաաաաատ!!! Պորտը տեղն եք դրել ։ՃՃՃ

  7. armcomedy armcomedy Հոկտեմբերի 1, 2009

    Շնորհակալ ենք քոմենթների համար, մեր այսօրվա այցելության գրաֆիկը մոնիտորը ծակեց ու ուղղություն բռնեց դեպի առաստաղ )))

  8. 7or Blog 7or Blog Հոկտեմբերի 1, 2009

    Բլոգի այս գրառումից մեջբերում է եղել այսօրվա «7օր բլոգ»–ի բլոգների տեսության մեջ՝ համապատասխան հղումով։ http://www.7or.am/blog/?p=904 Շնորհակալություն։

  9. M. M. Հոկտեմբերի 1, 2009

    Չեմ ուզում մազերիս ծամոն կպցնեեեեեեեեեեեն

  10. Hayk Hayk Հոկտեմբերի 1, 2009

    կրքածին, հաճույքաբանական !!!!!!!!!! Lavaguyn nyuteric er!! Apreq shat!

    p.s. ba turk-hay-turk kayferic erb eq grelu?)

  11. Jasmine Jasmine Հոկտեմբերի 1, 2009

    Shaaaaaat lavn er….tekuz heru hervum em,baic de mtqov hayastanis het em u kardaluts mi lav tsitsaxaci…..Yuraqanchur humori mej el irakanutiun karox es gtnel-da asvatsa es article-i hamar….)))
    Shaaaaaaat shnorhakalutiun…Apreq….!!!!!

  12. armcomedy armcomedy Հոկտեմբերի 2, 2009

    Նորից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել, բարի խոսքերի, հզումների և իհարկե առաստաղում ծակի համար:

    Հայկ ջան ինչ վերաբերումա քո առաջարկին, ասեմ, որ ամեն ինչ կլինի իր ժամանակին 😉

    Բացի դրանից ունենք մի քանի մտքեր շատ մոտ ապագայում կայքը առավել ինտերակտիվ դարցնելում ուղղությամբ, նենց որ հետևեք մեզ:

  13. vahe vahe Հոկտեմբերի 25, 2009

    verchn er lacs ekavvvvv

  14. Դանիել Դանիել Հոկտեմբերի 27, 2009

    lol

  15. Էդդ Էդդ Մարտի 9, 2010

    էս չէի կարդացել…. մորթեց ապօներ.
    վերջը մանավանդ մահացու էր:

Մեկնաբանությունները փակ են.