Օդնոկլասնիկով աղջիկ կպցնելը՝ նոր սպորտաձև

by Narek

odnoklassniki Armenia girls

Օդնոկլասնիկով աղջիկակպցման բաց առաջնություն

ՀՀ Մշակույթի և Սպորտի նախարարությունների աննախադեպ բարձր հովանու ներքո, Հայաստանում կկայանա նոր սպորտաձևի առաջին բաց առաջնությունը: Նոր սպորտաձևը կոչվում է ‘օդնոլկասնիկով աղջիկակպցնում’ և արդեն հասցրել է դառնալ հայ երիտասարդների ամենասիրվածը: Կանոնները շատ պարզ են՝ երիտասարդները պետք է մտնեն www.odnoklassniki.ru կայքը և փորձեն առավելագույնս շուտ ծանոթանալ հայ աղջկա հետ, քանի որ ռուս աղջկա հետ ծանոթանալու տարբերակները վաղուց դրված են հայ տղայի գենետիկ կոդում: Աղջկա կողմից պատասխան ուղարկված յուրաքանչյուր սմայլիկ գնահատվում է 1 միավորով, պաչիկ 3 միավոր, եթե աղջիկը մարզիկի նկարը գնահատում է 5+, ապա մարզիկը ստանում է 5 միավոր, եթե աղջիկը համաձայնվում է մարզիկի հետ հանդիպել սրճարանում, ապա մարզիկը ստանում է 100 միավոր, իսկ եթե գործը ավարտվում է սեքսով, ապա դատավորները մարզիկին շնորհում են 500 միավոր և վերցնում են այդ աղջկա հեռախոսահամարը: Կարդալ ավելին Read more

Հետիոտներին կտուգանեն, կձեռբակալեն կամ կցբխեն

By Sergey and Narek

Նոր երևաբնակ ընտանիքը ժիշտ է անցնում փողոցը

Նոր երևանաբնակ ընտանիքը ճիշտ է անցնում փողոցը

ՀՀ Ոստիկանանության մամլո հաղորդագրություն. “Հարգելի համաքաղաքացիներ, այսօրվանից փողոցը զեբրայից դուրս անցնելու դեքում դուք տուգանվելու էք: Ընդունեք մեր շնորհավորանքները և ծանոթացեք ձեր թարմացված իրավունքներին: Տուգանքը կազմելու է 3000 դրամ, իսկ այն չունենալու դեպքում խախտողներին 3 ժամ պահելու են ոստիկանության բաժնում: Ոստիկանությունը նախատեսել է այլընտրանքային տուգանք անվճարունակ խախտողների համար` նրանց դեմքի չանային զանգվածը կենթարկվի համալիր ցբխման 3-ից 5 անգամ` կախված խախտման տեսակից, իսկ իգական օրինախախտներին կներարկվի ծամոնային անակնկալ սանրվածքի առանցքային հատվածում:” Կարդալ ավելին Read more