Թուրքիայի նոր նախապայմանը` Սարգսյանը պետք է մասնակցի Գյուլի ծննդյան տարեդարձին

No toasts for Gul

No toasts for Gul

by Sergey and Narek

Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցում թուրքական կողմը առաջ է քաշել նոր նախապայման, ինչը թեժացրել է Հայաստանյան և Սփյուռքի հակազդեցությունը բացման գործարքին: Նոր նախապայմանը ենթադրում է Սերժ Սարգսյանի մասնակցությունւ Գյուլի` հոկտեմբերի 29-ին կայանալիք ծննդյան 58 ամյակին: Մասնակցությունն իր բոլոր համապատասխան պարագաներով, փոթաթվելով, բարեմախթանքներով, բացիկներով, նվերներով, խմելով և տաքսի կանչելով:

Դաշնակները արձագանքեցին միանգամից կազմակերպելով բազմատասնյակ ցույց ԱԳՆ-ի դիմաց: “Սա միանշանակ ծուղակ է հայկական կողմի համար: Որպես սկզբունք մենք դեմ չենք ծննդյան օրվան մասնակցությանը, բայց մեր մտավախությունն է, որ սեղանի շուրջ կխմեն Գյուլի առողջության կենացը, ինչը մեզ համար անընդունելի է: Գուցե և հնչեն կյանքի երկար տարիների մաղթանքներ, ինչը պարզապես հակասում է մեր ազգային շահերին:” Կարդալ ավելին Read more

Հետիոտներին կտուգանեն, կձեռբակալեն կամ կցբխեն

By Sergey and Narek

Նոր երևաբնակ ընտանիքը ժիշտ է անցնում փողոցը

Նոր երևանաբնակ ընտանիքը ճիշտ է անցնում փողոցը

ՀՀ Ոստիկանանության մամլո հաղորդագրություն. “Հարգելի համաքաղաքացիներ, այսօրվանից փողոցը զեբրայից դուրս անցնելու դեքում դուք տուգանվելու էք: Ընդունեք մեր շնորհավորանքները և ծանոթացեք ձեր թարմացված իրավունքներին: Տուգանքը կազմելու է 3000 դրամ, իսկ այն չունենալու դեպքում խախտողներին 3 ժամ պահելու են ոստիկանության բաժնում: Ոստիկանությունը նախատեսել է այլընտրանքային տուգանք անվճարունակ խախտողների համար` նրանց դեմքի չանային զանգվածը կենթարկվի համալիր ցբխման 3-ից 5 անգամ` կախված խախտման տեսակից, իսկ իգական օրինախախտներին կներարկվի ծամոնային անակնկալ սանրվածքի առանցքային հատվածում:” Կարդալ ավելին Read more